ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Յոթ չափել, մեկ կտրելու ժամանակը /Րաֆֆի Հովհաննիսյանը կազմավորում է «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժումը/
17:37
Յոթ չափել, մեկ կտրելու ժամանակը /Րաֆֆի Հովհաննիսյանը կազմավորում է «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժումը/

Երեւանի «Անի» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքը, որտեղ նա պետք է պատասխան տար մի քանի հարցերի, մասնավորապես, թե որն է լինելու պայքարի հաջորդ հանգրվանը, պայքարի ինչ նոր միջոցներ ու մեթոդներ են որդեգրելու, ինչ ձեւաչափով են համագործակցելու քաղաքական մյուս ուժերի հետ եւ այլն։
Ր. Հովհաննիսյանը հետագա պայքարի համար մի քանի առաջարկներ ներկայացրեց։ Պայքարը լինելու է բազմակողմանի, ցանկացած միջազգային ամբիոնից ժողովրդի ձայնը հնչելու է։ Միջոցառումներ պետք է անցկացվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու սփյուռքի բնակավայրերում, կրկին իր կողմնակիցների հետ մարզային շրջագայությունների դուրս կգա։
Ապա «Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտարարեց «Նոր Հայաստան» համաքաղաքացիական շարժման կազմավորման մասին։
«Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ քաղաքական դաշտում այս պահից ժողովրդի սահմանադրական պահանջով մեկնարկում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում կազմավորելու գործընթացը»,–հայտարարեց նա։
Նրա խոսքով, շարժիչ ուժը ժողովուրդն է, որին կարող են միանալ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, սակայն նրանք պետք է վեր դասեն իրենց կուսակցական շահերը։
Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ այլ քաղաքական ուժերին, որոնք չմիացիան պայքարին. «Որոշ անհատներ համարեցին, որ իրենք ավելի զորեղ են իշխանակարգի դեմ պայքարելու հարցում եւ ամրագրեցին առանձին ուղով ընթանալու իրենց որոշումը։ Ողջունում եմ եւ հաջողություն եմ մաղթում սրտանց։ Կամքը իրենցն է, բոլորը կարող էին, եւ ավելի վաղ կարող էին, պարզապես ազնիվ չէ, երբ դա անում են պայքարի կիզակետում»։
Ր. Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ ապրիլի 9—ի «դասերին»։
«Համոզվեցինք, որ քաղաքականության մեջ չկան ինքնաբուխ գործողություններ, որովհետեւ դրանք մեծ կորուստներով կարող են լինել։ Համոզվեցինք, որ ամեն մի քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված կառուցվածք ու հիմք ունենա։ Ժողովուրդն ասում է՝ յոթ չափել, մեկ կտրել։ Սա պետք է լինի հետագա մեր գործողությունների համար»,–ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հրատապ է դարձել պայքարի նոր եղանակների եւ ձեւերի մշակումը։
Ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա առաջարկեց հրաժարվել նախագահական համակարգից, քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնել ժողովրդին, արագորեն անցնել խորհրդարանական համակարգի, իսկ դրա համար պետք է պահանջել խորհրդարանական նոր ընտրություններ՝ նոր ընտրակարգով, լիազորություններով ու բնույթով։ Ռուստամյանի խոսքով, անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ունենա ընտրությունները վերահսկելու մեխանիզմներ, որոնց շնորհիվ օրինական ճանապարհով կարելի լինի դրանք անվավեր ճանաչել։
«Մենք չենք ուզում մեր ժողովրդին տանել մի ճանապարհով, որ ինչ—որ մեկի քթից արյուն թափվի»,–հայտարարեց նա։
Ելույթներ ունեցան «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԿ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը, «Բարեւ, Երեւանի» առաջին համար Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ուրիշներ։
Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց քաղաքացիական ազգային համաժողովի հռչակագիրը։ hhpress.am

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024