ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 11 » Պետք է լինել ավելի ստեղծագործ /ԵՄ—ն արտոնություններ է տալիս եւ ակնկալում բարեփոխումներ/
14:41
Պետք է լինել ավելի ստեղծագործ /ԵՄ—ն արտոնություններ է տալիս եւ ակնկալում բարեփոխումներ/

«Եվրամիության արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) օգտվում է ընդամենը 14 երկիր։ ԵՄ—ն նման արտոնություն տվել է նաեւ Հայաստանին։ Սա մի ապացույց է, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում Եվրամիությունը Հայաստանին»,–լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե—Մարիա Մեդինա Նավարոն։
Նա նշեց, որ ԵՄ—ն նման արտոնություններ տալով Հայաստանին, ակնկալում է որոշ ոլորտներում բարեփոխումներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, բնապահպանություն եւ այլն, որոնք այսօր իրականացվում են։
Երեկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում բիզնես ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք արտահանում են ԵՄ կամ ունեն ցանկություն եւ ներուժ ԵՄ արտահանելու համար։ Տեղեկատվական միջոցառման նպառակն է, ըստ Նավարոյի, բարելավել GSP+—ի կիրառումը Հայաստանում, GSP+—ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում ավելի լայն շրջանակներ ներգրավել այս գործընթացին։ Սա շատ լավ գործիք է»,–նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, շահերի բախում չի առաջանում, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն ասաց. «Միանգամայն ոչ, քանի որ սա Հայաստանի համար արտահանման շուկա է, որեւէ կապ չունի ԵԱՏՄ անդամակցության հետ»։
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը լրագրողների հետ զրույցում ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP+) մեծ հնարավորություն համարեց։
«Սա հավասարազոր է այն բանին, որ մենք այսօր օգտվում ենք ԵՏՄ տարածքից։ Ես գտնում եմ, որ հայ գործարարները պետք է ավելի շատ մտածեն այդ ուղղությամբ, գտնեն այնպիսի ապրանքներ, որոնք կարողանան արտահանել դեպի Եվրամիություն եւ օգտվեն GSP+–ից»,–ասաց նա եւ նշեց, որ Հայաստանն ունի այնպիսի ապրանքներ, որոնք ոչ միայն եվրոպական շուկայում են մրցունակ, այլեւ ամբողջ աշխարհում։
«Մենք շատ ապրանքներ ունենք, որոնք անկրկնելի են։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Հայաստանն ապրանքներ ունի, որն այսօր Սինգապուր է արտահանում, եւ նույնիսկ այստեղ մենք՝ հայաստանցիներս, չգիտենք այդ մասին եւ ուղղակի կհիանաք այդ ապրանքներով»,–ասաց նա եւ կոչ արեց արտադրողներին այնպիսի արտադրանքներ արտահանել, որոնք ԵՄ—ում պահանջարկ ունեն։
Նա նշեց, որ պետք է ստեղծագործ լինել, նոր բաներ արտադրել, քանի որ աշխարհը փոխվում է, եւ մրցակցությունը շատ մեծ է։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, Եվրամիության արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) Հայաստանում վատ են օգտվում մի քանի պատճառով՝ գործարարների մեծամասնությունը չի տիրապետում, տեղյակ չէ համակարգից, ինչ առավելություններ է տալիս, եւ կիրառելու առումով բավականին խրթին է՝ պետք է իմանալ լեզուներ, ապրանքային կոդերը, ենթակոդերը ճիշտ ընտրել։
Գ. Մակարյանի խոսքով, այս համակարգն արտահանման խթանման տեսանկյունից շատ հարմար գործիք է։
«Եվրամիությունը, ելնելով իր տնտեսական կարիքներից, Հայաստանին տվեց GSP+ համակարգից օգտվելու հնարավարություն երկու պատճառով. առաջին՝ Հայաստանի տնտեսությունը փոքր է, արտահանման ծավալները փոքր են, չի կարող լուրջ մրցակցություն առաջացնել եվրոպական երկրների շուկաներում, երկրորդ՝ Եվրոպան ինքը կարիք ունի հումքի, ապրանքների»,–ասաց նա։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024