ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 20.11.2017, 15:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Գրական գործեր [1]
Իմ Հոդվածները [0]
Իմ աշխարհը [0]
Տեսակետ [0]
Հաճախորդի նյութեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հոդվածներ » Գրական գործեր

Սոնետներ

ՙՆորից ահա հյուծիչ Էրոսն ինձ ցնցեց,

Քաղցր ու դառն, անդիմադիր օձը այդ:

                                                                     ՍԱՖՈ

 

Ալեքսանդրյան չափով, սակայն հևքով արդի,

Ես ձեր դուռն եմ թակում, Գարսիլասո,1 Սպենսեր.2

Թող գրիչս որպես մետրոյի ելք հորդի,

Եվ որ դարն իր հանդեպ իմ մեջ ծնի ջերմ սեր:

 

Եթե ես կոչված եմ լինել ադամորդի,

Բավ է խամով շրջեմ- պահն է հագնում խասը.

Միևնույն նզովքն է իմ վրա, քանորդի.

Հետին թվաբան ես երգ ու հանգի մուսա:

 

կես դար` և արդ ահ կա, որ երգս չի տեսնի

Ոչ ածխածին օֆսեթ և ոչ էլ ռենենտա:

Ու որ ինձ հետ և սա` Այիդին չհասնի-

Ապոլոն, կառքիդ մեջ վերցրու այս սոնետը:

Եվ դու, Ամուր, վրաս ուղղիր հույզիդ նետը,

Որ փոշու անդորրը վրդովեցնեմ լուսնի:

                                    1.10.2000

 

1. Գարսիլասո Դելե Վեգա- իսպանացի բանաստեղծ, իսպանական պոեզիայի բարեփոխիչ (1501-1536):

2. Էդմունդ Սպենսեր- XVIդ. անգլիացի խոշորագույն բանաստեղծ (1552-1599):

***

Դու ինձ ստիպեցիր, իմ տառապանք,

Որ ես ձեռքս վերցնեմ սագի փետուր

Ու ոտքերիդ փարեմ և հեծեծանք

Եվ սեր և հույզ և խինդ և կյանք խոտոր:

 

Իմ մեջ չկա բարկ կիրք, չկա տարփանք,

Կա միայն սեր անբիծ, աստվածատուր:

Բայց իմ առջև տեսա ես լոկ փականք.

Տո`ւր, ինձ հույսի ոսկյա բանալի`ն տուր:

 

Թող որ մարմինը քո ինձ անհաս է

Եվ շուրթերդ է հսկում սառցի ոգին:

Թող կաթնագույն մաշկը քո մետաքսե

Մուշկին հասու լինի, իսկ իմ հոգին,

Գիտես, ունի միայն մեկ հիացում-

Երբ վրաս ես նետում տաք հայեցում:

                                    1.10.2000

***

Չարաճճի լույս կա քո հայացքում,

Եվ իմ աչքն է դիպուկ- գեղեցիկ ես:

Սանձված է քո բարձր սանրվածքում

Մազերի ողջ մի ծով, իմ լուսագես:

 

Քո բերանի վարդի մեղմ բացվածքում,

Հունցվող ճիչն է, և դու սլացիկ ես:

Իշխանուհու շուք կա քո կեցվածքում

Իմ մեջ` հազար ապրում- դու հրձիգ ես:

 

Եվ դու գիտես քեզ ինձ մոտիկ պահել,

Դե, իսկ ինձ քեզանից պահել հեռու:

Հույսն է ինձ հետ խաղում ծով ու առու:

 

Երբ ես խնդանում եմ- ամպ ես ու կաս,

Դառնանում եմ- չունես մեղրի պակաս.

Ով է իր շան սիրտը այսպես շահել:

            

Կատեգորիա: Գրական գործեր | Ավելացրեց: Rut (10.05.2011) | Հեղինակ: Rut
Դիտումներ: 387 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017