ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 12.11.2019, 02:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 18 » Ընդունվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի վերաբերյալ բանաձեւ /Մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումարը /
13:02
Ընդունվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի վերաբերյալ բանաձեւ /Մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումարը /

Երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են «Եվրանեսթ» ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 
Պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից ուղերձ է ներկայացրել Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
Եվրոպական միության անունից ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
Նաեւ ելույթ են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ—ի համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը։
«Եվրանեսթ» ԽՎ—ի դիտորդների կողմից ողջույնի խոսքով հանդես են եկել Լատվիայի խորհրդարանի ներկայացուցիչ Ռիչարդ Կոլսը, ԵՄ տարածաշրջանների կոմիտեի Արեւելյան գործընկերության երկրների տեղական կառավարման մարմինների կոնֆերանսի անունից՝ Էմին Երիցյանը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անունից՝ Միքայել Հովհաննիսյանը։
Օրակարգի նախագծի ընդունումից հետո նիստի մասնակիցները քննարկել եւ քվեարկությամբ ընդունել են «Եվրանեսթ» ԽՎ—ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Միխալ Բոնիի (Եվրախորհդարան) եւ Վիկտոր Դոլիձեի (Վրաստան) կողմից «ԵՄ—ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համագործակցության խթանումը 2014—2020թթ. եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» բանաձեւի նախագիծը, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Ալբերտո Սիրիոյի (Եվրախորհդարան) եւ Մհեր Շահգելդյանի (Հայաստան) կողմից «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ—ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ. համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» բանաձեւի նախագիծը, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Քնութ Ֆլեկենշտայնի (Եվրախորհրդարան) եւ Տուդոր Դելիուի (Մոլդովա) կողմից «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում առկա մարտահրավերները, ներուժը եւ համագործակցության նոր ուղիները» բանաձեւի նախագիծը եւ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցողներ Տատյանա Ժդանոկայի (Եվրախորհրդարան) եւ Ջեյհուն Օսմանլիի (Ադրբեջան) կողմից «Արեւելյան գործընկերության համատեքստում մշակութային եւ միջմշակութային երկխոսություն» բանաձեւի նախագիծը։
Արտահերթ կարգով քննարկվել է եւ ընդունվել «Եվրանեսթ» ԽՎ—ի համանախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկի կողմից «Եվրանեսթ» ԽՎ—ի բյուրոյի անունից Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձեւի նախագիծը։
Արտահերթ ընթացակարգով քննարկվել եւ 33 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւի նախագիծը։
«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի աշխատանքը կշարունակվի այսօր։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 179 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019