ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » Քննարկվել են օրակարգային հարցեր /Սերժ Սարգսյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ/
16:01
Քննարկվել են օրակարգային հարցեր /Սերժ Սարգսյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ/

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում, ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովորդների բարեկամությունը եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ փոխըմբռնման եւ հարգանքի առկա մակարդակը ամուր հիմք են՝ համատեղ ջանքերով զարգացնելու եւ խորացնելու միջպետական հարաբերությունները, սերտացնելու միջխորհրդարանական կապերը, հեռանկարային նախագծերով հարստացնելու հայ—տաջիկական համագործակցության տնտեսական օրակարգը։
Էմոմալի Ռահմոնը ողջունել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընդգծել, որ Տաջիկստանը շահագրգռված է Հայաստանի հետ շարունակելու զարգացնել ավանդական բարեկամական հարաբերությունները, խորացնել կապերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման տեսանկյունից նախագահ Ռահմոնը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, կնպաստի նաեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին։
Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից երկուստեք կարեւորվել են բարձրաստիճան փոխայցելությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այցելություն կատարել Հայաստան, որը նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհակալությամբ ընդունել է։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմոմալի Ռահմոնը մտքեր են փոխանակել երկու երկրների համար օրակարգային հարցերի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնց նախագահները հանգամանորեն կանդրադառնան նաեւ այսօր կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում։ ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ՀՀ—ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը։ Անդրադարձ կլինի նաեւ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին։ Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ—ում կստանձնի նախագահությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024