ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 23 » Պայթեցվել է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցին /Մի ոճրագործությունը չդատապարտելը հանգեցնում է նոր բարբարոսության/
16:46
Պայթեցվել է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցին /Մի ոճրագործությունը չդատապարտելը հանգեցնում է նոր բարբարոսության/

Սեպտեմբերի 21—ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS—ի գրոհայինները ականապատել եւ պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Այն գրեթե ամբողջությամբ վնասվել է, կանգուն է մնացել միայն եկեղեցու գմբեթը՝ խաչը վրան։
Այս եկեղեցի—հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։
Երեւանից արդեն հնչել է բողոքի նոտա՝ կապված եկեղեցու ավերման հետ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է եկեղեցու պայթեցումը։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նա հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ վերացնել ահաբեկչական այդ խմբավորման հովանավորման ուղիները։
Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից։
Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»։
Եկեղեցու պայթեցմանն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նա Թուրքիային կոչ է արել դատապարտել եկեղեցու դեմ ահաբեկչական գործողությունը։
«Եթե Թուրքիան կապ չունի Դեյր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,—«Facebook»—ի իր էջում գրել է նա։ –Դա եւս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, քանի դեռ այն չի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ»։
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ։
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը՝ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը։
Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլեւ համաքրիստոնեական հոգեւոր արժեքների ոչնչացում է։ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի եւ ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է։
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը։
Եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության մեջ Թուրքիայի դերակատարությունն են տեսնում նաեւ համացանցի բազմաթիվ օգտատերեր։ Այդ մասին գրառումներ կան նաեւ արաբալեզու կայքերի մեկնաբանություններում։
«Դեյր էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը տեղավորվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության տրամաբանության մեջ. իսլամականները հերթական վայրագ գործողությամբ մի քանի նպատակ են հետապնդում»,– «Panorama.am»—ին ասել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Փորձագետի կարծիքով, բնականաբար, դա միտումնավոր արված գործողություն էր։ Նախ, իրենց գործունեությունը մշտապես իսլամական իրավունքի, շարիաթի նորմերով հիմնավորող իսլամականները նման կերպ եւս մեկ անգամ ընդգծում են իրենց անհանդուրժողական վերաբերմունքը ոչ մուսուլմանների եւ նրանց հոգեւոր ու մշակութային արժեքների հանդեպ։
«Ի դեպ, սա հայկական հոգեւոր հաստատությունների դեմ ԻՊ—ի իրականացրած եզակի քայլ չէ. ավելի վաղ՝ դեռեւս 2013 թ. սեպտեմբերին նույն կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսում՝ Ռակա քաղաքի Հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու գմբեթից իջեցրել էին խաչն եւ այն փոխարինել կազմակերպության դրոշով, իսկ ավելի ուշ՝ դեկտեմբեր ամսին կառույցը վերածել դատական գրասենյակի։ Իսկ ինչ վերաբերում է հենց Դեյր էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցուն, ապա դեռեւս 2012 թ. նոյեմբերին այն էականորեն տուժել էր շրջանում ընթացող ռազմական գործողություններից եւ չէր գործում»,–հիշեցրել է Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման գործում Թուրքիայի հնարավոր դերակատարությանը, ապա, ըստ Պետրոսյանի, դրանում ուղղակի ապացույցներ դժվար է գտնել, մինչդեռ տրամաբանական կապ, անշուշտ, կա։ Նախ, սիրիական հակամարտությանը ներգրավվելու՝ թուրքական իշխանությունների գուցե ոչ առաջնային, այնուամենայնիվ, հեռահար նպատակներից մեկն էլ պատմական հայրենիքին ամենամոտ գտնվող սիրիահայ համայնքի եւ նրա հոգեւոր ու մշակութային հարստության իսպառ ոչնչացումն էր։
Այս համատեքստում, որպես հիմնավորում՝ հիշենք մարտի 21—ին պատմական Քեսաբի դեմ թուրքական իշխանությունների աջակցությունը վայելող սիրիական հակակառավարական խմբավորումների իրականացրած հարձակումը, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհները, նույն Սրբոց Նահատակաց եկեղեցու հետ կապված միջադեպը եւ այլն։
Ի դեպ, ահաբեկչական խմբավորման հովանավորության խնդրին անդրադարձել է նաե ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Հոսեյն Ֆիրուզաբադին։  hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024