ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22 » Տնտեսական կապերը պետք է խորանան /Ֆրանսիան կողմ է ԵՄ—ՀՀ համաձայնագրի արագ ստորագրմանը/
14:25
Տնտեսական կապերը պետք է խորանան /Ֆրանսիան կողմ է ԵՄ—ՀՀ համաձայնագրի արագ ստորագրմանը/

Ֆրանսիան կողմ կարտահայտվի Եվրամիություն—Հայաստան համաձայնագրի արագ ստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հանձնաժողովի հետ բանակցային գործընթացները հաջող են ընթանում, մենք ակնկալում ենք հնարավորինս արագ ստորագրում, սակայն եկեք չշտապենք, առաջ չընկնենք իրադարձություններից։ Բանակցային գործընթացներում միշտ էլ լինում են դժվար պահեր, սակայն դեռեւս մեծ խնդիրներ կարծես թե չկան։ Մեր ցանկությունն է տեսնել ԵՄ—Հայաստան ավելի ընդգրկուն, արտահայտված համագործակցությունը»,—նշել է դեսպանը։
Անդրադառնալով հայ—ֆրանսիական ապրանքաշրջանառությանը, նա նշել է, որ այդ ցուցանիշը դեռ շատ փոքր է։ Դեսպանի ներկայացմամբ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 50 մլն եվրո. «Սա շատ փոքր ցուցանիշ է, այն բոլորովին չի համապատասխանում ֆրանս—հայկական քաղաքական ու մշակութային ոլորտներում գրանցված հաջողությունների ընդհանուր համայնապատկերին։ Անհրաժեշտ է առեւտրատնտեսական կապերի աշխուժացում։ Հայ—ֆրանսիական տնտեսական կապերն ու հարաբերությունները պետք է ավելի դինամիկ դարձնել։ Մեկ ու կես տարուց ավելի է, ինչ ես Հայաստանում եմ, անդադար այդ հարցին եմ անդրադառնում»։
Դեսպանը խոսել է նաեւ Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու խնդիրների մասին։ Ըստ նրա՝ խոսակցությունները, թե հայաստանցիները դժվարություններ են ունենում Ֆրանսիայի դեսպանատնից վիզա ստանալու գործում, այլեւս չեն համապատասխանում իրականությանը։
«Ցավում եմ նմանատիպ խոսակցությունների համար։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը, ավելի ստույգ՝ այլեւս չեն համապատասխանում իրականությանը։ Գուցե կային խնդիրներ, թնջուկ, բայց հիմա դրանք ճիշտ չեն»,—ասել է նա։
Նրա ներկայացմամբ, կարճաժամկետ՝ մինչեւ երեք ամիս տեւողությամբ վիզաների տրամադրման համար դիմողների ընդամենը 16.5 տոկոսն է մերժվում։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ վիզաների տրամադրմանը, ապա 5 դիմողից մեկի հայտը բավարարվում է, եթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են պահանջներին համապատասխան. «Խոսքը հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր տնտեսական, վարչական, մշակութային, կրթական նկատառումներից ելնելով դիմում են դեսպանատուն երկարաժամկետ վիզա ստանալու համար։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ ցանկացած ոք, ով հյուպատոսական ծառայություն կներկայացնի ճիշտ, ընդգրկուն փաստաթղթեր, մերժվելու պատճառ չի ունենա»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024