ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Փոխզիջումային տարբերակներ են որոնվում /Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նոր առաջարկների ծրար կուղարկի/
15:17
Փոխզիջումային տարբերակներ են որոնվում /Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նոր առաջարկների ծրար կուղարկի/

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նոր առաջարկներ կներկայացնի։ Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մարտի 22–ին, ժամը 18։00—ին հրապարակավ կներկայացնենք մեր ծրագրային մոտեցումները եւ ծրարով կուղարկենք Սերժ Սարգսյանին»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը։ 
Խոսելով իր ծնողների՝ Ռիչարդի եւ Վարդիթերի մասին, Հովհաննիսյանը նշել է, որ նրանք իրեն տվել են հայեցի կրթություն եւ ազգին նվիրվելու դասեր, քանի որ նա հայկական դպրոց չի գնացել։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել է, որ նախկինում իր բժշկուհի մայրը մտահոգվում էր իր գիրությամբ։ «Այժմ նա չի խոսա ինձ վրա»,— կատակել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծնողների ներկայությունն իրեն լիցքեր է տալիս։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին։ Պայքարի այդ ձեւն անընդունելի համարող Կ. Կարապետյանը նշում է, որ հանդես է գալիս ոչ թե կուսակցության անունից, այլ որպես ՀՀ քաղաքացի ու հայ մարդ։
«Ես գիտեմ, որ պարոն Հովհաննիսյանն ունի պատասխանատվության բարձր զգացում, նաեւ պարտականություն այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր երկրի հետագա զարգացման հույսը կապել են իր հետ։ Դա շատ գնահատելի հատկություն է։ Ավելին, քաղաքական գործընթացներում, պայքարը բնականոն երեւույթ է։ 
Այլ հարց է, թե պայքարի ինչպիսի ճանապարհ ես ընտրում։ Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած ուղին, ուզենք թե չուզենք, տանում է դեպի փակուղի՝ առաջին հերթին իր ու իր կողմնակիցների համար։ Եվ շատ հնարավոր է, որ ելքեր գտնելու համար հետագայում շատ ուշ լինի, եւ արդյունքում հնարավոր է՝ մի կողմից սուր հիասթափություն ապրի մեր հասարակության մի ստվար զանգված, ի դեմս իր լսարանի, մյուս կողմից՝ ի դեմս «Ժառանգության», կարող ենք կորցնել քաղաքական դաշտի շատ կարեւոր դերակատարի։ Այսինքն, ինչպես Սեւակը կասեր, կպակասի մի լավ ճակատ։ Իսկ այդ ճակատը վստահաբար մեր երկրին, մեր ժողովրդին շատ է պետք»,–ասել է Կարեն Կարապետյանը, խնդրելով եւ կոչ անելով ընտրել պայքարի այլ եղանակ։
Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ քաղաքական դաշտի միակ զենքը երկխոսությունն է։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանում սկիզբ առած բանակցությունների ընթացքում հակված են հայտարարության նոր փաստաթուղթ մշակել, որը սկիզբ կդնի նոր քաղաքական մշակույթի։ «Խնդիրները նետահարումներով չեն լուծվում, այլ իրար աչքերի մեջ նայելով՝ նստել է պետք եւ խնդիրները լուծել։ Մենք, անսալով մեր գործընկերների առաջարկներին, կողմնակից ենք ե՛ւ սահմանադրական բարեփոխումների, ե՛ւ ընտրական համակարգի բարեփոխումների»,–ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ քննարկումները պետք է լինեն ոչ միայն խորհրդարանի ներսում, այլեւ արտախորհրդարանական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ. «Մենք հակված ենք նորից հանդիպել, բայց նաեւ կփորձենք առանձին զրույցների միջոցով հասկանալ՝ կա՞ն փոխզիջումային տարբերակներ։ Եթե կան, ապա բանակցությունները կշարունակվեն»։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացավ որպես իրատես քաղաքական գործիչ, երկրի եւ ժողովրդի մասին իրապես մտածող մարդ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Մինասյանը նշել է, որ խռովկան լինելը քաղաքական կատեգորիա չէ, եւ թեեւ ինքն անսահման հարգանք է տածում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, այնուամենայնիվ կամակորության տարրեր է տեսնում նրա վարքագծում։ «Քաղաքականությունը ոչ թե կամակորությամբ, այլ վերլուծությամբ եւ իրատեսության համադրմամբ պետք է լինի»,–ասել է նա՝ հավելելով, որ քննարկել ամենեւին չի նշանակում խաչ քաշել, քննարկում նշանակում է առաջարկություններ։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Երեւանի ավագանու ընտրությունները որոշ քաղաքական ուժերի համար «վերջին լիկվիդի հնարավորություն» է համարում։ «Ուսանողական բառապաշարով արտահայտած՝ նախագահական ընտրությունների «նեյավկայից» հետո այժմ կարծես վերջին «լիկվիդի» հնարավորությունն է»,–ասել է Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Խոսելով ընտրակաշառքի ծավալների մասին ԶԼՄ—ներում տեղ գտած լուրերի շուրջ՝ Աշոտյանը նշել է. «Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա հարուցված գործերի արդյունքում մարդիկ են պատժվելու, իսկ քանի որ նախագահի քաղաքական մոտեցումն այն է, որ Երեւանի ընտրություններն ավելի լավը պետք է լինեն, քան նախագահական ընտրությունները, ուրեմն ակնհայտ է, որ անխտիր կպատժվեն բոլոր ընտրախախտում անողները նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ»։
Պատասխանելով հարցին՝ որքանով են ՀՀԿ—ի համար լուրջ մրցակից ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն ու այն գլխավորող Վարդան Օսկանյանը՝ Աշոտյանը հիշեցրել է, որ Օսկանյանը դեռեւս մեղադրվում է փողերի լվացման գործով։ «Որպես երեւանցի պետք է հասկանալ՝ որքանով այդ հմտությունները կարող են պետք գալ Երեւանի փողոցները մաքուր պահելու գործում»,– եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 402 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024