ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Տնտեսական ներուժը պետք է ճիշտ օգտագործել /Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն/
14:48
Տնտեսական ներուժը պետք է ճիշտ օգտագործել /Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն/

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում, եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը։ Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ—լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին, Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային եւ փոխշահավետ փոխգործակցության համար։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանը առաջին տեղում է։
ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը ընդգծեցին, որ Եվրոպական միության արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ—լատվիական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես էլ Հայաստան—ԵՄ փոխգործակցության խորացման համար։ Ընդգծվեց նաեւ այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին, կարեւորեցին տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը։ Երկուստեք ընդգծվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով՝ հիմնված մադրիդյան սկզբունքների վրա։ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման արժեքներին, Մեծ եղեռնի 100—րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20—րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ՝ նշելով, որ Լատվիայի հարեւան երկրներ Լիտվան, Շվեդիան եւ Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս։
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Ծավալվեց անկեղծ եւ անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաեւ Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում։ Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ռիգայի ազատ գոտու գործունեությունը եւ նավահանգստի կառավարման համակարգը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 366 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024