ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Տեղի ունեցածը որեւէ արդարացում չունի /1915թ. կատարվածը 20—րդ դարի աշխարհի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է/
16:52
Տեղի ունեցածը որեւէ արդարացում չունի /1915թ. կատարվածը 20—րդ դարի աշխարհի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է/

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը 1,5 մլն հայերի կոտորածի վերաբերյալ շատ կոշտ է»,–լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
«1915թ. կատարվածը 20—րդ դարի աշխարհի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ ես իմ կնոջ հետ այստեղ եմ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված մարդկանց հիշատակին»,–նշել է դեսպանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ հայերի նկատմամբ գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չի կարող արդարացվել ոչ մի դեպքում, ինչ էլ որ հորինեն պատմաբաններն ու քաղաքական գործիչները։ «Այդ տարիներին դաժանաբար մորթվել եւ ոչնչացվել են միլիոնից ավելի, ոչ մի բանում մեղք չունեցող հայեր, իսկ հիմա փորձ է արվում ինչ—որ պատմական արդարացումներ գտնել պատերազմի կամ քաղաքականության հետ կապված։ Իմ կարծիքով՝ այդ ամենն ուղղակի պատասխանատվությունից խուսափելու փորձ է»,–ասել է նա։
Դեսպանը նշել է, որ մի օր պատմությունը վերջ կդնի Թուրքիայի համար այդ անփառունակ իրադարձություններին։ «Իմ կարծիքով, կգա ժամանակը, երբ կտրվի մարդկանց ոչնչացման՝ ցեղասպանության, իրական գնահատականը»,–ասել է նա։
Թուրքիան ժողովրդավարացման եւ համամարդկային արժեքների գնահատման ճանապարհով գնալու համար նախ պարտավոր է ընդունել գործած ոճրագործությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին։ «Ամեն տարի այս օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ կիսելով հայերի վիշտը»,–ասել է նա։
Ապրիլի 24—ը կարեւոր օր է ողջ աշխարհի հայերի համար, ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ընդգծելով, որ հիշատակի այս օրը կարեւոր է նաեւ Ֆրանսիայում ապրող բոլոր հայերի համար։ «Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա են բարեկամական ամուր հարաբերություններ, որի մեջ իր կարեւոր դերն ունի նաեւ հայկական համայնքը»,–նշել է Անրի Ռենոն։
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին էլ ասել է, որ Ծիծեռնակաբերդ գալն ու ցեղասպանության անմեղ զոհերին հիշատակին հարգանքի տուրք մատուցելը կարեւոր եւ զգացմունքային պահ է իր համար։
Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։ Նա նշել է, որ ցեղասպանությունը հայ ժողովրդի համար մեծ ողբերգություն է, եւ բոլորն իրենց պարտքն են համարում այս օրը գալ եւ հարգանքի տուրք մատուցել։
«Կարծում եմ, որ Թուրքիան եւ Հայաստանը ընդհանուր հայտարարի կգան։ Սա բացարձակապես այս երկու երկրների հարցն է»,–ասել է դեսպանը։
Հայաստան իրենց առաջին այցի ժամանակ Եվրամիություն—Հայաստան բարեկամության խմբի անդամներն ապրիլի 24—ին այցելել են ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել հուշահամալիրում եւ այցելել Ցեղասպանության թանգարան—ինստիտուտ, ասված է խմբի կայքում տարածված հայտարարության մեջ։
«Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մասին»,– հայտարարել է խմբի ղեկավար Էլենի Թեոխարոսն՝ ընդգծելով, որ կշարունակի պայքարել երկրագնդի բոլոր ժողովուրդների իրավունքների համար։
Պատվիրակությանը միացել է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն։ «Ես ցնցված եմ, որ այս առիթով գտնվում եմ Երեւանում։ Անպայման պետք է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։ Ճանաչումը պատվի եւ արժանապատվության հարց է։ Պետք է ոչ միայն ճանաչել անցյալը, այլեւ ամրապնդել մարդու իրավունքների գաղափարները, որոնք մեծ նշանակություն ունեն խաղաղության համար, որում այսօր մենք ապրում ենք»,–հայտարարել է Բուայեն։
Նա ծաղիկներ է դրել անմար կրակի շուրջ, ապա սկսել լուսանկարել հուշահամալիրը, բարձունքից երեւացող Արարատ լեռը։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024