ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27 » Տարածաշրջանային համագործակցություն եւ ինտեգրում /ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստը Երեւանում/
15:47
Տարածաշրջանային համագործակցություն եւ ինտեգրում /ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստը Երեւանում/

Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները։ 
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին։
ԱՊՀ էներգետիկները Երեւանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաեւ էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը։ 
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երեւանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք։
–Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին՝ հյուրընկալության եւ միջոցառումը հիանալի կազմակերպելու համար։ Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորումն է։ Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014—2015 թթ. աշուն—ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդյունքները եւ կնախանշենք հետագա գործողությունների պլանը,–ասել է Ալեքսանդր Նովակը։–Կքննարկենք նաեւ ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման եւ մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը։ Վստահ եմ, որ հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երեւանի, անկրկնելի մթնոլորտը լրացուցիչ ազդակ կհանդիսանա արդյունավետ աշխատանքի եւ բովանդակալից քննարկումների համար։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստի մասնակիցներին ՀՀ կառավարության անունից ողջունել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
—Անկասկած, երկրի էներգետիկների կողմից իրականացվել է մեծ ծավալի աշխատանք՝ ցանցային տնտեսության մոդեռնիզացման, նոր գեներացնող հզորությունների ներդրման առումով, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Կցանկանայի առանձնահատուկ կարեւորել վերջերս Ազգային ժողովում վավերացված Հայաստանի ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության հետ,–ասել է Վաչե Գաբրիելյանը։–Մեզ համար շատ կարեւոր է նաեւ ԱՊՀ պետությունների էլեկտրաէներգետիկ խորհրդի 47—րդ նստաշրջանի օրակարգով նախատեսված՝ հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ շուկաների տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման հարցի քննարկումը։ 
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստի մասնակիցներին մաղթել է հաջող ու արդյունավետ աշխատանք։
—Նախ կցանկանայի տեղեկացնել նախորդ նստաշրջանից հետո Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների մասին,— ասել է Երվանդ Զախարյանը։
Նախարարը խոսել է մասնավորապես ատոմային էներգետիկայի բնագավառում իրականացված աշխատանքների մասին եւ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ արդեն ստորագրվել է երկու համաձայնագիր, որոնք նպատակաուղղված են ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու աշխատանքների իրականացմանը։ Դրանից բացի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ KfW բանկի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի էներգահամակարգի ենթակառուցվածքների ու գծերի արդիականացման եւ նորերի կառուցման համար։ Երվանդ Զախարյանը այդ ծրագրերից առանձնացրել է 220 կՎ,Հաղթանակե եւ «Աշնակ», 110 կՎ «Չարենցավան—3» եւ «Վանաձոր—1» ենթակայանների, ինչպես նաեւ «Ագարակ—2» եւ «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագրերը։ Հայաստանի էներգահամակարգի համար նախարարը կարեւոր է համարել նաեւ SCADA կառավարման եւ կապի համակարգի երկրորդ փուլի ներդրման աշխատանքները։ Տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից՝ Երվանդ Զախարյանը կարեւորել է Իրան—Հայաստան եւ Հայաստան–Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը։ Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաեւ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում կատարված աշխատանքների մասին ու նշել, որ 2015թ. մարտին ստորագրվել է նաեւ Ներդրման համաձայնագիր, որը թույլ կտա էներգախնայողության ոլորտում իրականացնել ծրագրեր Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի միջոցներով։
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ 2014—2015 թվականների աշուն—ձմեռ ժամանակաշրջանն անցել է ընդհանուր առմամբ առանց լուրջ խնդիրների։
–Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացումը, ինչպես նաեւ այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարեւոր խնդիր է Հայաստանի համար։ Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային եւ հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը,—ասել է Երվանդ Զախարյանը։
—Եզրափակելով, ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը քայլեր է ձեռնարկել բարելավելու էներգետիկ արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ համակարգում ներդրումների արդյունավետությունը,—ամփոփել է նախարարը։
Ինչպես հայտնի է, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորմանը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնակից երկրների էներգահամակարգերի ինտեգրման սկզբունքների եւ ուղղությունների մշակմանը (այդ թվում՝ կոլեկտիվ էլեկտրաէներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում), ինչպես նաեւ, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի նպատակով՝ տեխնիկական կանոնակարգերի մշակմանը։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհուրդը ստեղծվել է 1992թ. ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին միջկառավարական համաձայնագրով։ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024