ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 22 » Քաղծառայող կդառնան միայն կրթված մարդիկ /Մանվել Բադալյանը ներկայացրեց քաղաքացիների հավաստագրման գործընթացի նոր մոդելը/
15:46
Քաղծառայող կդառնան միայն կրթված մարդիկ /Մանվել Բադալյանը ներկայացրեց քաղաքացիների հավաստագրման գործընթացի նոր մոդելը/

Հայաստանում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բազմափուլ բարեփոխումների հերթական ու կարեւոր քայլերից մեկը կլինի 2014թ. բազային աշխատավարձի բարձրացումը մոտ 20 տոկոսով։ Ներկայումս քաղծառայողի միջին աշխատավարձը տատանվում է 100—ից 120 հազար դրամի շրջանակներում, կրտսեր քաղծառայողինը՝ 40 հազար դրամի։ Սակայն վարձատրության բարձրացման հետ մեկտեղ համակարգը պետք է բացառի անկիրթ ու անբարտավան աշխատակիցների ընդունումը։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ ասուլիսում տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից կսկսվի նոր մոդելով կրտսեր թափուր պաշտոններ համալրելու համար քաղաքացիների հավաստագրման գործընթացը։ Նոր մոտեցումը թույլ կտա քաղաքացիական ծառայության ոլորտում կադրերի համալրումն իրականացնել ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող մարդկանց ընդգրկմամբ։
«Հավաստագիր ստանալու նորամուծությունը այն է, որ ուղղակի բովանդակությունն է հարստացվել։ Նախկինում հավաստագրման գործընթացը հարցաշարերի եւ թեստային առաջադրանքների հանձնումն էր, որոնք ներառում էին ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիական ծառայության օրենսդրական հարցերը։ Այսինքն՝ դիմողի նկատմամբ կային զուտ իրավական գիտելիքներ ունենալու պահանջներ։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա բավարար չէ, քանի որ կան կրտսեր քաղծառայողներ, ովքեր չեն տարբերում Թումանյանին ու Թամանյանին, ովքեր չգիտեն, թե քանի մարզ կա Հայաստանի Հանրապետությունում։ Պետական ծառայողները պետք է իրենց գիտելիքներով լինեն առավել զինված, քան օրենսդրության չոր տառի իմացությունն է»,—ասաց Մ. Բադալյանը։
Նոր հարցաշարերում ընդգրկվել են նաեւ պետության պատմության նշանավոր իրադարձությունների, անձանց, ներքին եւ արտաքին խնդիրների, պետական համակարգի գործունեության հետ կապված ամենատարրական գիտելիքներ պահանջող հարցեր։ Պարտադիր կստուգվեն նաեւ լեզվի եւ համակարգչային իմացությունները. «Մենք գնահատում ենք մարդու ինտելեկտը, նրա գրագիտությունն ու պարտաճանաչությունը։ Մի փորձեք չցանկացող մարդուն օգնել, մի փորձեք նրան, ով գիտելիքներ չի ուզում ձեռք բերել, աջակցել։ Ես անբարտավաններին ու գիտելիք ստանալու ձգտում չունեցողներին չեմ հարգում։ Որքան մարդը զինված է գիտելիքներով, այնքան նա իր գործունեության մեջ ավելի արդյունավետ է»։
Մ. Բադալյանի խոսքով՝ կվերապատրաստվեն նաեւ նախկին կադրերը։ Նա շեշտեց որոշ քաղծառայողների անբարտավան, լպիրշ ու կոպիտ վարքը վերացնելու անհրաժեշտության մասին՝ դրանում կարեւորելով նաեւ հեռուստաեթերով ճիշտ արժեհամակարգ մատուցելու դերը։ Բարեփոխումների անհրաժեշտությունը բխում է ոչ միայն գործատուի՝ պետության, այլեւ հասարակության պահանջներից, քանի որ քաղաքացիները երբեմն դժգոհում են քաղծառայողների ինտելեկտուալ հնարավորություններից ու վերաբերմունքից. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ պետական ծառայողը առաջին հերթին պետք է լինի հայրենասեր եւ պետք է ճանաչի իր հայրենիքը։ Եթե կա մարդ, որ չգիտի իր հայրենիքում քանի մարզ կա, նշանակում է ինքը չի ճանաչում իր հայրենիքը։ Պետական ծառայողն իր հայրենիքը սիրելու դեպքում, նաեւ իր հայրենակցին կսիրի, այսքան օտար չենք լինի միմյանց նկատմամբ»։
Առաջիկա հավաստագրման ժամանակ բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են դառնալ պետական ծառայող եւ փորձելու են ձեռք բերել հավաստագիր, պետք է ապավինեն միայն իրենց գիտելիքներին, կրթվածությանը, այդ դեպքում միայն կկարողանան հաղթահարել։ Առաջին կիսամյակում հինգ հարյուր քաղծառայողի մրցույթ է անցկացվել, սակայն նրանց միայն քսանմեկ տոկոսն է հաղթահարել այն. «Սա արդյոք ձեզ որեւէ բան չի՞ հուշում։ Այս պահին երկու հարյուր քաղծառայողի թափուր պաշտոն կա։ Պետական ծառայության որակն էականորեն պայմանավորված է լինելու հենց կրտսեր պաշտոնները զբաղեցնողների որակով։ Այսօրվա կրտսերները վաղը դառնալու են պետական համակարգն առաջ տանողները, եւ այդ կրտսերներն իրենց որակյալ մուտքով մեզ վաղը որակյալ ծառայություն են մատուցելու»։
Մ. Բադալյանը նկատեց նաեւ, որ այս տարիներին ընդհանուր առմամբ 600—700 մարդ չի ատեստավորվել։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 463 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024