ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » Նորացող Սահմանադրություն /Այսօր փոփոխությունների նախագծի քննարկումը մտնում է նոր փուլ/
16:01
Նորացող Սահմանադրություն /Այսօր փոփոխությունների նախագծի քննարկումը մտնում է նոր փուլ/

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկված է այսօր մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանի եւ սեպտեմբերի 15—17—ի նիստերի օրակարգերի նախագծերում. օրակարգը կհաստատվի խորհրդարանի նիստում քվեարկության արդյունքում։ 
Սա նշանակում է, որ փոփոխությունների նախագծի քննարկումը մտնում է նոր փուլ, որտեղ ավելի տեսանելի կլինեն ի մասնավորի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ոչ միայն տեսակետներն ու դիրքորոշումները, այլեւ վերաբերմունքը պետության ապագայի հանդեպ։ Ըստ էության, իրական հնարավորություն է ընձեռված ոչ միայն քաղաքական ակտիվության, այլեւ պոպուլիզմը լավագույնս դրսեւորելու համար։ Սակայն անկախ քաղաքական դիրքորոշումից, առաջին տեղում պետք է լինի այն բանի գիտակցումը, որ խոսքը լրջագույն իրավական փաստաթղթի մասին է, որը կարող է էական եւ օգտակար աշխուժություն առաջացնել թե՛ քաղաքական կյանքում, թե՛ պետության կառավարման համակարգում։
Եթե քաղաքական որոշ ուժերի ձեռնտու է այն քաղաքական նիհիլիզմը, որում իրենք իրենց դրել են թվացյալ աշխուժությամբ, հանգիստ կարող են հավերժ մնալ իրենց մշտնջենական «ոչ»—ի պոչը բռնած, մինչ իշխանությունները շարունակական քաղաքական կամք դրսեւորելով ձեռնամուխ են եղել Սահմանադրության բարեփոխումների շնորհիվ ի մասնավորի քաղաքական դաշտն ավելի դինամիկ, ավելի ժողովրդամետ ու կենսունակ դարձնելուն։ Քննարկման ներկայացված փաստաթուղթը կարող է նորովի բացահայտել քաղաքական ուժերին ու գործիչներին, դառնալ քաղաքական անկեղծության չափիչ։ Միաժամանակ, կարող է ցույց տալ, թե տվյալ քաղաքական գործչի մեջ որտեղ է առանձնանում պոպուլիզմի եւ իրականության սահմանագիծը...
Այսօր քննադատությունը, ի դեմս Սահմանադրության փոփոխությունների դեմ նախաձեռնված անկազմակերպ, բայց ոչ ինքնաբուխ հակաարշավի, հասել է այնպիսի մի մոլագարության, որ քննադատողներն իրենք էլ ընկել են «ոչ»—ի մի շրջապտույտի մեջ, երբ անհասկանալի է նրանց ասելիքը, անհասկանալի է իրականության ու պոպուլիզմի զգացողությունը, անհասկանալի է նպատակակետը։ 
Հասկանալի ու տեսանելի է միայն հուսահատ «ոչ»—ը՝ որպես քաղաքական հուսահատության նշան։ Իսկ հուսահատությամբ Սահմանադրության փոփոխություններին նայելը վնասակար է նախեւառաջ այդ քաղաքական ուժերի համար։ Ազգային ժողովում մեկնարկող քննարկումները նրանց համար կարող են բուժիչ դեր ունենալ, եթե վերջիններս կարողանան ավելի սթափ ու առանց չարության դիտարկել դրանք եւ մութ սենյակում չեղած կատու չփնտրել։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 376 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024