ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Նոր «ընկերներ»՝ նոր խորհրդարանի համար /ՀՅԴ ներկայացնում է 85 համամասնական եւ 8 մեծամասնական թեկնածու/
16:10
Նոր «ընկերներ»՝ նոր խորհրդարանի համար /ՀՅԴ ներկայացնում է 85 համամասնական եւ 8 մեծամասնական թեկնածու/

Ամեն ընկեր իր գործն ունի. ՀՅԴ ներկայիս պատգամավորների մոտ կեսը շատ շուտով այլ «գործ» է ունենալու. նրանք ներառված չեն կուսակցության համամասնական ցուցակում։ ՀՅԴ—ում իրողությունը մեկնաբանում են, թե այդ պատգամավորների համար կուսակցական այլ հանձնարարություններ կան։
ՀՅԴ—ի դեպքում եւս համամասնական ցուցակ կազմելը երկար է տեւել՝ սկզբունքների ճշտում, մարտավարական հաշվարկներ. ի վերջո մրցունակության խնդիրն այս դեպքում առաջնահերթ է։ Ցանկն արդեն պատրաստ է. այն 85 անձից է կազմված, կուսակցության բյուրոյից այնտեղ միայն Վահան Հովհաննիսյանն է, ով էլ գլխավորում է ցուցակը։ Նրան հետեւում են Արմեն Ռուստամյանն ու Արտյուշ Շահբազյանը։ Այս պահի դրությամբ կուսակցությունը մեծամասնականով 8 առաջադրում է կատարել։

Կոալիցիա մտնելը  բացառված չէ

ՀՅԴ ցուցակի առաջին եռյակը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նախընտրական գործողություններից եւ մարտավարական որոշ հարցերից։
Վահան Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցանկի առաջին տասնյակում երիտասարդացման միտումներ կան։ Նա քվեարկության արդյունքներից «շատ լուրջ» ակնկալիք ունի եւ վստահ է, որ Դաշնակցության հաջորդ խմբակցությունն ավելի արդյունավետ է լինելու։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ կուսակցությունը 4 հիմնական ուղղություն է առաջնահերթ համարում՝ սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական եւ ազգային խնդիրներ։
Արտյուշ Շահբազյանն էլ խորհուրդ տվեց իրենց ցանկը չդիտել իբրեւ «ռեյտինգային» ցանկ. «Մեզ համար կարեւորն այն է, թե որ ընկերը որ պահին ինչ օգտակար աշխատանք կարող է կատարել»։
ՀՅԴ—ն հիմնական շեշտադրումը կատարելու է տնտեսական, սոցիալական խնդիրների վրա, սակայն՝ առանց «մեծ—մեծ կարգախոսների»։ Իսկ նախընտրական կարգախոսն այսպես է հնչում՝ «Մենք քո ընկերն ենք», «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»։
«Որքանով է հավանական, որ նորընտիր խորհրդարանում Դաշնակցությունն ընդգրկվի իշխանական կոալիցիայում կամ այդ նպատակով բանակցությունների մասնակցի»։ Արձագանքելով «ՀՀ»—ի հարցին՝ Վ. Հովհաննիսյանն ասաց, որ ամեն ինչ կախված է հաջորդ պառլամենտի բաղադրությունից, թե ինչ հարաբերակցություն կլինի քաղաքական ուժերի միջեւ. «Ոչ մի քաղաքական դեղատոմս բացառել չի կարելի, եթե հանկարծ պարզվի, որ այդ դեղատոմսը կնպաստի քո երկրի ներքին զարգացմանը, կապահովի քո երկրի անվտանգությունը»։
Այդուհանդերձ, Վ. Հովհաննիսյանն այս պահին նման հավանականություն չի տեսնում, եւ նման հարց չի քննարկվում, տրամաբանությամբ՝ թե «ընտրությունները կավարտվեն, կտեսնենք»։
Նույն հարցի շուրջ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց նախընտրական հռչակագրում նշված է, որ երկրում փոփոխությունները հնարավոր են միայն ամբողջական իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների արդյունքում. «Մեր ծրագիրն իրականացնելու համար նախ ակնկալում ենք ժողովրդի աջակցությունը, բացի այդ, քաղաքական կյանքը պահանջում է, որ քո խնդիրները լուծելու համար համագործակցես նաեւ տարբեր ուժերի հետ։ Սակայն մենք ինքնանպատակ կոալիցիայի մաս չենք կազմել»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 477 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024