ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 17 » Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է /Տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը/
16:20
Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է /Տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը/

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ մեկտեղ երկրի ղեկավարը լրացուցիչ խնդիր է առաջադրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի դրույթների կենսագործման նպատակով կազմակերպել քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ։ 
Քննարկումների արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա բարելավելու կամ լրացուցիչ մոտեցումներ մշակելու։ Այս մասին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ երեկ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովն ընդունել է մի հայտարարություն, որով դիմում է քաղաքական բոլոր կուսակցություններին՝ հանդես գալ իրենց նկատառումներով՝ հայեցակարգում առկա մոտեցումների կենսագործման վերաբերյալ։
«Այս պահին մեր ձեռքի տակ կան միայն ՀՅԴ ուղարկած նկատառումները։ Հնարավոր է, այս ընթացքում լրացուցիչ նկատառումներ ունենանք։ Կհամաձայնեցնենք հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցը, իսկ մյուսների դեպքում սպասում ենք առաջարկությունների»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Գ. Հարությունյանի խոսքով, նախագահի բացարձակ իրավասությունն է՝ որպես նախաձեռնության սուբյեկտ, ընդունել կամ մերժել հայեցակարգը, ընդունել որոշակի վերապահումներով կամ նկատառումներով. «Այս դեպքում հայեցակարգն ընդունել է ամբողջությամբ՝ երկու նկատառումով. ներկայացված հայեցակագը դեռեւս համոզիչ լուծում չի պարունակում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք երկրի ներքին եւ արտաքին անվտանգության երաշխավորումն է, կառավարության կայունության հիմնախնդիրը»։
Ըստ նրա, նախագահի առաջարկով կազմակերպվելիք քննարկումների արդյունքում փորձելու են գտնել հենց այս հարցերի ռացիոնալ լուծումները։ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվելու են միջազգային փորձագետների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի, գերմանացի մասնագետների հետ։
Նա նաեւ հայտնեց, որ այս փուլում՝ հավանություն արժանանալուց հետո, տասը ամսվա ընթացքում հանձնաժողովը պետք է սեղանին դնի սահմանադրական բարեփոխումների փաթեթ, ներկայացնի երկրի ղեկավարին, ով կորոշի ինչ ձեւով է հետագա ընթացք տալիս, ինչ ձեւով է ներկայացվելու խորհրդարան։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ներկայացված հայեցակարգը բացառում կամ տալիս է իշխանության վերարտադրման հնարավորություն, հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենց խնդիրն է մշակել սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որի նպատակն է այս երկրի իրավական կարգի հետագա բարեփոխումը, կայուն զարգացման նախադրյալների ստեղծումը։
«Մի բան պետք է հստակ իմանալ՝ հայեցակարգը եւ սրա հիման վրա նախագիծը մշակվելու են այնպես, որ հայեցողության սահմանները խիստ հստակեցվեն, իշխանությունների հանրային իրավական պատասխանատվությունը որոշակիացվի, ընտրական համակարգերը լինեն այնպիսին, որ գոնե այսօրվա թերությունները, աղաղակող բացերը չլինեն։ Բոլոր օբյեկտիվ նախադրյալները ստեղծվելու են երկրի կայուն իրավական զարգացումը, հատկապես իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար։ Վերջին հաշվով պետք է ունենանք Սահմանադրություն, որի կենտրոնում մարդն է, անօտարելի իրավունքը, ամբողջ իշխանական համակարգը պետք է կոչված լինի այդ իրավունքները պաշտպանելու, երաշխավորելու»,–ասաց Գագիկ Հարությունյանը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024