ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » Օրակարգում՝ կառույցի գործունեությունը /Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/
09:17
Օրակարգում՝ կառույցի գործունեությունը /Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12—ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին։
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19—ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Հարակից զեկույցներում ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Թեւան Պողոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը մանրամասն ներկայացրել են հանձնաժողովներում համաձայնագրի շուրջ քննարկումները եւ դրական եզրակացությունները։
Պատգամավորները համաձայնագրի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները։ Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ վարկային համաձայնագրի գաղափարն ընդունելի է, սակայն կա վերահսկողության հետ կապված խնդիր։ Հրանտ Բագրատյանը անհանգստություն է արտահայտել վարկի վերադարձելիության կապակցությամբ։ Միքայել Մելքումյանը կարեւորել է թափոնների օգտահանումը եւ վարկային միջոցների նպատակային օգտագործումը։ Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցողին առաջարկել է ներկայացնել մանրամասն տեղեկանքներ համաձայնագրի վերաբերյալ։ Նա կարեւորել է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության ապահովումը։ Թեւան Պողոսյանը նշել է, որ ձեռնպահ է քվեարկելու, քանի դեռ չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանը։ Հեղինե Բիշարյանը բարձրացրել է իրեն մտահոգող հարցերը՝ անհանգստություն հայտնելով վարկային միջոցների տոկոսադրույքների կապակցությամբ։ Նա կասկած է հայտնել վարկի օգտագործման արդյունավետության վերաբերյալ։ Ըստ նրա՝ պետք է լինի կազմակերպություն, որը պատասխանատու լինի վարկի օգտագործման եւ վերադարձման համար։ Հովհաննես Մարգարյանը եւս կարեւորել է վարկի արդյունավետ օգտագործումը եւ մտավախություն հայտնել աղբահանության համար վարձավճարի հնարավոր բարձրացման կապակցությամբ։ Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ համաձայնագրում կան անհստակություններ, նաեւ պարզ չէ, թե որքան է լինելու վարկի տոկոսադրույքը։ Ըստ պատգամավորի՝ հիմնավորված չէ նաեւ համաձայնագրի հրատապությունը։
Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ։


Խորհրդարանն սկսել է քննարկել  «ՀՀ դատախազության 2014թ. գործունեության մասին» հաղորդումը
 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացմամբ խորհրդարանն այնուհետեւ սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, քննարկումից հետո ընդունվում է ի գիտություն։
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության սկզբունքները՝ ընդգծելով, որ նրա գործունեության հիմքում ընկած է հատկապես պայքարը կոռուպցիայի, ոլորտում ոչ պրոֆեսիոնալ գործունեության եւ անպատժելիության դեմ։ Ըստ հաղորդման՝ ՀՀ դատախազությունը 2014թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, հետաքննության եւ նախաքննության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության, պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ դատախազական գործունեության կազմակերպման, մյուս՝ վերահսկողական—տեսչական, միջազգային համագործակցության, իրավական ապահովման ոլորտներում։ Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության համապատասխան խորհրդակցություններում, եւ դրանց արդյունքների հիման վրա կազմված ու համապատասխան ակտերում ամրագրված կանխորոշումները կարեւոր նշանակություն են ունեցել դատախազական գործունեության կազմակերպման եւ դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության ապահովման, ինչպես նաեւ քրեական պետական քաղաքականության մշակման եւ իրականացման համար։
Մասնավորապես՝ 2014 թվականին 780—ով պակասել են հանցագործությունները մեր երկրում, սակայն աճել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ—հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը։
Գեւորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության գործունեության առաջնահերթություններից են՝ պայքարը կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ։ Գլխավոր դատախազը կարեւորել է դատախազների քաղաքական չեզոքությունը, անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը։
Գեւորգ Կոստանյանին հարցերով դիմելու համար հերթագրվել է մոտ 30 պատգամավոր։ Հաղորդման քննարկումը կշարունակվի այսօրվա նիստում։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024