ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 20:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 2 » Թոթափեցինք զոհի բարդույթը /88—ի շարժման գլխավոր ձեռքբերումներից մեկը, թերեւս, սա է/
10:20
Թոթափեցինք զոհի բարդույթը /88—ի շարժման գլխավոր ձեռքբերումներից մեկը, թերեւս, սա է/

1988թ. Ղարաբաղում սկիզբ առած ազգային—ազատագրական շարժումը հայ ժողովրդի աննկուն պայքարի լավագույն էջերից է։ Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու, պատմական արդարությունը վերականգնելու նպատակող սկիզբ առած գործընթացը երկարատեւ ու դժվարին հանգրվաններ պիտի ունենար։ Բաքվում, Սումգայիթում եւ այլուր կազմակերպված հայերի բռնաճնշումներն ու ջարդերը ի զորու չեղան կանխելու այդ ձգտումը։
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով, կայսրության ներսում ապրող հայ ժողովրդի ոգեւորությունը, ազատության ձգտումը, համախմբվածությունը լսելի էին բոլոր անկյուններից։ Այդ շարժումը մեզ տվեց մեծագույն երազանքը՝ անկախությունը։ «Սումգայիթյան դեպքերը վիրավորված կայսրության վրեժն էին։ Իհարկե, դա նաեւ վերին իշխանության սադրանքի արդյունք էր։ Հարեւան ժողովուրդը չի փոխվում։ Մենք էլ ցավալիորեն ներքաշվում ենք նրանց հրահրած պատերազմի մեջ։ Թեեւ խնդիրը շատ պարզ է։ Ղարաբաղը հայերով ու հայկական եկեղեցիով մի տարածք է, որը երբեք չի եղել ադրբեջանական։ Բնական է, որ ստալինյան բռնաճնշումներից հետո հայ ժողովուրդը պետք է պահանջեր իր անկախությունը»,–«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց Խանջյանը։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանի բնորոշմամբ, արցախյան շարժումը մեր պատմության վերջին ամենալուսավոր ու նշանակալից էջերից է. «Պատմական իրադարձություններն արժեւորվում են հատկապես համեմատության մեջ դնելիս։ Մեզ համար մեծագույն հպարտություն է 1988թ. շարժումը, որովհետեւ ի դեմս այդ շարժման, զարթոնքի առումով վերջապես ունեցանք ոգեղեն ձեռքբերում եւ ինքնագիտակցություն։ Դրան զուգահեռ ազատագրեցինք մեր հայրենիքի մի փոքրիկ հատվածը։ Իհարկե այդ ազնիվ շարժումը հետագա տարիներին ինչ—ինչ չափով պղտորեցին, բայց, միեւնույնն է, ձեռքբերումը մնում է ձեռքբերում, որը պետք է ազգովի պահենք, հզորացնենք եւ փայփայենք»։ Այն փայլուն հաղթանակների հարյուրամյակը, որ այս տարի պետք է նշենք, Վարդանյանի խոսքերով, մեր ազատագրական շարժման վերջաբանն էին. «Դրանք այն ակորդներն էին, որ փրկեցին մեր արյան վերջին կաթիլները եւ մի փոքրիկ հողակտոր, որ Նժդեհը կոչում էր հայրենի անկյուն»։
Բարդ ու դժվարին ճանապարհով ենք հասել այն ամենին, ինչ այսօր ունենք, ասում է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը։ Ղարաբաղյան շարժումը, նրա խոսքերով, իհարկե շատ կորուստներ տվեց, բայց, ինչպես ասում են, պատմության մեջ երբեք չարը չի հաղթել. «Բարին անպայման կլինի։ Կամաց—կամաց գնում ենք դեպի լավը։ Մութ ու խավար ժամանակները մեր ժողովրդին թեւաթափ արեցին։ Բայց այսօր վաղվա լույսը երեւում է։ Անցյալի խավարն այլեւս չկա։ Իսկ եթե աշխատանքի հարցն էլ լուծվի, ոչ մեկն այլեւս չի արտագաղթի»։
Երբ վտանգի պահ եղավ, մեր ժողովուրդը ցույց տվեց, որ կենսունակ է եւ պատրաստ է հակազդելու, նկատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինտիտուտի տնօրեն, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանը. «Շարժումից այսքան տարի անց ամենամեծ իրական արդյունքը Արցախն է, որ պետք է կարողանանք ամեն գնով պահել։ Դրանով կիմաստավորվեն ժամանակին ունեցած բոլոր կորուստները։ Հայ ժողովուրդը հասկացավ, որ անօգնական լինելը արժանիք չէ, հակառակը՝ մեծ թերություն է։ Հաջորդող բոլոր իրադարձությունները, յուրաքանչյուր հարված մեզ դարձրին միաձույլ «պողպատ»։ Անօգնական լինելու զգացումը փոխակերպվեց ինքնապաշտպանության գաղափարի։ Սա մնայուն նվաճում է»։ Դեւրիկյանի բնորոշմամբ, ղարաբաղյան շարժման ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ մեր ժողովուրդը թոթափեց զոհի բարդույթը. «Շարժման դասերից մեկն էր, որ բերեց նաեւ միասնականության։ Սա լավագույնս արտացոլվեց նաեւ ապրիլյան պատերազմի օրերին։ Ժողովուրդը կարճ ժամանակահատվածում անմիջապես մեկ «բռունցք» դարձած համախմբվեց, լավ հասկանալով, որ գնում է դեպի գիտակցված մահվան»։ 
Հարցին, թե ի՞նչ չափով է այսօր արցախյան շարժումը արտացոլանք գտել ժամանակակից գրականության մեջ, Դեւրիկյանը պատասխանեց՝ բավարար, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում շատ ավելի լավ գործեր կգրվեն. «Պատերազմը համընկավ տեխնիկական վերընթացի հետ, որը ավելի նպաստեց շարժման պատմական իրողությունների հանրահռչակմանը։ Այսօր մենք առարկայորեն ունենք փաստավավերագրական այն հիմքը, որի վրա կարող ենք գեղարվեստական ստեղծագործություն գրել»։ hhpress.am

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024