ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 18.01.2019, 15:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [571]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [453]
Մշակույթ [14]
Հասարակություն [756]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [166]
Քաղաքականություն [603]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
1 2 3 ... 288 289 »

Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում ներկայացված լինելու համար։
Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, նորընտիր պատգամավորները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար։
Նիստը վարողն այնուհետու տեղեկացրել է, որ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է։ Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ այս խորհրդարանում գոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցյալ տարեվեջին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, փաստորեն միակ երկիրը, որը ողջունեց Վաշինգտոնի այդ քայլը, Թուրքիան էր, որը հույս ուներ, թե քրդերը կզրկվեն ԱՄՆ հովանավորությունից, ինչը դյուրին կդարձներ նրանց դեմ պայքարը։ Մինչ այդ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ շուտով Սիրիայում՝ Եփրատի արեւելյան հատվածում, քրդերի դեմ սկսելու է ռազմական երրորդ գործողությունը։ Դրան հետեւած Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցը գնահատվեց «երկար ու կառուցողական» եւ Թուրքիայի համար թերեւս լուրջ հաղթանակ։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ հեռախոսազրույցում կողմերը համաձայնության էին եկել ԱՄՆ ուժերի դանդաղ եւ համաձայնեցված դուրս բերելու եւ թուրքական ուժերի տեղակայման վերաբերյալ։ Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։
Թրամփը այս տարվա հունվարին 2—ին հայտարարեց, թե քրդերը Ռուսաստանից հովանավորություն խնդրելու եւ Ասադին ապաստանելու հարցում թող չշտապեն, քանի որ ԱՄՆ թույլ չի տա, որ Թուրքիան հարձակվի իր դաշնակից քրդերի վրա, ապա օրակարգային դարձավ Թուրքիայից քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալու հարցը։ Դրան էր միտված Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անկարա, որտեղ, սակայն, ստացել է բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությունը, թե Թուրքիայի ազգային անվտանգության հարցը ոչ ոքի հետ չեն քննարկելու, ոչ ոքից իրավունք չեն հարցնելու, անգամ չեղյալ հայտարարվեց Էրդողան—Բոլթոն հանդիպումը։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերություններում, որոնցում բարելավման միտում էր նկատվում Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցից հետո, կրկին լարվածության միտումն ակնհայտ դարձավ։ 
Այսուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը արաբական երկրներ 8&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր, ԱՄԷ լուսահոգի նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները, եւ մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը եւ թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ—էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտրը, առեւտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ է միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետեւելու համար։
Ընդգծելով առեւտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։
Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարեւոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան եւ այլ երկրներ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ,
Շնորհակալ եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին բարձր վստահության եւ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար։
Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց։ Սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձանագրության մեջ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը Էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ։
Վստահ եմ՝ այս խոսքերի տակ դրված լայն բովանդակությունն ու իմաստն են առաջնորդել հայկական պետականության բոլոր ջահակիրներին ու պահապաններին՝ հնագույն ժամանակներից մինչեւ Երրորդ հանրապետություն, մինչեւ մեր օրեր։ Եվ ես կարեւոր եմ համարում իմ ելույթի սկզբում երախտագիտություն հայտնել բոլոր անհատներին, ովքեր հենց այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել մեր պատասխանատվության շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում։
Գուցե չափազանց զգայական ու ծիսական հնչի, բայց այս առիթով պատեհ եմ համարում եւ խորհրդանշական եմ համարում մեջբերել մեր ազգային էպոսում վաղուց ի վեր գրվածը.
Դառնամ զողորմի տամ Սանասարին, Բաղդասարին,
Դառնամ զողորմի տամ Ջոջ Մհերին,
Դառնամ զողորմի տամ թառլան Դավիթին,
Դառնամ զողորմի տամ Փոքր Մհերին,
Դառնամ զողորմի տամ Սասնա տան մեծին ու պստիկին։
Այո՛, հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության եւ իրավունքների։ Հենց այս գաղափարներն ու արժեքներն էին ընկած նաեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության եւ հարյուրհազարավոր քաղաքացիների նվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վեհափառ տե՛ր,

Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։ Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար։
Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի։
Դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին։
Նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը։ Սկսում է հաջորդ, հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը։
Հարգելի՛ պատգամավորներ,
Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան։
Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությամբ եւ նրա մասնակցությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական կյանքին։
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրության 1—ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 1 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ժողովրդին վերադարձված իշխանությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9—ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հիմք ընդունելով Սահմանադրության 149—րդ հոդվածի 1—ին մասը, հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Պարո՛ն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու որպես շարժման եւ կուսակցության ղեկավարի՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար։
Ուզում եմ շնորհավորել նաեւ 7—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի եւ, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են։ Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան։
Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից եւ դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։
Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ։ Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի»։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի՛ պարոն նախագահ, Դուք հստակ ձեւակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք եւ պիտի գործենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում պատերազմի փուլն ավարտվելու մասին դեռ վաղ է խոսելը։ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Թուրքիայի զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որ հերթական անգամ մտնի Սիրիա։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԱՄՆ—ն հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին։ Դա բերեց նոր զարգացումների, որոնց կենտրոնում հայտնվեց Թուրքիան։ Վերջինս ԱՄՆ—ից պահանջեց իրենց կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված 22 ռազմակայանները կամ ոչնչացնել, կամ փոխանցել թուրքական կողմին։ ԱՄՆ–ն համաձայն չէ այդ պահանջի հետ, այնինչ Թուրքիան ենթադրում է, որ այդ ռազմակայանները կմնան քրդերին։ Տեսնում ենք, որ այստեղ խնդիր է առաջացել ԱՄՆ—ի ու Թուրքիայի միջեւ»,–ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկու երկրների միջեւ առաջացած հաջորդ խնդիրն այն է, որ քրդերից կազմված զինված կազմակերպություններին Թուրքիան բնութագրում է ահաբեկչական, իսկ այդ ձեւակերպումն ընդունելի չէ ԱՄՆ—ի համար, որովհետեւ այդ ջոկատների մի մասը կռվում էին ամերիկացիների հետ կողք կողքի։ Էրդողանը հստակ հայտարարեց, որ մինչեւ վերջ պայքարելու են ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով քրդական ջոկատները։
«Ներկայումս թուրքական բանակը կանգնած է սահմանին, պատրաստ է հրամանին, իսկ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ հրամանը վաղ թե ուշ կտրվի»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում քրդերը դիմեցին ինքնապաշտպանության։ Նրանք լուրջ մտավախություն ունեն, որ թուրքերը կմտնեն Սիրիայի տարածք։ Նրանք դիմեցին Սիրիայի կառավարությանն աջակցելու համար։ Դա հանգեցրեց նրան, որ ռուսական շրջիկ ջոկատները տեղավորվեցին Սիրիայի հյուսիսում։ Ռուբեն Սաֆրաստյանի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարագանդայում առաջացած լարվածությունը աստիճանաբար մարում է

Հունվարի առաջին օրը Ղազախստանի պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 23—ամյա երիտասարդ։ Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու հայ երիտասարդ, երրորդի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Այս լուրը տարբեր մեկնաբանություններ է ստացել, իսկ որոշ հայտնի շրջանակներ անմիջապես սկսել են հակահայկական տրամադրություններ բորբոքել։ Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությամբ հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը ազգամիջյան բնույթ է կրել, քանի որ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին, ապա ասել. «Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ կոնտեքստ, որովհետեւ որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, եւ դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»։ Նա նշել է, որ տարբեր վարկածներ եւ լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք։
Իսկ սոցիալական ցանցերով չստուգված լուրեր տարածելը հանգեցրել է այն բանին, որ ղազախական որոշ քաղաքներում, մասնավորապես Կարագանդայում, բողոքի ակցիաներ են անցկացվել։ Իշխանությունները կոչ են արել չտրվել սադրանքների՝ վստահեցնելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են միջադեպի մեղավորներին պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Նաեւ հիշեցրել են, որ ազգամիջյան թշնամանք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայերենն «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով

Արդի հայերենի հիմնախնդիրների, մտահոգող թեմաների շարքում առանձնահատուկ քննվում են մասնավորապես բարբառները պահպանելու, գեղարվեստական խոսքի մակարդակը բարձրացնելու, խոսակցական լեզուն գրական հայերենից տարբերակելու հարցերը։
Գրական արեւելահայերենի ներկա վիճակը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ լրջագույն խնդիրներ կան լեզվաքաղաքականության, լեզվամտածողության, լեզվագործածության, լեզվի կանոնարկման, ուսումնասիրության եւ ուսուցման բնագավառներում։ «Լեզվի մասին այսօրվա պատկերացումներն աղավաղված եւ աղճատված են, եւ այս իմաստով մտահոգություններ միշտ էլ եղել են։ Հասարակությունը եւ նաեւ շատ մտավորականներ չգիտեն, որ լեզուն միակերպ երեւույթ չէ։ Այն դրսեւորվում է բազում եղանակներով։ Այդ եղանակներից լուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրն ու գործածության ոլորտը։ Օրինակ՝ գրական հայերենը հրապարակային խոսքի լեզուն է՝ նախատեսված մեծ հանդիսությունների, զանգվածների առջեւ ելույթ ունենալու համար։ Այն հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, կրթության լեզուն է, այլ կերպ ասած՝ պարտադիր չէ, որ այն ամենուր եւ ամեն տեղ գործածվի։ Փողոցում, շուկայում մարդը չպետք է ձգտի խոսել գրական հայերենով, երբ կարող է շփվել ազատ, խոսակցական հայերենով։ Իսկ խոսակցական հայերենի մեջ բացարձակապես մերժելի երեւույթ է ժարգոնային խոսքը։ Սա լրջագույն խնդիր է։ Հայերենը «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով, լեզվական սխալներով ու աղճատումներով, որոնք հաճախ մտնում են նաեւ գրական լեզվի ոլորտ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Վ. Կատվալյանը։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14—ին, ժամը 10։00—ին։
«Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100—րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաեւ Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32—րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը, ժամը 10։00—ին, Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9—ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի hունվարի 14—ի երկուշաբթի օրը, ժամը 10։00»,–անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9–ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի եւ քուրդ ազգային փոքրամասնությունների 1—ական ներկայացուցիչ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից եւ դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում, որից 18—ը՝ «Իմ քայլը» դաշինքից եւ 2—ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Ի դեպ, այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կկայանա Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողություն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019