ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 30 » Պետականության վերականգնումը թանկ ու նվիրական իղձ էր /Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում Սարդարապատում/
12:27
Պետականության վերականգնումը թանկ ու նվիրական իղձ էր /Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում Սարդարապատում/

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28—ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կայոց կաթողիկոսի, հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց եւ պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված եւ հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ։ Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը։
Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները։ Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը։ Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով։ Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով։
Նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ։ Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28—ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, եւ չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։
Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերեւս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28—ին։ Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր եւ ողբերգական ճակատագիր նախորդ որեւէ դարաշրջանում։ Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր եւ նվիրական եւ այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար։
Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով։
Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում։ Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին հանրապետության պատգամներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի եւ բարօրության։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Փա՛ռք հայ ժողովրդին»։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024