ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Քաղաքական դաշտը պետք է բյուրեղանա /Նոր գործընթաց՝ «հանուն», ոչ թե «ընդդեմ»/
14:42
Քաղաքական դաշտը պետք է բյուրեղանա /Նոր գործընթաց՝ «հանուն», ոչ թե «ընդդեմ»/

Ավելի մաքուր քաղաքական դաշտ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ներքին գործընթացներն ի վերջո հանգեցնելու են դրան։ Փետրվարի 12—ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած գնահատականները, որոնք սառը ցնցուղ եղան բոլորի համար, ազդարարել են այդ գործընթացի մեկնարկը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափն անցել է, իսկ մարդն ընդունելի է չափավորության մեջ, նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստից առաջ կուսակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Նա խոսել է նաեւ «քաղաքական զավեշտների» մասին. «Եռյակ, ընդդիմություն, հետո՝ «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել, հետո առաջ գնալ, հետո հայտարարություն տարածել, որ մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում», հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, եւ մի փոքր ճայթյուն, ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»։
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ ԲՀԿ քաղաքական ուժը պետք է լավ իմանա, որ ՀՀԿ–ն այսօր միայն 2000 սկզբնական կազմակերպություն ունի, չհաշված շրջանային եւ տարածքային կազմակերպությունները։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ընթացքում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող գործընթացների անթույլատրելիության մասին. «Ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ։ Հակառակը, ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող եւ ներողամիտ։ Բայց վայ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուրժողականությունը եւ ներողամտությունը»։
Դիմելով հանրապետության նախագահին՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀԿ—ն, որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած ուժ, ունի մեծ անելիքներ եւ պարտավորություններ ժողովրդի առջեւ. «Մենք, իրոք, անելիք ունենք։ Մարդիկ՝ ժողովուրդը, քաղաքացիները մեզ վստահել են, ձայներ են տվել, եւ մենք նրանց սոցիալական խնդիրների եւ տնտեսական զարգացման համար պատասխանատու ենք։ Պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար, պատասխանատու ենք մեր երկրի անվտանգության համար։ Մեր երկու հայրենիքներն ուղղակիորեն կապված են ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ անվտանգության մասով։ Հայաստանը՝ մայր հայրենիքը, չի կարող լինել անվտանգ՝ առանց Ղարաբաղի անվտանգության»։
Վարչապետն ընդգծել է նաեւ, որ անձամբ մեծ անելիքներ ունի եւ դրանք իրագործելու է. «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես, իհարկե, գտնում եմ, որ ինքս մեծ անելիքներ ունեմ եւ անելու եմ գործնականում՝ օգտագործելով նաեւ իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները, եւ այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալի, ուրեմն, մի քանի անգամ պիտի ասենք եւ մի հատ էլ բամփենք։ Ես գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին է, եւ համաձայն չեմ, որ ուշ է կամ ուշացած է, ուղղակի, նորից եմ ուզում կրկնել, որ հզոր, ուժեղ, պատերազմ տեսած մարդիկ են լինում ներողամիտ, հանդուրժող։ Հանդուրժել ենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր կայունության»։
Վարչապետը մատնացույց է արել ՀՀԿ—ի եւ մյուս քաղաքական ուժերի գործելաոճի տարբերությունը. «Որ խոսում են՝ մենք կգանք, երեք օրում երկիրը կկարգավորենք, տնտեսությունը կզարգացնենք, հեքիաթներ են։ Ուղղակի թյուրիմացություն է դա։ Ես գտնում եմ, որ մենք մեծ անելիք ունենք։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք քարոզում են ամենաբացասականը մեր երկրում, մենք ժողովրդի առջեւ ունենք պարտականություն, պատասխանատվություն եւ պետք է կատարենք մեր պատասխանատվությունը»։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ շատ դեպքերում ու երկար ժամանակ հենց իրենց շարքերից չափավորության կոչեր են լսվել, որ չի կարելի երկրորդ քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցնել, սակայն ի պատասխան ստացել են անձնական վիրավորանքների տարափ։
«Հայաստանի հանրապետական կուսակցությունում բոլորը այն համոզմունքն ունեն, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները,–ասել է Էդուարդ Շարմազանովը.–Մեզ համար անընդունելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, կոռեկտությունից դուրս հայտարարություններ անելը, քաղաքականությունը թայֆաբազության ու շուկայի վերածելը։ Շատ վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացումը։ Սոկրատն ասում էր, որ մարդկային առաքինության թագն ու պսակը չափավորությունն է։ Երբ մարդ կորցնում է չափավորությունը, հայտնվում է տվայտանքների մեջ։ Ես խոսում եմ երեւույթներից»։ 
ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի քաղաքական գրագետ մարդկանց մենաշնորհը՝ անկախ իրենք կուսակցական պատկանելությունից։ Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենան անգրագետները, տգետները եւ այն սեփական խրախճանքների հետ շփոթող անձնավորությունները։
«Ժամանակն է, որ Հայաստանում քաղաքական դաշտը զբաղեցնեն բացառապես քաղաքական դերակատարներ, ժամանակն է թողնել քաղաքական դաշտում մարդկանց, ովքեր կարող են վաղը կամ մյուս օրը երկիր ներկայացնել,–ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։–Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ մենք արհեստականորեն քաղաքական ելույթներում փորձում ենք դրսեւորել բացարձակ հանդուրժողականություն, սակայն կարելի է հանդուրժել մի աստիճան, մինչեւ դիմացինն անցնում է ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով։ Երկու դեպքում էլ վատ է»։ 
Աշոտյանը հիշեցրել է նաեւ ՀՀ նախագահի այն խոսքերը, որ իրենք Գագիկ Ծառուկյան քաղաքացու եւ գործարարի հետ որեւէ խնդիր չունեն. «Եթե այդ անհատը իր տնտեսավարական գործունեության ընթացքում օրենքի հետ որեւէ խնդիր չի արձանագրել, որեւէ խնդիր նրա հետ չի կարող լինել»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի ելույթը ճնշում չէ Գագիկ Ծառուկյանի վրա՝ Աշոտյանը պատասխանել է հարցով. «Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ ավելորդ խոսք կասեք, եւ ես կհեղեղեմ փողոցները մարդկանցով, դա ճնշո՞ւմ էր, թե՞ չէ»։
ՀՀԿ—ական պատգամավորները գոհ են նախագահ Սարգսյանի հնչեցրած ելույթից։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն ասել է, որ քաղաքական պայքարի որակների առումով երկիրն իսկապես գահավիժման ճանապարհին է, որովհետեւ, ըստ նրա՝ «հասկանալի չէ, թե քո ընդդիմախոսն ի՞նչ քաղաքական տեսակետ ունի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Քաղաքական պայքարի որակների մասին խոսվեց եւ շատ ճիշտ խոսվեց։ Իսկապես, երեւի ամեն մեկս առանձին, Ձեզ հետ, միմյանց միջեւ առիթ ունեցել ենք խոսելու։ Օրինաչափ հարցեր են առաջանում, նույն մեր ընտրողների հետ մեր շփումներում մենք չենք կարող ազնիվ գնահատականներ տալ»։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթում արտահայտած մտքի վերաբերյալ ասել է, որ այն, իր կարծիքով, անմիջականորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը. «Նա իր ելույթի սկզբում ուղարկում է հիմնական ուղերձը։ Ասում է՝ ստեղծված իրավիճակում իշխանությունների ցանկացած անզգույշ քայլ, անզգույշ խոսք կարող է փողոց հանել 100 հազարավոր մարդկանց։ Ըստ էության, սա շանտաժ է, որին եթե դոմինանտ քաղաքական ուժը գնում է, ապա դոմինանտ լինելու իրավունք չունի, որովհետեւ որեւէ պետություն, ունենալով նման քաղաքական ուժ, կարող է գնալ միայն կործանման»։
«Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն անպայման քննարկման առարկա լինելու է»,–ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«ՀՀԿ—ն նորից փորձելու է ապահովել հնարավորինս կայուն քաղաքական դաշտ բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք իրապես ուզում են զբաղվել քաղաքականությամբ եւ իրենց քաղաքականությամբ ուզում են օգտակար լինել երկրին եւ ժողովրդին»,–նշել է ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։
«ՀՀ նախագահը շատ հստակ հիմքեր զարգացրեց. քաղաքական պրոցեսը պետք է ունենա բովանդակություն եւ որակ, իսկ դա պայմանավորված է քաղաքական գործիչների որակով»,–կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը։
Նա ելույթը գնահատել է «երկրի ղեկավարի մտահոգված ելույթ»։ «Օբյեկտիվ պատճառներով մեր քաղաքական իրավիճակը բավականին լարված է։ Բայց լարվածությունն այնքան մտահոգիչ չէր լինի, եթե քաղաքական մյուս բեւեռում ամբողջ քաղաքական պրոցեսի ղեկը իր ձեռքում պահեր մի անձնավորություն, որի քաղաքական փորձառությունը, հմտությունը, կարողությունները, որոշում կայացնելու ունակությունները, վերջին հաշվով՝ ինտելեկտուալ պոտենցիալն ադեկվատ լինեին ներկա իրավիճակին եւ ըստ էության վիճելի չլիներ»,–ասել է նա։
«Երբ հրամանագրով Գագիկ Ծառուկյանն ընդգրկվեց ԱԱԽ կազմի մեջ, ես որպես քաղաքական գործիչ ողջունել եմ դա, որովհետեւ իր ազդեցությամբ երկրորդ քաղաքական ուժի լիդերը պետք է հաղորդակից լինի ազգային անվտանգության բոլոր մանրամասներին։ Բայց ինձ համար երեկ անակնկալ էր, որ այդ կարգավիճակից Գագիկ Ծառուկյանն օգտվել է երբ հարմար է գտել։ Սա քաղաքական պատասխանատվության լավագույն դրսեւորում չէ»,–նկատել է պատգամավորը։
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024