ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 14 » PanARMENIAN.Net - ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները
15:43
PanARMENIAN.Net - ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները

ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները, Դանիան հուսով է, որ «պատժամիջոցների պատերազմը» կավարտվի 3 ամսից

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Եվրամիության մի շարք երկրներից մսի, մրգերի ու բանջարեղենի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի ու կաթնամթերքի ՌԴ ներկրման արգելքին ի պատասխան: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:

Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ ղեկավարությանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Իմ ուղերձը երկու կետից էր բաղկացած: Առաջինը` մենք պատասխան պատժամիջոցներ չենք կիրառելու: Երկրորդը` մեր ագրարային հատվածին օգնություն է պետք»,-ասել է վարչապետը:

Ստուբբը բնութագրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները` որպես բարի ու փոխշահավետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, անշուշտ, մենք դա ի շահ մեզ կօգտագործենք»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Դանիայի խոշորագույն Danske Bank-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրամիության պատժամիջոցները ու Ռուսաստանի հակամիջոցները առավելագույնը երեք ամսից չեղյալ կհայտարարվեն: «Առևտրային պատերազմի սրացումը անտանելի է ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի համար: Ուստի ԵՄ-ն կհրաժարվի պատժամիջոցներից 1-3 ամսից, իսկ Ռուսաստանը չեղյալ կհամարի իր սահմանած պատժամիջոցները»,-գտնում են զեկույցի հեղինակները, որը նվիրված էր Ուկրաինայում ճգնաժամի հետևանքներին եվրոպական տնտեսության համար: «Եվրամիությունն ու Ռուսաստանը շատ բան կկորցնեն, եթե չկարողանան հակամարտությունից զերծ պահել էներգակիրների երկկողմ առևտուրը: Ուստի առաքումների կարճաժամկետ խափանման ռիսկը սահմանափակ է, իսկ նավթի ու գազի գները ուժեղ ճնշման չեն ենթարկվի»,-գտնում են Danske Bank-ի փորձագետները:

Նրանց կարծիքով, «ընդհանուր առմամբ ուկրաինական ճգնաժամն աննշան ազդեցություն կունենա եվրոպական տնտեսության վրա, իսկ ամենաբարձր ռիսկը կապված է շուկաներում բացասական տրամադրությունների հետ»: Հյուսիսային Եվրոպայի ամենախոցելի վիճակը Ֆինլանդիայում է, որը կապված է ՌԴ հետ առևտրի, զբոսաշրջության և ուղիղ ներդրումների ոլորտներում: Ինչ վերաբերում է Նորվեգիային, ապա երկարաժամկետ հեռանկարում նա կարող է շահել, եթե ԵՄ-ն ռուսական բնական գազը փոխարինի նորվեգականով, ասվում է զեկույցում:

Մինչդեռ ԵՄ երկրներն օգոստոսի 14-ին սկսում են կոլեկտիվ քննարկումները, դեռ փորձագիտական մակարդակով: Մասնավորապես, ԵՄ երկրների գյուղնախարարությունների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Եվրահանձնաժողովի փորձագետների հետ: Դա կլինի առաջին համատեղ քննարկումը ԵՄ բոլոր պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ես շատ բան չէի սպասի այդ հանդիպումից: Ավելի շատ տվյալներ են հարկավոր ԵՄ երկրներից»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին:

Եվրահանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը, որն աշխատում է օգոստոսի 11-ից, իրավիճակի իր գնահատականը կներկայացնի, այդ թվում այն ապրանքների ցուցակը, որոնց դեպքում հարկ կլինի անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Փորձագետները պետք է ներկայացնեն նաև այլընտրանքային շուկաների առաջնային գնահատականը, «տուժած» ապրանքները, ասել է աղբյուրը, չճշտելով, թե այդ ինչ նոր ուղղություններ են:

Նա նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է ընդհանուր մոտեցում մշակել ճգնաժամի հաղթահարման համար:

Ըստ նրա, Եվրամիությունը փաստաթուղթ կմշակի ներկա պայմաններում գործողությունների հնարավոր տարբերակների նկարագրությամբ: Այն կարող է քննարկման ներկայացվել միության պետությունների գյուղնախարարների արտահերթ նիստում: Նման հանդիպում դեռ նշանակված չէ, սակայն կարող է քննարկվել հինգշաբթի:

Այդ փաստաթուղթն ավարտին հասցնելու ու Եվրահանձնաժողովի փոխհատուցումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել աղետի մասշտաբները գյուղատնտեսական ոլորտում: Իսկ տեղեկատվությունն անբավարար է, ասել է աղբյուրը:

Եվրահանձնաժողովն ու տուժած պետություններն արդեն տվյալներ են ներկայացրել հնարավոր վնասի մասին: «Բոլորը խոսում են հատուցման անհրաժեշտության մասին, բայց եթե մենք ապացույցներ չունենանք, չենք կարողանա որոշում կայացնել»,-ասել է աղբյուրը:

Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը:

Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի:

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024