ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 5 » Խորհրդարանական ընտրությունները կայացած են /Ժողովրդավարական ուղին ընտրած Արցախը երբեք չի շեղվի իր ճանապարհից/
09:40
Խորհրդարանական ընտրությունները կայացած են /Ժողովրդավարական ուղին ընտրած Արցախը երբեք չի շեղվի իր ճանապարհից/

Նախօրեին, օգտվելով սահամադրական իրավունքից, արցախցիները 6—րդ անգամ երկրում անցկացրին Ազգային ժողովի ընտրություններ։ Եթե հինգ տարի առաջ ընտրված պատգամավորներին իրավունք էր վերապահվում խորհրդարանական գործունեությունը համատեղել գերատեսչական, գիտական, մանկավարժական աշխատանքների կամ բիզնեսի հետ, ապա նոր ձեւավորվող խորհրդարանը, ըստ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի, գործելու է բացառապես մշտական հիմունքներով եւ, բնականաբար, գլխավոր առանձնահատկություններից մեկը արհեստավարժ անձանցով համալրումն է։ 
ԱԺ ընտրություններին մասնակցում եւ 33 մանդատների համար վիճարկում էին մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով՝ 7 կուսակցությունների 164 թեկնածուներ։ Ասել է թե 2010թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ գրեթե կրկնապատկվել էր թեկնածուների թիվը։ Հանրապետությունում կազմավորվել էին 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ (որոնցից՝ մեկական՝ Երեւան քաղաքում եւ քրեակատարողական հիմնարկում)։ 
Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 99 հազար 856 ընտրող։ Ինչպես ակնհայտ դարձավ ԼՂՀ արտգործնախարարության եւ ԿԸՀ—ի տրամադրած տվյալներից, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ զգալիորեն ընդլայնվել է դիտորդական առաքելություն իրականացնող երկրների աշխարհագրությունը։ ԱԺ ընտրությունների ընթացքին հետեւում էին ավելի քան 25 երկրներից ժամանած միջազգային շուրջ 100 (այդ թվում՝ ԱՄՆ—ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չեխիայից, Բուլղարիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Զիմբաբվեից) եւ 140—ից ավելի տեղական դիտորդներ։ Ընտրությունները լուսաբանում էին արտերկրի եւ Հայաստանի գրեթե 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ժամը 10.30—ին քաղաքացիական պարտքը կատարելու համար տիկնոջ հետ մայրաքաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տեղակայված 3/3 ընտրատեղամաս այցելեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով քվեաթերթիկները քվեատուփ գցելուց հետո լրագրողների խնդրանքով իր նկատառումները կիսեց համապետական միջոցառման վերաբերյալ։ Կարեւորելով ընտրությունների քաղաքական նշանակությունը, երկրի ղեկավարը շեշտեց, որ ժողովրդավարական ուղին ընտրած Արցախը երբեք չի շեղվի իր ճանապարհից ու հաստատակամորեն կշարունակի իր առաջընթացը՝ բոլոր ուղղություններում։ Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում նաեւ ընտրություններին՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու նրանց հաստատակամությունը։ Նախագահի կարծիքով, եթե աշխարհը չի ճանաչում հանրապետությունում ընթացող խորհրդարանական ընտրությունները, արցախցիների համար դա ամենեւին էլ հուսահատվելու առիթ չպետք է հանդիսանա, քանի որ նման «մարտավարությունը» նորություն չէ։ «Հաստատակամությունը սկզբունքայնությունն ու վճռականությունը միշտ ուղեկցել են մեր ժողովրդին, եւ վճռական պահերին մեզ հաջողվել է միասնաբար հաղթահարել բոլոր դժվարություններն ու շարունակել մեր արդար պայքարը։ Հավատացած եմ, որ ԱԺ հերթական ընտրությունները եւս մեկ առաջընթաց քայլ կարձանագրեն պետականաշինության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Մասնավանդ որ նոր խորհրդարանը գործելու է մշտական հիմունքներով եւ նրանում, ամենայն հավանականությամբ, ընդգրկվելու են արհեստավարժ անձինք, ովքեր օրենսդրական արդյունավետ գործունեություն են իրականացնելու եւ, բնականաբար, պիտի արդարացնեն ընտրողների ակնկալիքները»,–նշեց Բ. Սահակյանը։
Խորհրդարանի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, ով քվեարկեց մայրաքաղաքի 1/8 ընտրական տեղամասում, ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ երկրի, ժողովրդի համար առաջնահերթ համարելով խաղաղությունն ու կայունությունը, համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների հաջող ելքը կնպաստի երկրում ժողովրդավարական գործընթացների առավել ակտիվ ծավալմանը եւ միջազգային կառույցների, մասնավորապես՝ այլ պետությունների խորհրդարանների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, Արցախի ինքնորոշման ճանաչմանը։ 
Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով միաժամանակ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որպես ընտրող, իր քվերակությունը կատարել է Ստեփանակերտի 3/3 ընտրական տեղամասում։ Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Մենք հաշվետու ենք ժողովրդի առաջ եւ մեր կատարած աշխատանքի, ինչպես նաեւ թերացումների վերաբերյալ՝ պատասխանատու ենք հաշվետվություն ներկայացնել։ Մեր քննադատը, մեր գործունեության արդյունքները գնահատողը ժողովուրդն է, եւ ընտրությունների ելքը նա է որոշողը»,–ասաց վարչապետը։ 
ԱԺ ընտրություններին մասնակցում էր նաեւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ով քվեարկել է մայրաքաղաքի 3/7 ընտրական տեղամասում։ 
«Սեփական ընտրությամբ ժողովրդավարական երկիր կառուցելու հերթական քայլն անկասելի եւ անվիճելի իրողություն է»,–նման կարծիք են հայտնել ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամաս այցելած Գերմանիայի, ԱՄՆ—ի, Մեքսիկայի եւ Զիմբաբվեի դիտորդները, որոնք բարձր գնահատական տվեցին կազմակերպվող գործընթացին՝ նշելով, որ ընտրություններն անցնում են առանց խախտումների։ Եվ ոգեւորված «բարի խոսքերից»՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սիմոնյանն ընտրողներից առավել շոշափելի ակտիվություն էր ակնկալում։ Իսկ դիտորդները շտապում էին լինել նոր ընտրատեղամասերում, ինչպես նաեւ անձնապես շփվել ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ Հատկանշական է, որ փորձագետներից շատերը քաջատեղյակ էին ԼՂՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին եւ ողջունեցին, որ նոր ձեւավորվող խորհրդարանում, օրինակ, կանայք առավել ներկայացուցչական կազմով պիտի ընդգրկվեն։
Խորհրդարանական ընտրությունները բարեհաջող ընթացք են ստացել Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների բնակավայրերում եւ, ինչպես ժամը 20.00–ին ընտրատեղամասերը փակվելուց հետո ակնհայտ դարձավ քվերակության նախնական արդյունքներից, տոկոսային հարաբերությամբ ամենախոսուն ցուցանիշներն ապահովվել էին թիվ 5, 6 եւ 11 ընտրատարածքներում։ Ընտրողների ակտիվ մասնակցությունը նկատելի է եղել գյուղական առանձին համայնքներում։ Ըստ ԿԸՀ—ի նախագահ Սրբուհի Արզումանյանի, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել են 72.039 ընտրողներ կամ ընրելու իրավունք ունեցող քաղաքացիների 70.6 տոկոսը։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններն Արցախում կայացել են։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 425 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024