ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 10:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Վեց կուսակցություն եւ մեկ դաշինք /Քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար/
15:18
Վեց կուսակցություն եւ մեկ դաշինք /Քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար/

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ 2013թ. մայիսի 5—ի Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչեւ մարտի 21—ը՝ ժամը 18.00—ն։
ԿԸՀ—ից հայտնում են, որ սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը։
«Առաքելություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 29 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, նրան հաջորդում է Մանուկ Սուքիասյանը, երրորդը՝ Հրաչյա Սարգսյանն է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 194 հոգանոց ցուցակ։ Դրա առաջին երեք համարներն են՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը։
«Հայ ազգային կոնգրեսը» ներկայացրել է 42 հոգանոց ցուցակ, որի առաջին եռյակում են Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն ու Լեւոն Տեր—Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
ՀՀԿ 195—հոգանոց ցուցակում առաջին երեք հորիզոնականները ներկայացնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Հայաստանի շախմատի ակադեմիայի» տնօրեն Սմբատ Լպուտյանը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
ՀՅԴ—ն ներկայացրել էր 65 հոգանոց ցուցակ, որի առաջին տեղերում են՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը։
ՕԵԿ—ը ներկայացրել է 105 հոգանոց ցուցակ, առաջին երեք տեղերում են՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արաբկիր վարչական համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը եւ ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը։
«Բարեւ, Երեւան» դաշինքում ներկայացված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից։ Առաջին եռյակում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը։
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ ընտրական ցուցակները կգրանցվեն մինչեւ մարտի 31—ը։
Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի «Ընտրական համակարգերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Այն 60 դիտորդի հավատարմագրման հայտ է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ առայժմ հավատարմագրման հայտ ներկայացրել է միայն այս մեկ կազմակերպությունը։ Դիտորդների հավատարմագրումը կիրականացվի մինչեւ ապրիլի 4—ը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 423 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024