ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 24 » Նպաստել փոխվստահության մթնոլորտ ստեղծելուն /ԼՂ հարցում ԵԽԽՎ—ի ներդրումը կարող է լինել հետագա աջակցությունը Մինսկի խմբին/
15:28
Նպաստել փոխվստահության մթնոլորտ ստեղծելուն /ԼՂ հարցում ԵԽԽՎ—ի ներդրումը կարող է լինել հետագա աջակցությունը Մինսկի խմբին/

ԵԽԽՎ—ում նախօրեին տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ—ին՝ կոչ անելով վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին, ինչպես նաեւ չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Հ. Նաղդալյանի ելույթում ասված է.
«Հաշվի առնելով Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կարեւորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հարցերում, հարկ եմ համարում արձագանքել դատավորների ընտրության վերաբերյալ Հայաստանին առնչվող գործընթացին եւ անհիմն տեղեկատվության եւ մեղադրանքների տարածմանը։
Խորհրդատվական խմբի եւ դատավորների ընտրության համար պատասխանատու ԵԽԽՎ հանձնաժողովի իմաստությանը եւ ազնվությանը կասկածելը անպատշաճ է եւ հարցականի տակ է դնում ընտրության ողջ գործընթացը։ Վերոհիշյալի լույսի ներքո՝ ընդունել ցանկացած մեղադրանք հայ թեկնածությունների ազնվության դեմ՝ առանց պնդումների պատշաճ քննության, սահմանված կանոնների եւ ընթացակարգերի համապատասխանության, նշանակում է կասկածի տակ դնել եւ ստվերել արդարության եւ արժանիքների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը։
Մեկ այլ խնդիր, որն ուզում եմ բարձրացնել այսօր՝ վեհաժողովում անցանկալի իրավիճակն է, երբ այն վերածվում է առճակատման եւ փոխադարձ մեղադրանքների հարթակի։ Այս վարքագիծը չի համապատասխանում մեր կազմակերպության բնույթին եւ գաղափարախոսությանը։ Վեհաժողովը կոչված է կամուրջներ կառուցելու պատվիրակությունների, հասարակությունների եւ ժողովուրդների միջեւ, փոխվստահության մթնոլորտ ստեղծելու։ Մինչդեռ որոշ անդամներ համառորեն առաջ են մղում Ադրբեջանի ժառանգական վարչակարգի օրակարգը։
Ավելի քան 20 տարի է արդեն, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշել է իր ճակատագիրը խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ օրենսդրությանը համապատասխան։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2015 թ. մայիսի 3–ին անցկացրել է իր թվով վեցերորդ խորհրդարանական ընտրությունները՝ անկախացումից ի վեր։ Ընտրություններին մասնակցել են օրենսդիր մարմինը ներկայացնող միջազգային դիտորդներ բազմաթիվ երկրներից։ Նրանց վերջնական գնահատականը հայտարարում էր, որ ընտրությունները թափանցիկ էին, մրցակցային եւ արդար։
Ինչ վերաբերում է խաղաղ կարգավորմանը, տեղին կլինի վեհաժողովին հիշեցնելը, որ միանալով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը՝ միայն խաղաղ ճանապարհով։ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության ոգուն, որը նաեւ արտացոլվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունած մի շարք հայտարարություններում, այն է՝ կարգավորել հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վեհաժողովի ներդրումը կարող է լինել հետագա աջակցությունը Մինսկի խմբին։ Վեհաժողովը կարող է նախաձեռնել անմիջական շփումներ Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ իր կարգավիճակից, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների եւ օրենքի գերակայության խթանմանը։ Եվրոպայի խորհուրդը նմանատիպ փորձ ունի այլ հակամարտող գոտիներում։ Եվրոպայում յուրաքանչյուր ոք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության տակ պետք է լինի»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024