ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 16:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 14 » Վերադարձի կանաչ լույս՝ հայերին /Ռուբեն Սաֆրաստյանը Բաշար ալ—Ասադի հայտարարությունը կարեւոր է համարում/
09:35
Վերադարձի կանաչ լույս՝ հայերին /Ռուբեն Սաֆրաստյանը Բաշար ալ—Ասադի հայտարարությունը կարեւոր է համարում/

Սիրիայում պատերազմի փուլն ավարտվելու մասին դեռ վաղ է խոսելը։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Թուրքիայի զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որ հերթական անգամ մտնի Սիրիա։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ—ն հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին։ Դա բերեց նոր զարգացումների, որոնց կենտրոնում հայտնվեց Թուրքիան։ Վերջինս ԱՄՆ—ից պահանջեց իրենց կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված 22 ռազմակայանները կամ ոչնչացնել, կամ փոխանցել թուրքական կողմին։ ԱՄՆ–ն համաձայն չէ այդ պահանջի հետ, այնինչ Թուրքիան ենթադրում է, որ այդ ռազմակայանները կմնան քրդերին։ Տեսնում ենք, որ այստեղ խնդիր է առաջացել ԱՄՆ—ի ու Թուրքիայի միջեւ»,–ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկու երկրների միջեւ առաջացած հաջորդ խնդիրն այն է, որ քրդերից կազմված զինված կազմակերպություններին Թուրքիան բնութագրում է ահաբեկչական, իսկ այդ ձեւակերպումն ընդունելի չէ ԱՄՆ—ի համար, որովհետեւ այդ ջոկատների մի մասը կռվում էին ամերիկացիների հետ կողք կողքի։ Էրդողանը հստակ հայտարարեց, որ մինչեւ վերջ պայքարելու են ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով քրդական ջոկատները։
«Ներկայումս թուրքական բանակը կանգնած է սահմանին, պատրաստ է հրամանին, իսկ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ հրամանը վաղ թե ուշ կտրվի»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում քրդերը դիմեցին ինքնապաշտպանության։ Նրանք լուրջ մտավախություն ունեն, որ թուրքերը կմտնեն Սիրիայի տարածք։ Նրանք դիմեցին Սիրիայի կառավարությանն աջակցելու համար։ Դա հանգեցրեց նրան, որ ռուսական շրջիկ ջոկատները տեղավորվեցին Սիրիայի հյուսիսում։ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, քրդերը փորձեցին հակազդել Թուրքիայի գործողություններին։ Նրա խոսքով, ներկայում ԱՄՆ–Թուրքիա առեւտրային գործարք է ընթանում, ինչը կարող է հանգեցնել նաեւ Թուրքիայի դերի նվազմանը Սիրիայում։
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ մյուս կողմից էլ խոսվում է Սիրիայի վերականգնման մասին։
«Բավական դրական զարգացումներ կարող են լինել Սիրիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հետ կապված։ Հետաքրքիր էր այն հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է օգնություն ցույց տալ Սիրիայի վերականգնման աշխատանքներին։ Եթե դա լինի, ապա լուրջ գործընթաց կսկսվի»,–ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ 2019 թվականին որոշակի լուծում կլինի Սիրիայում քրդական հարցի հետ կապված։ Նրա կարծիքով, նշմարվում է այն, որ քրդերը կստանան մեծ ինքնավարություն Սիրիայի կազմում։ Մինչ այդ Սիրիայի Սահմանադրությունը չէր ճանաչում ոչ մի ինքնավարություն։
Խոսելով Սիրիայում հայ համայնքի մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նկատվում է հայերի վերադարձ։ Նա կարեւոր համարեց այն տեղեկատվությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ—Ասադը հայտարարել է Դեր Զորի հայկական եկեղեցին իր անձնական միջոցներով վերականգնելու մասին։
«Սա խորհրդանշական քայլ է, Սիրիայի իշխանությունը ցույց է տալիս, որ շահագրգռված են հայերի վերադառնալու հարցում, դա վերադարձի կանաչ լույս է»,–ասաց նա։

Դիտումներ: 54 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019