ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 24.06.2017, 05:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

 
Համայնքի նկարագիրը
 
Մեծամոր քաղաքը Հայաստանի Հանրապետության երիտասարդ քաղաքներից մեկն է և գտնվում է Արմավիրի մարզում  Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Մեծամոր պատմական հնավայրից ոչ հեռու:
1969 թվականին էներգետիկներն ու շինարարները գցեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմքերը, որը տարածաշրջանում առաջին ատոմային էլեկտրակայանն էր լինելու:
1970 թվականին Մեծամորն ընդունեց իր առաջին բնակիչներին, որոնց մեջ կային ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած 32 ազգությունների ներկայացուցիչներ:
1999 թվականին Մեծամոր քաղաքը նշեց իր 30 ամյակը, որի հոբելյանական տոնակատարության օրերին երախտիքով հիշվեցին հարյուրավոր էներգետիկներն ու շինարարները, որոնք կառուցել էին Մեծամոր քաղաքն ու ՀԱԷԿ-ը:
1989 թվականին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ դադարեցվեցին ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման աշխատանքները :
1993 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սկսվեցին երկրորդ էներգաբլոկի վերագործարկման աշխատանքները, որը վերագործարկվեց 1995 թվականին: Շահագործման տարիներում ՀԱԷԿ-ում արտադրվել է ավելի քան 50 մլրդ. կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որից վերաթողարկումից հետո` 7,6 մլրդ.կվտ/ժամ (1998թ. ցուցանիշով ):
1993 թվականից ՀԱԷԿ-ը ՄԱԳԱՏԵ-ի անդամ է և համագործակցում է ռուսական, գերմանական, ‎ֆրանսիական կազմակերպությունների ու կայանների հետ: 
Ներկայումս քաղաքի բնակչության հիմնական կազմը հայեր են, բնակվում են ռուսներ, հույներ, ասորիներ և այլ ազգություններ: Բնակիչների սոցիալ կենցաղային, հանգստի, առողջապահության հարցերը քաղաքապետարանի ամենօրյա  հոգատարության տակ են: Քաղաքապետարանը հասարակական կյանքի նշանակության խնդիրների կատարելագործման շրջանակներում համագործակցում է ‎ֆրանսիական, գերմանական, ամերիկյան մի շարք կազմակերպությունների (եվրասիա, IFES, GTZ և այլն) հետ: Գործում են մի քանի քաղաքական հասարակական կազմակերպություններ, որոնք նպաստում են տեղական և համապետական ընտրությունների միջոցով իրավական, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը:
2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700 ամյակի կապակցությամբ կառուցվեց քաղաքային եկեղեցին, որը ներկայումս ծառայում է համայնքի բնակիչների հոգևոր պահանջների կատարմանը: Մեծամորում գործում է երեք մսուր մանկապարտեզ, երկու դպրոց, մշակույթի տունը, գրադարանը, արվեստի դպրոցը, մարզադպրոցը, կա կապի հանգույց, փոստ, հյուրանոց, պոլիկլինիկա, հիվանդանոց և մարզահամալիր:
Քաղաքի արտադրության և սպասարկման ոլորտում լայն ընդգրկում ունի մասնավոր սեկտորը (խանութներ, սրճարաներ, սննդի արտադրություններ և այլն ): 
 
1. ՀԱՄԱՅՆՔԻ   ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
Մեծամորը ՀՀ փոքր քաղաքներից է: Գտնվում է Արմավիրի մարզում, մարզկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 800-900 մետր բարձրության, Երևանից մոտ 35 կմ հարավ-արևելք, Երևան-Արմավիր ավտոճանապարհի վրա, Արարատյան հարթավայրային  յուրահատուկ կլիմայական ոչ բարենպաստ  կիսաանապատային գոտում:
Քաղաքը հիմնադրվել է 1969 թվականին, որպես հայկական ատոմային էլեկտրակայանի բնակելի ավան (1972 թվականին):  
Քաղաքի գլխավոր հատակագծի և բնակելի հասարակական շենքերի նախագծման հեղինակը ճարտարապետ Մարտին Միքայելյանն է:
 
2. ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Քաղաքի բնակչությունը կազմում է 10665 մարդ: Բնակչության մոտ 66 %-ը կամ շուրջ 7900-ը աշխատունակ տարիքի են, որոնցից զբաղվածների թիվը կազմում է մոտ 2650 մարդ: Բնակչության 50.6 %-ը կանայք են, 49.4 %-ը` տղամարդիկ: Բնակչության տարեկան բնական աճը կազմում է մոտ 0.5 %: 1990-91 թվականներից ավելանում է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: 2002-թվ հաշվարկների  համաձայն  Մեծամորում  փաստացի բնակվում  էր 7574 մարդ:
Քաղաքում 1988 թվականից բնակվում են շուրջ 450 փախստականներ, որից 76  ընտանիքներ բնակվում են  քոթեջատիպ քարե տներում, մնացածը` հանրակացարանում,   ժամանակավոր փայտյա  տնակներում և շենքերի բնակարաններում:
Բնակչությունը միատարր է:   Քաղաքում բնակվում են  նաև ռուսներ, հույներ, ասորիներ  և այլն:
 
3.ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
 
 Տեղական ինքնակառավարման  մարմիններն ավելի մոտ գտնվելով բնակչությանը և քաջատեղյակ լինելով համայնքի պայմաններին, հանդիսանալով իշխանության ինքնուրույն օղակ, այսօր ինքնուրույն ձևով և սեփական պատասխանատվությամբ են լուծում  համայնքի առջև ծառացած խնդիրներն  ու հարցերը:
Բնակարանային ֆոնդի և հասարակական վայրերի սպասարկում, սանիտարական մաքրում, աղբահանություն, բարեկարգում, կանաչապատում և լուսավորում, մշակութային և մարզական կազմակերպությունների սպասարկում, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների զարգացում, ահա  այն կարևոր բնագավառների ոչ լրիվ ցանկը, որոնց գործունեության կազմակերպումը ՏԻՄ-ի հիմնական խնդիրն  է:
Քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են նաև խմելու և ոռոգման ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի սպասարկման  բարելավման ու զարգացման  հարցերը: 
Նշված և այլ շատ կարևոր հարցերի լուծման  ընթացքում դժվարություններ են առաջանում կապված ֆինանսական միջոցների  հայթայթման հետ:
Համայնքի առջև ծառացած խնդիրներին և առօրյա հարցերին օպերատիվ լուծում տալու նպատակով քաղաքապետի կողմից ստեղծվել է  աշխատակազմ հետևյալ  կառուցվածքով` քաղաքապետի տեղակալ, աշխատակազմի քարտուղար, աշխատակազմի գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետներից: Աշխատակազմի  ապարատում  Կան նաև պայմանագրային աշխատողներ:
 
4.ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ
 
Քաղաքում կառուցված են 65 շենքեր, որից`
5 հարկանի 50 բնակարանոց`  37, 70 բնակարանոց` 4
5 հարկանի 13 բնակարանոց ՙԳ՚-աձև` 11
9 հարկանի բարձրահարկ`  13
Բոլոր շենքերը պանելային-հավաքովի (տուֆով կամ կերամզիտով երեսապատված) կոնստրուկցիաներից են մոնտաժված, կառուցված են  իրարից ոչ մեծ հեռավորության վրա, բակերը և խաղահրապարակները  շատ փոքր են, փողոցները նեղ են, շատ տեղերում անցնում են շենքերի մուտքերին կպած: Քաղաքի նախագծման ժամանակ հաշվի չի առնվել տրանսպորտային միջոցների աճող թվաքանակը և բազմազանությունը:
Բնակարանների պատշգամբները կախովի են, բաց: Բնակարանները չունեն  տնտեսական կամ օժանդակ մաս: Մինչև 1984-85 թվականներիը կառուցված շենքերի ներքնահարկերը շատ ցածր են, որպես այդպիսին բնակչությանը չեն ծառայում, ուստի բնակիչները խախտել են բնակարանների նախագծային տեսքը. փակել են պատշգամբները կամ շենքերի բակերում ապօրինի  կառուցել  տնտեսական կառույցներ, տեղադրել տաղավարներ:
1985 թվ-ից հետո կառուցված շենքերի համեմատաբար հարմար ներքնահարկերը լիովին չեն բավարարում շենքի ամբողջ բնակիչներին: Գերմանիայի Դաշնության Կառավարությունը   փախստականների համար 1995 թվականին քաղաքից 1-1.5 կմ հեռավորության վրա կառուցվել  է  46 քոթեջատիպ բնակարաններ,   իսկ  1997 թվականին քաղաքի 300-ից ավելի ընտանիքների աճուրդային  կարգով քաղաքապետարանը վաճառել է  տնամերձ հողամասեր, որոնց վրա  կատարվում է բնակարանային շինարարություն:
Քաղաքի ընդհանուր բնակարանային ֆոնդը 169683 քառ.մետր է: Երկար  տարիներ քաղաքի բնակ.ֆոնդը կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Ընթացիկ վերանորոգումներ կատարվել են մասնակիորեն (տանիքների նորոգում, մուտքերի դռների և պատուհանների   ապակեպատում):
Վերանորոգման աշխատանքներ անհրաժեշտ է կատարել շենքերի տանիքներում, մուտքերում, նկուղներում և այլն:
 
5.ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
 
Քաղաքի հողային տարածքը 299 հա է, որից քաղաքի կառուցապատման (քաղաքաշինության) համար` 110 հա (որից` 23 հա տնամերձ հողամասեր), պահուստային ֆոնդը` 132 հա,  արտադրական նպատակների համար` 31 հա, բնապահպանական և առողջապահական գոտի`    26 հա: Պահուստային ֆոնդի հողերը հիմնականում աղակալված և ճահճապատ անօգտագործելի հողեր են:
2001թվ հողերի վարձավճարների թիվը կազմում է` 23 մարդ, 21.2 հա հող, 2002թ հողերի վարձակալության թիվը կազմել է`  25 մարդ 26 հա հող, 2003թ. հողի վարձակալների թիվը կազմել է 30 մարդ`  39.5 հա, 2004թ. հողի վարձակալների թիվը կազմել է 39 մարդ`  47.5 հա:
 
6.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
 
Քաղաքի աշխատունակ բնակչությունից 1405 քաղաքացիներ աշխատանք որոնողներ են, որոնք գրանցված են զբաղվածության  տարածքային ծառայությունում: Իրականում գործազուրկների թիվը մոտ 4000 մարդ է: 
Ինչպես վերևում նշվեց փաստացի գործազրկության մակարդակը քաղաքում բարձր է , որը կապված է ինչպես  ապապետականացման   և սեփականաշնորհման գործընթացի, այնպես էլ պետական հիմնարկ-ձեռնարկություններում  աշխատատեղերի կրճատման հետ:
Քաղաքում հողի սեփականաշնորհում չի կատարվել:
 
7.ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ  ԵՎ  ՍՊՈՐՏ
 
Համայնքի կրթական համակարգը ներառում է նախադպրոցական դաստիարակության, ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթության բնագավառները: Քաղաքում գործում են 2 դպրոցներ /մեկը ավագ/ 1532 աշակերտներով, որոնց սպասարկում են 141 ուսուցիչներ: Գործում են 3 մսուր մանկապարտեզներ 210 երեխաներով և 75 աշխատողներով: Վերջին տարիներին նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների թիվը անընդհատ նվազել է պետական ֆինանսավորման ծավալների կրճատման, գանձվող  ծնողական միջոցների չափերի ավելացման և նրանց գործունեության ոչ բնականոն պայմանների   (սննդի ապահովման դժվարություն, ջեռուցման բացակայություն և  այլն) պատճառով:
Ընդհանուր միջնակարգ կրթությունն իրականացվում է հիմնականում հանրակրթական դպրոցներում, որտեղ սովորողների թիվը միշտ հաստատուն է եղել: Միայն վերջին տարիներին բավականին  նվազել է:  Մեկ ուսուցչին ընկնող սովորողների թիվը հասնում է 12-ի:  Մասնագիտական երկու դպրոցներում (արվեստի  և մարզական), սովորողների ընդհանուր  թիվը 445 է:
Քաղաքում գործում է մշակույթի տունը` 694 տեղով, մասսայական գրադարան` 33615 կտոր գրքով, պատանի տեխնիկների կայանը:
1992 թվականին քաղաքում բացվել էր "Արմավիր" պետության կողմից արտոնագրված վճարովի համալսարանը 5 ֆակուլտետներով, ուր ուսանում են 183 ուսանող:
Քաղաքի մարզական կյանքն իրականացվում է քաղաքային մարզադպրոցում, մարզահամալիրում, քաղաքային մարզադաշտերում (թիվ 3 դպրոցի բակում և Արմավիր-Երևան ճանապարհի աջ մասում), մասնավոր խմբակներում:
Քաղաքի մսուր մանկապարտեզների, մշակույթի և մարզական հիմնարկների գործունեության համար  մշտապես հատկացվել են ֆինանսական նպատակային միջոցներ:
 
8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
 
Քաղաքի առողջապահական  համակարգում գործում են մեկ բժշկական ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկ, մեկ  հիվանդանոց (110 տեղանոց), ՀՀՀ  կենտրոնը,  երեք դեղատները և ՀԱԷԿ-ի բուժական մասը: Առողջապահության համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից և վճարովի բուժսպասարկման գումարներից: Համայնքում աշխատող բժիշկների թիվը 45 է, մեկ մահճակալին ընկնող սպասարկվող բնակչության թիվը 570 մարդ , մեկ բժշկին ընկնող սպասարկվող բնակչության թիվը` 260 մարդ:
Վերջին տարիներին այս  համակարգում բժշկական սպասարկման հետ կապված  առաջացել են դժվարություններ (աշխատավարձի ցածր մակարդակ, աշխատավարձերի վճարման հետ կապված ձգձգումներ, վճարովի բուժ սպասարկում, դեղորայքի և տեխնիկական միջոցների  անբավարար սպասարկում)  2003 թվականից այն կարգավորվել է:
Ցածր է բուժ աշխատողների աշխատավարձը: Այս բնագավառին հատկացվող գումարները բավարարում են միայն աշխատավարձի և որոշ չափով` կոմունալ  վճարումների համար:
 
9.ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 
Քաղաքի բնակարանային ֆոնդն ընդգրկում է 169683 քմ մակերես կամ 2707 բնակելի միավոր, որից սեփականաշնորհվել է 2600 բնակելի միավոր, չի սեփականաշնորհված 102 բնակարան (2904 քմ):
Քաղաքում գործող համատիրություններ չկան:
Մեծ թիվ են կազմում բնակարանի կարիք ունեցողները:
 
10.  ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐ,ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ  ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ
 
Քաղաքը զբոսայգի չունի: 2000 թվ աշնանից քաղաքի կենտրոնական մասում, եկեղեցու  շրջակայքում հիմնադրվել է քաղաքի 30-ամյակին նվիրված զբոսայգին  5.5 հա տարածքով:  Դպրոցներին կից գործում են երկու և 9-րդ շենքի դիմաց մեկ խաղահրապարակները  (բացօթյա): Երևան-Արմավիր մայրուղու աջակողմյան մասում հանգստյան գոտու անտառաշերտն է (արհեստական) 30000 քմ մակերեսով: Քաղաքի կանաչ գոտու ընդհանուր  մակերեսը 200.000 քմ է: Կապված էներգետիկ ճգնաժամի, ոռոգման գործող համակարգում վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելու և համապատասխան կազմակերպությունների կողմից տարվող անբավարար աշխատանքների հետ քաղաքի կանաչ  տարածքները մեծ վնաս  են կրել: 200ր-2012 թվ մոտ 7.5 հա տարածքի վրա տնկվել է 2500 հատ պտղատու ծառեր,  վարդի թփեր, դեկորատիվ  ծառերով (մոտ 500 հատ) լրացվել են քաղաքի  կանաչ գոտու և  բակերի  տարածքը  չորացած  ծառերի փոխարեն: 
 
11. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Քաղաքումգոյություն ունի խմելու  ջրի և կոյուղու կենտրոնացված համակարգ: Նախորդ տարիներին այս ծառայությունների սպասարկման անբավարար մակարդակը, ենթահամակարգերի սարքավորումների ֆիզիկական մաշվածությունը (քաղաքի շենքերի  բնակարաններում, պոմպակայանում և ներհամայնքային ցանցում), բնակչության մի զգալի մասի  անվճարունակությունը ջրի վարձերի  վճարման, անհրաժեշտ սանտեխնիկական   սարքավորումների ձեռք բերման  և նորերով   փոխարինման համար հետևանք են  մատակարարվող խմելու ջրի զգալի կորուստների: 01.04.1999 թվ-ից  քաղաքապետարանը  ջրմուղ կոյուղու համակարգը օգտագործման է հանձնել ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ին, որից և "Նոր Ակունք" ՓԲԸ-ին: 2000թ. կառուցվել է Մեծամորի հիվանդանոց-քոթեջներ ոռոգման ջրագիծը:                                                   
Մեկ  շնչի հաշվով օրական ցանց է բաց  թողնվում  200 լիտր ջուր, սակայն վերը նշված պատճառներով   քաղաքի  բնակիչներին փաստացի հասնում է 150 լիտր ջուր, իսկ  բարձր հարկերում  բնակվողները  խմելու ջուր էին ստանում  օրական 3 ժամ: Ներկայում այս խնդիրը լուծվել է նոր պոմպակայանի շահագործման շնորհիվ, որը սպասարկում է "Նոր ակունք" ՓԲԸ-ն և քաղաքում կա շուրջօրյա ջրամատակարարարում:
Քաղաքի  մաքրման կայանի  չգործելու պատճառով Մեծամոր   և  Արմավիր քաղաքների  կեղտաջրերը առանց մաքրման թափվում են շրջակա տարածքները: Մաքրման կայանը գործարկելու կամ նորը կառուցելու նպատակով  ՀՀ Կառավարությունը և Գերմանական Դաշնության  Վերականգնման բանկը կնքել են  միջպետական պայմանագիր  անհրաժեշտ ֆինանսական  օգնություն կազմակերպելու Արմավիրի մարզի մի շարք համայնքներում (այդ թվում`   Մեծամորում):
Քաղաքի կենցաղային աղբը տեղափոխվում է քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող  բացօթյա աղբաթափման վայրը  (այրվում կամ ծածկվում է հողով):  Աղբահանման աշխատանքները կատարել է "Բնակարանային տնտեսություն” հիմնարկությունը, 2004թ. կատարում է "Մեծամորի  բարեկարգում" ոչ առևտրային կազմակերպությունը: 
 
12.   ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
 
Քաղաքում ներհամայնքային  ճանապարհների ընդհանուր   երկարությունը 7.1 կմ է:  Քանի  որ քաղաքի նախագծման ժամանակ արտաքին ջրերի հեռացման համար կոյուղի չի նախատեսվել և չի կառուցվել,  տարիների ընթացքում անձրևաջրերը, ձյան հալոցքի ու ոռոգման ջրերը քայքայել և  քանդել են այդ ճանապարհները, մայթերը, հրապարակները և քաղաքի այլ տարածքներ: Վերանորոգումներ չեն կատարվել 2000-2002թվ, իսկ մինչև այդ կատարված վերանորոգումները  մասնակի բնույթ են կրել: 2000-2002թթ. քաղաքի կենտրոնական հանգստյան գոտու տարածքը, քաղաքապետարանի և մյուս հիմնարկների տարածքները  բարեկարգվել են, տնկվել են 2500 հատ ծառ, ինչպես նաև թփեր, կառուցվել է եկեղեցի` բարեգործական հիմունքներով: Վերջին տարիներին կատարվեցին ճանապարհների մասնակի վերանորոգումներ և փոսային լցման աշխատանքներ:
 
13.ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ  ԵՎ  ԿԱՊ
 
Քաղաքի արդյունաբերության հիմնական զարկերակը էներգետիկան է: 1995թ. վերջերին հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկումը հնարավորություն  տվեց հանրապետությունը դուրս բերել էներգետիկ ճգնաժամից, ապահովվեց ատոմակայանի հուսալի և անվտանգ աշխատանքը հիմնականում  տեղական լավագույն գիտական մտքի, բարձր որակավորում ունեցող կադրերի և սպասարկող անձնակազմի ջանքերի շնորհիվ: Ատոմակայանի վերագործարկված մեկ բլոկը 2000 թվ արտադրել է 2005.0 մլն.կվտ-ժամ էլեկտրաէներգիա, 2001թվ-ին` 1986.7 մլն կվտ-ժամ, 2002թ.-ին` 2282.2 մլն.կվտ-ժամ, 2003թ.` 1997.0  մլն. կվտ- ժամ:
Ատոմակայանի վերագործարկման աշխատանքներին զուգընթաց վերսկսվեցին շինարարական-մոնտաժային աշխատանքները, ինչպես ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում, այնպես էլ քաղաքի վարչական տարածքում:
Քաղաքում  հասարակական տրանսպորտ չկա:
Քաղաքում  գործում է ավտոմատ հեռախոսային կայանը, որը  4000 աբոնենտի սպասարկման  հնարավորություն ունի: 2003թ նախատեսվել  է ավելացնել 500-ով, սակայն չի իրականացվել, այն նախատեսվել է իրականացնել 2005թ.:
 
14.ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 
Քաղաքի  վարչական տարածքի հողերը գյուղատնտեսության զարգացման համար պիտանի չեն, մելիորացման համար ֆինանսական միջոցների ներդրումը պարտադիր է:  Պահուստային  ֆոնդի հողերը ճահճակալված են, խորքային ջրերը գարնան և աշնան ամիսներին առանց տեխնիկական միջամտության դուրս են գալիս հողածածկի մակերես:
1997 թվ աճուրդային կարգով ազգաբնակչությանը սեփականության իրավունքով  վաճառված  15.5 հա հողերից (տնամերձ)  մշակվում է մոտ 3.5 հա, չնայած այն բանին, որ այդ  տարածքները ապահովված են  ոռոգման ջրով:
Քաղաքի մոտ 1180 տնտեսություն   այգեգործական  ընկերության անդամ է:
Քոթեջատիպ  բնակարաններում բնակվող 76 ընտանիքներին հատկացված են տնամերձ հողամասեր, ուր ոռոգման ջրի հարցը մինչև 2000 թվ հուլիս ամիսը լուծված չի եղել: 2000թվ հուլիսին անցկացվել է  ջրագիծ, այն  նպատակային կարգով օգտագործելու համար միջոցներ պետք է ձեռնարկեն բնակիչները, իսկ "Մեծամորի բարեկարգում"  հիմնարկը պետք է զբաղվի  ոռոգման ջրի հավասարաչափ  բաշխման հարցով, 2004թ. շահագործման է հանձնվել մեկ խորքային հոր, որը բարելավել է ոռոգման խնդիրը:
Տնամերձ և այգեգործական ընկերության հատկացված հողերում մշակվող Արարատյան դաշտի կլիմային բնորոշ  բանջարեղենը և մրգերը մասնակիորեն ապահովում են քաղաքի ընտանիքների պահանջը: Նշված հողակտորների համար քաղաքացիներից   հողի հարկ նոր է  գանձվում, քանի որ այն կադաստրում գրանցում է ստացել և օրինականացվել: Պահուստային հողերից տարեկան  հաշվարկված է   գանձել 100.0 հազարից 130.0 հազար դրամ:
 
15.  ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ
 
Առևտրական, հասարակական սննդի, կենցաղային, տեխնիկական և այլ տիպի սպասարկումների  զարգացումը հնարավորություն է տալիս աստիճանաբար բնակչության սոցիալական ոլորտը ապակենտրոնացնել և սպասարկումները  կատարել մասնավորի միջոցով:Դա հնարավորություն է ստեղծում ազատ մրցակցության և դրա շնորհիվ` սպասարկումների որակի բարելավման ու գների աճի զսպման: Զարգացումը տանում է առևտրի  և սպասարկումների մանր, անկազմակերպ և տարերային ձևերից դեպի փոքր ու միջին կայուն, ստացիոնար ձևերին: Ձևավորվում է որոշակի կայուն եկամուտներ ունեցող մի խավ: Վերջինս վճարունակ է ոչ միայն գույքի, այլև արտադրական տարածքի դիմաց: Այդ խավը պոտենցիալ կերպով կարող է դիտվել որպես ազատ միջոցների առաջանալուն զուգընթաց` այլ ճյուղերում ներդրումներ կատարող և դրանց զարգացմանը նպաստող ուժ: Իսկ որպես դրա հետևանք, նա դառնում է նաև գործարար և աշխատատեղեր  ստեղծող:
Քաղաքում դեռևս ձևավորման  գործընթացում  են այդ  աշխատանքները:
 
16.ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՆՐԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
 
Համայնքն ունի սեփականություն, որն օրենսդրությամբ  սահմանված կարգով  տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանված է ՀՀ Կաեռավարության կողմից  հետևյալ  կազմով.
Համայնքի տարածքում գործող 3 մսուր.մանկապարտեզ
Արվեստի  դպրոց  1
Մարզադպրոց      1
Մշակույթի տուն  1
1 Գրադարան (մասսայական)
Քաղաքապետարանի  վարչական շենք 1
Կաթսայատուն   1
Ջրմուղ կոյուղու (ներհամայնքային) համակարգը (վարձակալության է տրված  "Նոր ակունք"ՓԲԸ-ին:
Բնակ ֆոնդ և ոչ բնակելի տարածքներ
Էլեկտրավերելակային ծառաություն
Ջերմամատակարարման ցանց  (ներհամայնքային)
Փողոցներ և մայթեր (ներհամայնքային)
Հանգստի գոտիներ (ներհամայնքային)
ՀԱԷԿ-ի սպորտ համալիրի   հարևանությամբ ջրավազանը (պրուդ)  և շրջակա  տարածքը
Աղբաթափման վայր
Գերեզմանոց
Դպրոցի շենքը (անավարտ շինարարություն)
Խաղահրապարակներ (ներհամայնքային)
Ոռոգման  ցանց   (ներհամայնքային)
5 տրանսպորտային միջոցներ
Համայնքի ենթակայության  տնօրինմանը  հանձնվածգույք և սարքավորումներ:
Վերջին տարիներին տնտեսական դժվարությունների  հետ կապված առավել վատ վիճակում են գտնվում վերոհիշյալ բոլոր օբյեկտները: Նրանց վերանորոգման, վերականգնման համար պահանջվում է մեծ տեխնիկական և նյութական միջոցներ: Նախկինում ձևավորված ինժեներական ցանցը շահագործվում է մասամբ և մեծ թերություններով:
Համայնքին պատկանող ճանապարհները, մայթերը, ոռոգման, ջրամատակարարման, կոյուղու ցանցերը և մաքրման կայանը վերանորոգման խիստ կարիք ունեն:
Գերեզմանոցի տարածքի ընդլայնման, բարեկարգման  և վերանորոգման աշխատանքների կատարման խիստ անհրաժեշտություն կա,որի համար 2003թ.նախատեսվել է 6800.0 հ.դրամ,  սակայն չի իրականացվել  ‎ֆինանսական սուղ միջոցների  պատճառով, այն նախատեսվում է իրականացնել ընթացքում:
 
17.ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ԳՆԱՀԱՏՈՒՄԸ  ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
 
Համայնքի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներն են,
Հողի  հարկ 100 %
Գույքահարկ 100 %
Տեղական տուրքեր ու վճարներ
Ոչ հարկային  եկամուտներ 
Դոտացիաներ (համահարթեցման եղանակով)
Համայնքի  սեփականությունը հանդիսացող հիմնական միջոցների օգտագործումից  կամ վարձակալությունից ստացվող գումարներ
Այլ եկամուտներ (ծնողական միջոցներ, ուսման վարձեր, գույքի վաճառքից գոյացած եկամուտներ, վարձավճար ծառայության դիմաց)
Քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող  պահուստային ֆոնդի հողերը  սահմանափակ են և օգտագործման համար հիմնականում ոչ պիտանի, այդ պատճառով քաղաքացիներին վարձակալությամբ տրված հողերից նրանց մի մասը հրաժարվել են,իսկ մնացածը` չեն օգտագործում: 1997թ  քաղաքացիներին վաճառված 15.5 հա հողերից  հարկեր չեն գանձվում և մուտքագրվում քաղաքապետարանի բյուջե,  քանի որ դրանք գույքագրված չեն, հողի վարձաչափ  չի սահմանվել:
Համայնքի հողի հարկի, ինչպես նաև գույքահարկի հիմնական մասը նախատեսվել է գանձել հիմնարկ-ձեռնարկություններից, իսկ դրանց գույքը և հողատարածքները վերջին 10 տարվա ընթացքում փոփոխություն չեն կրել:
ՀԱԷԿ-ը 2000թվ մասնակիորեն  է կատարել  հարկային  պարտավորությունները հողի և գույքի հարկերի գծով, 2001թվ` չի  կատարել, բացառությամբ 4145.7 հազար դրամի չափով քաղաքապետարանի էլ.էներգիայի վարձը հաշվանցման կարգով փակելուց, իսկ 2002թ. 8041.0 հազար դրամ, 2003թ.գանձվել է 20000.0 հազար  դրամ, 2004թ. գանձվել է 26336.5 հազար դրամ:
Քաղաքի տարածքի   մնացած հիմնարկ-կազմակերպությունները  կամ լուծարվել են, կամ չեն գործում ֆինանսական դժվարությունների պատճառով:
 
18.Համայնքի նպատակային ծրագրերի կատարման մասին.
 
2001, 2002 և 2003թթ.ընթացքում  Մեծամոր համայնքում քաղաքապետարանը  նպատակային  ծրագրեր չի ընդունել  և չի իրագործել: Այդ հարցով համայնքի ավագանին  ևս առաջարկություն չի  ներկայացրել: 
2004թ. նախատեսվել է մեկ խորքային հորի կառուցում, որը կատարվել է:
2005թ. նախատեսվել է քաղաքի գազա‎ֆ‎իկացում: Ներկայումս քաղաքը գազաֆիկացված է:
 
18.1.Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման համար  հատկացումների հիմնավորումը.
 
Անցած երկու տարիների ընթացքում, ինչպես նաև 2004 թվականին համայնքի բյուջեում  նախատեսվում է  պահուստային ֆոնդ , այսպես: 2002 թվականին  30896.4, 2003թ. նախատեսվել է 59904.0 հազար դրամ,  2004թ.  նախատեսվել է 1500.0 հ.դրամ: 2005թ. նախատեսվել է 42497.1 հ.դրամ:
Ի նկատի ունենալով, որ պահուստային  ֆոնդի  ձևավորման աղբյուրները  անբավարար են  (Մեծամորում այն ձևավորվում է  հիմնականում  համայնքային սեփականության  գույքի օտարումից առաջացած  ոչ խոշոր չափի  վճարներից),  համայնքի պահուստային  ֆոնդի ձևավորման հիմնական աղբյուրը մնում է վարչական  բյուջեի եկամուտներից մինչև 30% հատկացումները:Այդ պատճառով, ինչպես նաև ֆինանսական սղության պատճառով  պահուստային ֆոնդի միջոցներից կատարվող ներդրումները չեն բավարարում մեծ ծավալով աշխատանքներ կատարել, հատկապես շին.վերանորոգման, բարեկարգման, ճանապարհաշինության և այլն:  
Պահուստային ֆոնդի միջոցների  ներդրման բնագավառներ են`
շինարարություն (բնակարանային)
վերանորոգումներ (շինարարական, բնակարանային  և այլն) 
Կոմունալ կենցաղային բնույթի բարեկարգման աշխատանքներ (փողոցների, կանաչ գոտիների, խաղահրապարակների և բակերի ստեղծում և այլն):
Օգնությունների կազմակերպում քաղաքի սակավ ապահովված ընտանիքներին:
Աղբահանման աշխատանքների կատարման համար ֆինանսական հնարավորությունների  սստեղծում:
Նշված յուրաքանչյուր բնագավառում  ֆինանսական միջոցների  հատկացումները հիմնավորվում են հետևյալ  օբյեկտիվ պատճառներով.
Քաղաքում բնակարանային շինարարություն չի կատարվում  1994թվից: Բնակարանների կարիքավորները մեծ թիվ են կազմում:  Բաշխված տնամերձ հողամասերում   կառուցվում են հատուկենտ տներ (առանց նախագծի անբարետես), որը  պայմանավորված է ֆինանսական  դժվարություններով: Հիմնարկ ձեռնարկությունները իրենց միջոցներով  կառուցապատում չեն կատարում, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Պետության ներկայիս ֆինանսական  հնարավորությունները  սուղ են: Բնակարաններ  կարելի է կառուցել  փայատիրական սկզբունքով:
Վերանորոգումները բոլոր բնագավառներում  անհրաժեշտ են,  հատկապես բնակելի և ոչ բնակելի  շենքերում, ենթակա հիմնարկներում:
Քաղաքի բնակելի շենքերը և սպասարկման ոլորտի  կառույցները հիմնականում կառուցվել են  1972-ից մինչև 1980թվ ընկած ժամանակաընթացքում : Երկար շահագործումից հետո  դրանք վերանորոգման խիստ  կարիք ունեն, հատկապես շենքերի տանիքները /ներկայումս աշխատանքներ են կատարվում բնակելի հինգ շենքերի տանիքները կապիտալ վերանորոգման ուղղությամբ/, մուտքերը, ներքնահարկերով անցնող  կոմունիկացիաները (ջրագիծ կոյուղի, էլ  էլեկտրական և հեռախոսային կաբելային տնտեսություն  և այլն) :  Շենքերի բակերը անբարետես են , խաղահրապարակները`  սակավաթիվ:
Քաղաքը չունի անձրևաջրերի հեռացման կոյուղիներ:  Արտաքին ջրերը  կուտակվում են , ձմռանը` սառչում, իսկ հալոցքների ժամանակ  լցվում  են ջրմուղի կամ  կապի հաղորդման  դիտահորերը, դրանով երկուստեք  վնասներ  պատճառում (ճանապարհներ, մայթեր, ջրմուղ-կոյուղու  և կապի համակարգը): Ներքաղաքային ճանապարհները, մայթերը քայքայվել են, դժվարանցանելի  դարձել  հետիոտների  և ավտոմեքենաների համար: 
Ոռոգման ցանցը հիմնովին  պետք է վերանորոգվի , քանի որ հիմնական նորոգումներ  համակարգում չեն կատարվել: Ոռոգման ջրերի կորուստների և  այդ աշխատանքներն  անբավարար  կատարելու  պատճառով  ջուրը չի բավարարում, ուստի  կանաչ գոտիներում , բակերում  ծառերի և թփերի պահպանությունը բավարար չի կատարվում :
հաշվի առնելով քաղաքի  բնակչության  նյութական պայմանները գործազրկության բարձր թիվը, համապատասխան աշխատանքով նրանց  չապահովելու  փաստը, անհրաժեշտություն է առաջանում  օգնության հնարավորություններ գտնել:  Բյուջեում դրանք  հիմնականում  նպատակային են և ուղղված  են սակավ ապահովված  ընտանիքների վարձավճարները փակելուն (մասնակի կամ լրիվ) կամ ուսանողների  տեղափոխումը  կազմակերպելուն, բժշկական անվճար օգնության  ցուցաբերելու և այլն:  Քաղաքի բնակչությունից վարձավճարների գանձման դրվածքի  ուսումնասիրությունից  պարզվում է, որ  դրանց մուծումը չի անցնում  10%-ից 20%-ի սահմանը (աղբահանություն, ջրի մատակարարում, կոյուղու համակարգի շահագործում, բնակարանային վարձ և այլն): Որոշ  հարկերի գծով  մուծումներ ընդհանրապես  չեն կատարվում  (գույքահարկ): Անաշխատունակ բնակչության մեծ թիվը, ինչպես նաև ցածր աշխատավարձերը  բյուջետային հիմնարկներում  հասցրել են այս բոլորին:
Աղբահանման ծառայությանը  օգնելու անհրաժեշտությունը  երկու նպատակ ունի առաջին` քաղաքը մաքուր պահել, ժամանակին տեղափոխել աղբը, երկրորդ`  անվճարունակների փոխարեն  մասնակի վճարում կատարել:
 
Համայնքի ուժեղ կողմերը
 
Մեծամոր համայնքը գտնվում է մարզկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք, Երևանից մոտ 35կմ Երևան-Արմավիր ավտոմայրուղու վրա: Համայնքին մարզկենտրոնի հետ կապում է նաև Մեծամոր-Արմավիր երկաթուղին:
Քաղաքում գործում է  երեք նախադպրոցական հիմնարկներ, երկու հանրակրթական հաստատություններ, արվեստի դպրոց, մշակույթի տուն, մասսայական գրադարան, սպորտ դպրոց:
Անխափան աշխատում է ատոմակայանը, որն ապահովում է 1600 աշխատատեղ: Առողջապահական հիմնարկները /պոլիկլինիկա, հիվանդանոց/ աշխատում են ծանրաբեռնվածությամբ և ապահաված են բարձրորակ  մասնագետներով:
Միջհամայնքային ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում:
Ապահոված է խմելու և ոռոգման ջրով:
Առևտրի և սպասարկումների ոլորտում գործում են շուրջ 30 առևտրի կետեր, երկու հացի արտադրամասեր:
 
Համայնքի թույլ կողմերը
 
Գտնվում է Արարատյան հարթավայրում, յուրահատուկ կիսաանպատային գոտում:
Չկա մշակման համար հողամասեր, շուրջ 100 հեկտար պահուստային ‎ֆոնդի հողերը ճահճուտներ են և աղակալված:
Աճող երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմաններին բարելավումն անբավարար է:
Նկատվում է գործազրկության աճ, պաշտոնապես գրանցված է 1400 գործազուրկ, սակայն իրականում այն ավելին է` շուրջ 4000 մարդ, քաղաքից բացակայողների թիվը հասնում է շուրջ 3000-ի:
Համայնքի ‎ֆինանսական սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս կապիտալ վերանորոգումներ կատարել, ինչպես բնակելի շենքերի, այնպես էլ քաղաքի մշակութային և նախադպրոցական շենքերի տանիքները:
 
Համայնքի հնարավորությունները
 
Լինելով Հանրապետության   երիտասարդ  քաղաքներից մեկը ապահովված է մեծ աշխատուժով: Մեծ թիվ է կազմում բարձրագույն և միջնակարգ մասնագիտություն  ունեցող  մարդկանց թիվը  /շուրջ 3000 մարդ/ որակյալ ինժեներատեխնիկական  անձնակազմով:
խմելու ջրի շորջօրյա մատակարարումն  հնարավոր է  դարձել գերմանական  ծրագրի ավարտի հետ:
Արտադրական թաղամասի  կառուցաատման նախագծի առկայությունը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարելու` գործարաններ  արտադրամասեր  կառուցելու առումով:
Քաղաքի գազամատակարարման  վերականգնումն ամբողջությամբ հնարավոր է դարձրել սոցիալական որոշ հիմնախնդիրների լուծումը:
 
Համայնքին սպառնացնող  վտանգները
 
Ջրահեռացման մաքրման նոր կայանի շուտափույթ չկառուցման դեպքում  կարող է առաջացնել լուրջ վտանգներ` վարակիչ հիվանդությունների  առաջացում և այլն:
Հարկերի, տուրքերի, սպասարկման վարձավճարների  հավաքագրման  դժվարությունները, որն առաջ է բերում  համայնքի բյուջեի  ոչ լիարժեք կատարում , կարող է հիմք հանդիսանալ  մշակութային , նախադպրոցական  հիմնարկների  գործունեության սահմանափակման համար:
 
Համայնքի ռազմավարությունը  և հիմնական նպատակները
 
Համայնքի ռազմավարության  հիմնական նպատակն է  բարելավել  ազգաբնակչության   սոցիալ-կենցաղային  պայմանները`
Վերականգնել համայնքի  գազա‎ֆիկացումը /գործում է/
Ջրամատակարարումը  հասցնել 24 ժամվա /գործում է/
Ընդլայնել ոռոգման համակարգը 
Միջհամայնքային  ճանապարհների  բարեկարգում 
Մշակութային օջախների և նախադպրոցական հիմնարկների պահպանում:
Կանաչ տարածքներ ավելացում:
 
 
 
 
 
 
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017