ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 14:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 12 » Յուրօրինակ պատուհան դեպի աշխարհ /Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13—րդ միջազգային կինոփառատոնը/
11:35
Յուրօրինակ պատուհան դեպի աշխարհ /Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13—րդ միջազգային կինոփառատոնը/

Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ նախօրեին տրվել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13—րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։ 
Ավանդական կինոփառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում ասված է. «Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։
Ուրախալի է, որ արդեն 13—րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարեւոր մշակութային իրադարձության կենտրոն։ Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի եւ նշանակության մասին։ Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ։ Ավելորդ չէ նաեւ կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին եւ նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է։ «Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլեւ մասնագետների համար։ Մշակութային—հոգեւոր առումով այն նաեւ փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ եւ արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է։ Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13—րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն եւ լեփ—լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին եւ հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ»։
Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25—ամյակին։ Փառատոնի ժյուրին գլխավորում է Տիգրան Մանսուրյանը։
Փառատոնային շաբաթվա ընթացքում ներկայացվելու է մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկված շուրջ 135 ֆիլմ։
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 478 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024