ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Խնդրին խաղաղ լուծում է անհրաժեշտ /Սակայն փոխզիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից/
12:11
Խնդրին խաղաղ լուծում է անհրաժեշտ /Սակայն փոխզիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից/

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում է ԼՂ հակամարտությունը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։ «Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, շարունակում են մնալ մեզ ուղղորդող գործոններ այս գործընթացում»,— նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«20 տարի է անցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից։ Տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել եւ նրանք արժանի են խնդրի տեւական լուծման, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն»,–նկատեց նա։
Համանախագահը ղարաբաղյան հակամարտության համար տեւական լուծում գտնելը հեշտ հարց չի համարում. «Այս կարգի լուծումը հեշտ չէ։ Եվ դա չի կարող տեղի ունենալ, եթե առաջնորդները քաղաքական կամք չդրսեւորեն, եթե չլինեն փոխզիջումներ բոլոր կողմերից եւ եթե չլինի ժողովուրդների շրջանում այն ընկալումը, որ կարգավորումը բխում է ապագա սերունդների շահերից»։
Նա նշեց, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանքին։ «ԵԱՀԿ—ն այս հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր գործընկեր է։ Ես ցանկանում եմ նշել դեսպան Անջեյ Կասպրշիկի կողմից իրականացված երկարամյա աշխատանքը տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ խնդրի կարգավորման ուղղությամբ»,— ասաց նա։
Ջեյմս Ուորլիքը կարեւորեց նաեւ վստահություն եւ անվտանգություն հաստատող միջոցների հաստատումը, ժողովուրդների միջեւ վստահության եւ համագործակցության ուղիներ գտնելը, ինչն անհրաժեշտություն է խաղաղության հաստատման համար։ «Կարծում եմ՝ մենք այս մասով կարող ենք խորացնել մեր ջանքերը»,— ասաց նա՝ ընդգծելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն հաստատվի։
Ուորլիքը նշեց, որ իր այցերը Բաքու եւ Երեւան հիմնականում ճանաչողական են. «Ստանձնելով ՄԽ—ում ամերիկյան համանախագահի պաշտոնը, ես այստեղ եմ գտնվում հիմնականում լսելու եւ սովորելու նպատակով»։
Պատասխանելով հարցին, թե՝ ինչո՞ւ համանախագահներն ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքին, նա նշեց. «Ես այստեղ գալուց առաջ եղել եմ Բաքվում եւ այնտեղ գտնվելու նպատակը ծանոթանալ, լսել, իմանալն էր։ Եվ Բաքվում մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք բանակցություններով կարգավորում գտնել»,—ասաց նա՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Մինսկի խումբը դեմ է սպառազինությունների մրցավազքին եւ ցանկանում է, որ խնդիրը խաղաղ լուծում ստանա։
Անդրադառնալով ներկայիս բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի նախագահի ունեցած դժգոհություններին՝ Ջեյմս Ուորլիքը նշեց. «Բոլոր կողմերից պետք է լինեն զիջումներ, եթե ուզում ենք հաջողության հասնել։ Ես այստեղ գտնվում եմ առանց մյուս համանախագահների եւ դրա պատճառն այն է, որ ուզում եմ ինքս լսել բոլոր կողմերին, ծանոթանալ ընդհանուր միջավայրին եւ հետագայում իմ գործընկերների հետ վերադառնալ»։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 392 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024