ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 02:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 15 » Խորհրդարանական համակարգը դրական ազդեցություն կունենա /Սահմանադրական փոփոխություններով թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ/
16:01
Խորհրդարանական համակարգը դրական ազդեցություն կունենա /Սահմանադրական փոփոխություններով թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ/

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը երեկ հրավիրված ասուլիսին ասել է, որ ԱԺ լիագումար նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից մեծ ակնկալիքներ ունի։
«Որովհետեւ կարեւորագույն խնդիր է դրված հասարակության, երկրի առջեւ, եւ եթե անցկացնենք փոփոխությունները՝ թեւակոխելու ենք զարգացման նոր փուլ։ Խորհրդարանական կառավարման նոր համակարգը, իմ խորին համոզմամբ, չափազանց դրական ազդեցություն է ունենալու։ Չկա որեւէ երկիր, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունի եւ ժողովրդավար չէ, փոխարենը նախագահական եւ կիսանախագահական երկրներն են հիմնականում ոչ դեմոկրատական երկրներ»,— ըստ «Tert.am»—ի ասել է նա եւ հավելել, թե այս համակարգին անցնելով՝ էլ ավելի ժողովրդավար կդառնա Հայաստանը։
Լեւոն Մարտիրոսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով կբարձրանա ե՛ւ կուսակցությունների դերը, ե՛ւ հասարակական քաղաքացիական խմբերի դերը, ինչպես նաեւ կբերեն այլ դրական զարգացումների։
«Առանց ուժեղ կուսակցությունների, ինստիտուցիոնալ ընդդիմության դժվար է հասնել ժողովրդավարության բարձր մակարդակի։ Զսպումներ եւ հակակշիռեր պետք է ամրագրված լինեն»,— նշել է նա։
ՀՀԿ ական պատգամավորը նկատել է, որ նախագիծն առանձնապես քննադատության չի արժանացել, քննադատության են արժանացել որոշ դրույթներ, որոնք հիմնականում հաշվի են առնվել։ Օրինակ՝ ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հարցը, որը քննադատության արժանացավ եւ ապա շտկվեց. «Ես ինքս խոսել եմ երկրորդ փուլի դեմ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը երբեք չի լինելու»։ 
Ինչ վերաբերում է նախագծին կատեգորիկ դեմ արտահայտվողներին, ապա Լեւոն Մարտիրոսյանը հիշեցրել է, որ որոշ քաղաքական գործիչներ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին, ժամանակին համամասնական ընտրակարգին անցնելու ջատագովներ են եղել։
Խոսելով պնդումների մասին, թե սահմանադրական բարեփոխումների նպատակը իշխանության վերարտադրությունն է, պատգամավորը նշել է, որ վերարտադրվելու համար Սահմանադրությունը չէ, որ պետք է փոխեն։ Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ձգտում է հնարավորինս երկար մնալ իշխանությունում եւ իր ծրագրերն իրականացնել։
«Վերարտադրվելը քրեական հանցագործություն չէ, նորմալ է, որ ուզում են մնալ իշխանության, այստեղ կրիմինալ բան չկա, դա քաղաքական ցանկություն է»,–ասել է նա եւ օրինակ բերել Գերմանիան, որտեղ տասնամյակներով ղեկավարում է իշխող կուսակցությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 301 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024