ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 19:53
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Այլք » Այլ » Սեղմ շրջան
Սեղմ շրջան
RutДата: երկուշաբթի, 18.07.2011, 16:26 | հաղորդագրություն # Сообщение # 1
Բուրգեր
Խումբ Группа: Բարեկամներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 3
Ստատուս Статус: Օֆֆլայն
Վճռել եմ չնկճվել.
Խնդրեմ-համարեք ինձ
Անձրևից թոթափված ամպերի կշռավար:
Իսկ ես կասեմ, ահա’.
Դա ասել են նաև դաշտի շուշանները:
Կոչեք կենդանատյաց.
Իսկ ես ոզնիների /ոզնիներից ընծա/
Ստվերներից կարված զգեստով եմ միայն:
Կամ ինձանից խնդրեց ու չստացա’վ ծեր բուն
Իր թռիչքի յուղը…
Իսկ եթե ինձ սեփեք ճրագ գրվանի տակ.
Ցասկոտ պատասխանեմ.
և վարունգը ունի հասունացման շրջան…

Խորհուրդներ սկսնակներին-
Ինչպես չգրել վատ բանաստեղծություն

Վերցնում ես գրիչն ու թուղթը.
/սա դժվար մասն է. Եթե սրտումդ քոր չկա,
իսկ հոտառությանդ հիշողությունը
մայիսի դրասանգ ծաղկունքի հովտից
բույրեր չի բերում/
և սկսում ես ուղեղդ խառնշտել:
Հնարավոր է մի տպավորիչ պատկեր,
Մի օգտակար միտք պեղես. Զորօրինակ`
Էյֆելն իր աշտարակը ընձուղտից է գողացել…
Կամ` սա. մտքի տեսակարար կշռի բացահայտումը
Կստեղծեր արժեքների ստույգ համակարգ…
Ուզում ես լուսնի’ն չարչարել.
Խնդրեմ- այն անկեզ մորենին է`
Վառվում է ու չի այրվում…
Ահա այստեղ է, որ գրիչդ պետք է հապաղի,
Որովհետև լուսինն իր ոչ մի փուլում
Իսկի նման չէ մորենուն.
Մեկը թփուտ է, մյուսը մոլորակ…
Ուրեմն սպասիր պաղ աշնան կաղամբին…
Իսկ եթե հողի հետ սեր չունես,
Մասնակցիր մեր թաղի կլայեկագործ
Թորգոմ քեռու կայանալիք ձեռնարկին.
<<Մի հնար լիներ բարձրանայի
ու էդ` Աստծո սինի լուսնի աղավաղած
դեմքը կլայեկեի…>>:
Նկատի առնենք, որ ամպի հենքի վրա
Լուսինը սկավառակ է հիշեցնում…


Հաղորդագրությունը սրբագրել է Сообщение отредактировал Rut - երկուշաբթի, 18.07.2011, 16:35
 
ՀյուրДата: երկուշաբթի, 18.07.2011, 17:29 | հաղորդագրություն # Сообщение # 2
Խումբ Группа: Հյուրեր





biggrin
 
RutДата: Երեքշաբթի, 19.07.2011, 12:48 | հաղորդագրություն # Сообщение # 3
Բուրգեր
Խումբ Группа: Բարեկամներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 3
Ստատուս Статус: Օֆֆլայն

Ահա` ես, պոետս հասունացած խոհերի,
Խոսքերիս արժեքը աճուրդի մուրճով եզրափակած,
Ասում եմ.
սիրում եմ աշխարհը տեղատարափի ուժով
և արյունս դեռ հետապնդում է կարմրապաստառ ննջարան:
Ո’վ է ուսումնասիրել բջիջների աստիճանական մահը
և ընկճել ծերուկ Հեմին, ու հիմա նրան
դրախտում տեղ չկա:
Վիթխարի էր տիեզերաշինությունը, տեր,
Քանզի այն <<Եղիր>>-ով եղավ…
…Եվ` մա’հը… որին չեմ հավատում.
Արարվածը չի կարող ժխտել արարում:
Մե~ծ չափերի ըմբռնումներից եմ խոսում.
ում համար ծովն է կապելլա, իսկ լեռը` երգեհոն,
նա կլսի նաև արևի ոսկյա սոպրանոն
գեղեցկության հարյուրմիլիոնամյա հոբելյանին:
հիրավի` մե~ծ հոբելյանին,
քանզի ընթացքում բյուր-բյուր անգամ
քամիներ զուգավորվեցին,
և տրոհվեցին ու ամբողջացան աստղեր,
դասավորվելով այնպես, որ տիեզերքը
դարձյալ լինի գեղեցիկ և փոխկապակցված,
ապստամբ հրաբուխներից մինչև
Բասյոի ¦տասներեքամյա§ ագռավը…


Ղազարոսական
Գրպաներիս հատակին օզոնային անցքեր,
Ես, ահա, կանգնած արեգակի դիմաց /առավոտ է/,
մեղք եմ վերցնում հոգուս` կհարստանամ:
Փո’ղ:
Ծառաշատ պուրակում եմ. այնպե’ս` հացենի, թղկի…
Փո’ղ-ինձ պետք է փո’ղ:
Մի մատնաչափ թռչուն ֆլեյտա է գտել…
Հիմա կոմեցիան է օգտակար և հարգի.
Դե, զարմիկիս համար մեկ միլիոնը ին’չ է…
Գիտե’ք- երբ աղջնակն է հասուն օրիորդ խաղում
մի սրվակ բյուրաջուր կործելով իր վրա.
Այս ծաղկած լորենին ինձ խելքամաղ արեց:
Ես ապրանք եմ գնում ու բարձում ինքնաթիռ.
Երևանում սով է ապրանքի և ոգու…
Ոգու սո~վ…
Իսկ արևն իր նարինջն է բերել.
Հոգատար իմ քույրիկ…
Բարձորակ լռությունը հաշմեց մի լկտի
Հանրակառք:
Դառնալով այս կյանքին`
Համարյա բոլորիս տներում
Քաղցով վարակված ափսեներ…
Գիտե’ք ինչ. երբ մանուկ չի ծնվում
Գիշերը դառնում է բոզանոց:
Թաշկինա’կ, տվեք ինձ թաշկինակ սրբելու
Ասպետի արտասվող զրահի արցունքը…


Եվ գինուց կա հարբաց շահ-մենք հինգ մատով կարող ենք
Խտտել միայն հինգ բաժակ: Բանաստեղին սկսնակ.
Քեզ կանխեցի, զավակս, եղիր նաև դու խոսնակ.
<<Արեգակը շատ վաղուց արդեն ունի աստուճ հենք>>:

Ոչ ոք ոչինչ չի բերում` թոռնիկս ես եմ, որ կամ,
Մեր ձեռքերում տանջվում է, ահ, սոսկ ձևի հոգնակին.
Սեռ ենք փոխում-կինը` այր, այրն է այսօր դառնում կին,
Իսկ <<խաղտված>> Քեոփսը նստած ավազ է խառնում…

Ազգ, ժողովուրդ ու ցնորք` սևուտիճներ կաթսայում,
Թե կա ծովի կտրած պորտ, անշուշտ կա և ցունամի,
Ու դժվար թե գիշերը տիվին չասի` խնամի,
Բուդդան ոջիլ է քթվում շունդրաների կաստայում:

Կենաց ծառի տակ կանգնած մի շատ անգործ քերովբե
Կյանքն է պահում մեզանից, երբ և այս կայնքն է ձանձրույթ.
Դե, իսկ մտքի կանթեղում վառվում է մի հին թանձրույթ.
Մենք տառապանք ենք կոփում, և ամեն մարդ մի Հոբ է:

Այսպես` եկած անհունից, դեպի անհուն են գնում
Արագիլի կտցով` բյուր սերունդների գորտուկներ:
Հավերժությունը գիտե գնահատել խորտիկներ.
Հոգիս չեն տա հոշոտման-մի ծիր` երկինք է տանում:


Ես ձեզ սիրում եմ, պոետներ`
Պատկառելով և ներողամիտ ժպիտով.
Դուք իմ արյունն եք:
Նախ ես ձեզ եմ սիրում-
չկայացվածության դատապարտվածներ`
մեր և հանճարի տքնանքը նույնն է.
/ես առվակներ եմ տեսել, նաև` Վոլգա գետը…/:
Ապա` պետք է վաստակել գրչանունը…
<<Գոհար վարդըն վառ առեալ
ի վերից վարսն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային…>>:
Եվ` սահմռկել…
Ցուրտ երկինքների Ռյուդբերգ, Բրոդսկի…
Ալբիոն հագած Բլեյք, Բյոռնս… Փռչոտ Լոնգֆելլո,
Թարմ շնչի Ուիթմեն… Աղանդերի ճոխ սեղան
Գիլվիգ, Գարայի, /չստացվի հեռախոսագիրք/,
Ռիցոս, Նորժ` Եվրոպա… Մեզ կանխած Անտիկ…
Խոր ծավալի Խայամ, ծաղկադրվագ
հարթության Հաֆիզ… մերկանյարդ Սայգյո, Բասյո…
Այ’ո` սահմռկել` ինչը որդերն են անում…



Говарить не будуть: <<Были мрачные времена>>-,
но скажут: <<почему их поэти молчали>>
Бетольд Брехт

Օ~, ինչ անգույն գոյ.
շուրջ տասը տարի մեդուզաների
հովիվ եմ կարծես:
Իմ կյանքում մեկ հեղ եղա երջանիկ-
Երբ Արցախ մեկնած մահապարտ էի…
Բայց քաղաքական այրերը միայն ինչը չեն պղծում:
Եվ հիմա ասեմ. Դու’ք, ընկեցիկներ,
ազգս մորթեցիք փայտե դանակով
ու մեռելներ եք կանչում ձեր ստոր
ընտրություններին` վստահ, որ վաղը
մի հեղծ-պիղծ պատմիչ կշպարի ձեր
հույժ խայտառակ ուղին:
Բայց նզովյալ են այլ ավետարան քարոզողները,
զի այնտեղ մանկանց ջարդը չի հիշվի…
Իսկ ես, հայ բախտի այսօրվա պետեր,
զեզ անիծում եմ Դիքսոն-Քեյփթաուն,
Ջակարտա-Փորթլանդ հայահոծ խաչով…

Ես քաղաքի ու գյուղի բաժնեգծում ապրեցի.
Խոտի երկու խրձերի միջև սովողը ինչպես…
Ես ձեզ ասեմ. Քաղաքը միայն չորս օր սիրեցի.
Յոթն օր` և նույն այդ գյուղի վարա խաչ քար կկապես:

Սրտումս հին մի կարո’տ- գիտակցեցի ես արդին.
Տիվին` տուր, առ, խառնամբոխ, իսկ գիշերը` ազգի ծոց…
Կամքս փայ-փայ արեցին գինին, գրքերը, նարդին,
Եվ մի ահեղ բառ գտա կյանքիս համար` <<թաղծազոծ>>:

Ես իմ տեղը չգտա-մեռնելուս տեղը` նույնպես,
Բարեկամիս սիրեցի ատելության նույն ուժով:
<<Բախտիդ լամպի ջիլ է պետք, որ իդեալիդ հանդիպես>>.
Եվ այլևս ծույլ էի- դյութված հույսի’ միրաժով:

“Ես”–ս թողած տանը- իմ “այն” -ով մտա մարդամեջ
Եվ սակայն տուն մտնելով կրկին դարձա իմ ես –ին:
Գրքերն էին լցոնում ապրած օրս սնամեջ
Իմաստով ու սրտերով- տեղ տալով և Պառնասին:

Այդպես. դարձած երկվություն կրող ցուցանք մի նմուշ,
Աստծուց` շնորհը վրաս- կյանքս մեռած ապրեցի.
Եվ “մեղաս” է մեղավոր և զղջումս է արդեն ուշ…
Փոսիս կեսը խո’ր փորեք, բարեկամ ու դրացի…


Հաղորդագրությունը սրբագրել է Сообщение отредактировал Rut - Երեքշաբթի, 19.07.2011, 12:57
 
0663444165aДата: երկուշաբթի, 29.05.2023, 17:38 | հաղորդագրություն # Сообщение # 4
Բուրգեր
Խումբ Группа: Հաճախորդներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 0
Ստատուս Статус: Օֆֆլայն
cool cool cool cool cool
 
Ֆորում » Այլք » Այլ » Սեղմ շրջան
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

Copyright Metsamorcity.do.am © 2024