ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 25 » Պետք է գտնել փոխըմբռնման ճանապարհը /Երկիրը չի կարող զարգանալ առանց առավելագույնս արդյունավետ կառավարման համակարգի/
10:37
Պետք է գտնել փոխըմբռնման ճանապարհը /Երկիրը չի կարող զարգանալ առանց առավելագույնս արդյունավետ կառավարման համակարգի/

Օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Համընդհանուր դրական արձանագրումով փակվեց թավշյա հեղափոխությամբ երկրում սկիզբ առած փոփոխությունների առաջին հատորի եզրափակիչ էջը։ 
Հիմա բացվում է մյուս հատորը, որում կշարադրվի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների, կառուցվածքային արդյունավետության բարձրացման քայլերի, իմիտացիոն ու կեղծ օրակարգերից հրաժարվելու տարեգրությունը։ 
Շուտով կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը, կձեւավորվի նոր կառավարությունը, իսկ ժամանակը չի սպասում, քանզի անելիքները շատ են։ 
Այս համապատկերում առաջին քայլերից մեկը կառավարության նախաձեռնությամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը ներքին շրջանառության մեջ դնելն է։
Արդեն իսկ հնչում են տարատեսակ կարծիքներ տարբեր շրջանակների կողմից, կառուցվածքային փոփոխություններին ենթակա գերատեսչությունների աշխատակիցները բողոք եւ մտավախություն են հայտնում, եւ դա բնական է, քանի որ սոցիալական խնդիրների բախվելու հեռանկարը ոչ ոքի համար չի կարող հաճելի լինել։
Մյուս կողմից՝ չէ՞ որ թավշյա հեղափոխությանը հանգեցրած պատճառներից մեկն էլ հենց անարդյունավետ կառավարման համակարգն էր, որը, մսխելով առանց այն էլ սուղ բյուջետային միջոցները, համարժեքորեն չէր արձագանքում երկրի առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։
Երկրում զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կտրուկ ու ցավոտ քայլերի դիմել։ Անշուշտ, դրանք պետք է լինեն համակողմանիորեն քննարկված, կշռադատված եւ փաստարկված։ Պետք է հաշվի առնվեն նաեւ դրանց սոցիալական հետեւանքները։ Այստեղ անելիք ունի ինչպես պետությունը, այնպես էլ հասարակությունը։ Ճիշտ լուծումը պետք է գտնվի փոխըմբռնման ճանապարհով։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024