ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 31 » Փակ սահմանները չսահմանափակեցին մեր մտքի ընթացքը /Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է տեխնոլոգիական եւ կրթական ընկերություններ/
15:51
Փակ սահմանները չսահմանափակեցին մեր մտքի ընթացքը /Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է տեխնոլոգիական եւ կրթական ընկերություններ/

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ԱՄՆ—ի Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այն հիմնվել է 2011 թվականին եւ զբաղվում է նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ։ Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաեւ տնօրենների խորհրդի նախագահն է։ «Մոդեռնա թերափեութիքսի» հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից։ Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում եւ Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում։ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի եւ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետեւ նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքսում», ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին եւ միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին։
Հանրապետության նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ եւ կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա։ Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի եւ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն։ Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն եւ հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը՝ մարտի 30—ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց։ Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի՝ Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում պատասխանել է նաեւ դասախոսներին ու կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման հեռանկարային ու գերակա ուղղություններին եւ այլն։ Թաֆթս համալսարանում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ։
Ֆլեթչերն առաջարկում է տարբեր կրթաթոշակային ծրագրեր] դպրոցում սովորելու ցանկություն ունեցող ուսանողներին։ Ծագումով հայ երիտասարդներին աջակցելու համար 1980—ական թվականներին Ասո Թավիթյանի կողմից հիմնադրվել է «Թավիթյան» հիմնադրամը, որի միջոցներով Հայաստանի անկախացումից հետո հանրապետության տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ ուսանել են հեղինակավոր այս բուհում, եւ մինչ այժմ տարբեր պետական հաստատությունների երիտասարդ մասնագետներ շարունակում են օգտվել այդ հնարավորությունից՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները Թավթս համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում։ Առ այսօր հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 16 ծրագիր ՀՀ պետական հատվածի համար՝ շուրջ 15 մլն դոլար ներդրում կատարելով կրթաթոշակային ծրագրի իրականացման նպատակով «Թավիթյան» հիմնադրամը ֆինանսավորել է նաեւ Ֆլեթչեր դպրոցի դեկանների եւ ականավոր դասախոսների այցերը Հայաստան՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին, տարածաշրջանին եւ առկա աշխարհաքաղաքական իրողություններին։ Ամեն տարի ծրագրին դիմում են հարյուրավոր մասնակիցներ։ Հիմնադրամը հանձնառու է շարունակելու ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը դրա կարիքը կունենա «Թավիթյան» հիմնադրամի եւ Ֆլեթչեր դպրոցի միջեւ համագործակցության արդյունքը ծրագրի ավելի քան 250 շրջանավարտներն են, ովքեր վերադարձել են Հայաստան՝ աշխատելու եւ այդպիսով իրենց ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։
Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024