ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 10 » Վերընթաց զարգացող հայ—ամերիկյան հարաբերություններ /Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալին/
09:18
Վերընթաց զարգացող հայ—ամերիկյան հարաբերություններ /Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալին/

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ—ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ—ին քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։
Նախագահը մեծապես կարեւորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ—ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը եւս բարձր է գնահատել հայ—ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի ու Հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 284 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024