ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 20.05.2018, 23:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [491]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [406]
Մշակույթ [14]
Հասարակություն [709]
Սպորտ [1]
Տեսակետ [42]
Տարածաշրջան [69]
Զանազան [149]
Քաղաքականություն [551]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
1 2 3 ... 59 60 »

Ղարաքիլիսայի ճակատամարտի սկզբում՝ մայիսի 24—25—ի գիշերը, թուրքական այդ գնդի հետախուզությունն արդեն հասել էր Միսխանայի ձորը եւ մտել հյուսիս— արեւմտյան կողմից նրա առաջին՝ Նովոմիխայլովկա (Միսխանա) հունաբնակ գյուղը։
Ժ. 15—ին հակառակորդը վճռական հարձակման անցավ նաեւ հայկական աջ թեւի դեմ։ Գյառգյառից առաջացող թուրքական 2000—անոց ջոկատը գրոհեց Բզովդալի լեռնանցքում եւ նրանից հարավ կանգնած տեղական ուժերը եւ 1—ին Հավաքական գնդի զորամասերը (Բզովդալ — 2 վաշտ՝ 2 հրանոթով, Խանջուղազ —1 հետախուզական հեծելավաշտ), որոնք չդիմանալով ուժեղ ճնշմանը, նահանջեցին մասամբ Ահմեդաղյուրտ լեռ, մասամբ էլ՝ Ղշլաղ։ Հակառակորդի մեկ այլ՝ 700 հոգանոց զորասյուն ստիպեց նահանջել Իրխանլի ձմեռոցը պաշտպանող հայկական ուժերին։ Դեպի Ահմեդաղյուրտ լեռ թուրքերի ճեղքումը կասեցնելու նպատակով՝ Ղորղանյանը ուղարկեց իր վերջին պահեստային ուժը՝ 2 վաշտ, զբաղեցնելու համար «Կոտրած եկեղեցուց» հյուսիս—արեւելք ընկած բարձունքները, այդ ընթացքում հակառակորդը գրավեց հայկական աջ թեւում գտնվող 965 բ—ն։
Ողջ օրվա ընթացքում թշնամու ճնշումը շատ ուժեղ էր նաեւ կենտրոնում՝ Դարբաս—Հաջիղարա հատվածում, ուր իրենց հերոսությամբ հատկապես աչքի ընկան Նժդեհի եւ ղշլաղեցի Արմենի խմբերը։
—Մայիսի 27—ի օրվա վերջում հստակ կերպով ուրվագծվեց թուրքական հրամանատարության պլանը՝ հարավից եւ հյուսիսից կատարվող հայկական թեւերի խոր շրջանցումներով լիովին շրջապատել եւ ջախջախել Ղարաքիլիսայի ջոկատը՝ դրանով իսկ բացելով դեպի Ղազախ, Թիֆլիս, ինչպես նաեւ Երեւան (հյուսիս—արեւելքից) տանող ուղիները։ Ստեղծված դրությունը հայկական կողմի համար օրհասական էր դառնում ոչ միայն պահեստային ուժերի իսպառ բացակայության, այլեւ զինամթերքի վերահաս սպառման պատճառով։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ծովածավալ բազմությունը, որ հուսալքված, ընկճված, հոգեկան ծանր տագնապի մատնված, մեկեն փոխվեցավ հմայված ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խոսքերեն։ Էլեկտրականացած ամբոխը ռազմական բարձր տրամադրություն ցույց տվավ ու սկսավ գոչել միաբերան՝ «Կեցցե Նժդեհը», «Մահ կամ Ազատություն»...
—    Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,–կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը։
Պետք էր տեսնել, թե Նժդեհի ճառեն ետք ինչպես պահ մը լքված ու այժմ գոտեպնդված այդ բազմության մեջեն մարտական ուժերը համախմբվեցան զինվորականների շուրջ եւ՝ ամբոխային վիճակեն դուրս եկած, կարգապահությամբ ենթարկվեցան հրահանգներու՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ։ Այսպիսով Ղարաքիլիսեի ճակատը, որ բաց էր մնացեր եւ թշնամին պիտի կարողանար լիկվիտացիայի ենթարկել Արարատի/Արագածի եւ Սարդարապատի ռազմաճակատները, ապահովվեցան ու գոցվեցան բաց աչքերով դեպի մահ գացող զորամասերով։ Եվ այդ բոլորը՝ շնորհիվ Նժդեհին»։
Այդ ընթացքում թուրքական զորքերը վախեցել էին մտնել գյուղաքաղաք՝ զգուշանալով գոյություն չունեցող ծուղակից, իսկ նրանց առաջապահը դիրքավորվել էր Ղշլաղում եւ նրանից դեպի Գյադա—Մայմեխ լեռ ձգվող լեռնալանջերին։
Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, իսկ ապա նաեւ ճակատամարտի ընթացքում իր անձնական խիզախությամբ փայլեց նաեւ 4—րդ հրետանային մարտկոցի հրամանատար, ընդհանուրի սիրելի կապիտան Գուրգեն Մովսեսյանցը։ Նժդեհի հեծելախմբի (50 սուր) հետ միասին նրա մարտկոցը կազմեց Ղարաքիլիսայի ռազմաբեմ վերադարձող հայկական զորքերի առաջապահը։
Ղարաքիլիսայի ջոկատին նույն օրը հրամայվեց հարձակվել դեպի Համամլու. այդ նպատակով հայկական հետախուզությունը առաջ մղվեց դեպի արեւմուտք՝ Համամլուի ուղղությամբ (Արջուտ—Սարալ) եւ դեպի հյուսիս՝ Ջալալօղլու ուղղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Բաշ-Ապարանի հերոսամարտը

—Մայիսի 21 — Ալեքսանդրապոլ—Ղարաքիլիսա ուղղությամբ հարձակվող թուրքական զորքերը գրավեցին Համամլուն, որից հետո նրանց մի մասը (9—րդ հետեւակային դիվիզիա, հրամ.՝ Էսադ փաշա) կտրուկ շրջվեց դեպի հարավ՝ Սպիտակի լեռնանցքով դուրս գալով Ապարանի սարահարթ։ Նպատակը՝ օգտագործելով Բաշ—Ապարանի շատ հարմար օպերատիվ ուղղությունը (Համամլու—Բաշ—Ապարան—Աշտարակ—Երեւան), երեւանյան զորախմբին հարվածել թիկունքից՝ հյուսիս—արեւելքից։
Գրեթե միաժամանակ, մայիսի 20—21—ը, հակառակորդի մի այլ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս Եկավ Արագածի հյուսիսային լանջերով՝ միանալով Համամլուից հարձակվող ուժերին։ Մայիսի 20—ին հիշյալ զորասյունը գրավեց Հաջիխալիլ գյուղը, որի 77 տղամարդիկ ձերբակալվեցին եւ հաջորդ օրը գնդակահարվեցին մոտակա ձորում։ Նախօրեին գյուղից հեռացած 40 երիտասարդներ միացան Դանագիրմազի աշխարհազորայիններին։ Քյուլուջացի աշխարհազորային Ալեքո Մուրադյանը Հաջիխալիլում ծպտված կերպով մասնակցելով թուրք զորահրամանատարի պատվին կազմակերպված խնջույքին եւ տեղեկանալով թշնամու հետագա պլանների մասին՝ գիշերը սրարշավ հասավ Երեւան եւ այդ ամենի մասին տեղեկացրեց Արամ Մանուկյանին։ Վերջինս անմիջապես հրամայեց Արսեն Աղային (Արսեն Տեր—Պողոսյան, հռչակավոր Խենթի՝ Սամսոն Տեր—Պողոսյանի որդին) Սարդարապատի ճակատից շտապ մեկնել Բաշ—Ապարան՝ կազմակերպելու շրջանի ինքնապաշտպանությունը, մինչեւ կանոնավոր զորքերի տեղ հասնելը։ Մայիսի 22—23—ի գիշերը Արսեն Աղան իր փոքրիկ հեծելախմբով (25 սուր) Ղարաջորանի (Արա գյուղ) վրայով մեկնեց Բաշ—Ապարան՝ ճանապարհին ոտքի հանելով Աշտարակի եւ Ապարանի շրջանների բոլոր գյուղերը։
Հաջիխալիլը գրավելուց հետո, մայիսի 21—ին թուրքերը Ջանգի&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային հակահարվածը, որ հոգեբանական բեկում առաջացրեց զորքի եւ բնակչության մոտ եւ հետագա օրերին վերաճեց հակահարձակման, նախաձեռնեց եւ իրականացրեց երեւանյան զորախմբի փոխհրամանատար գնդ. Դանիել Բեկ–Փիրումյանը՝ Մ. Սիլիկյանի աջակցությամբ։
Սարդարապատի ճակատամարտից 54 տարի անց, 1972թ. սեպտ. 3—ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա—ի հատուկ կոնդակով «Մայիսի 22—ը» մտցվեց Հայ առաքելական սբ. եկեղեցու օրացույցի մեջ՝ որպես «Սարդարապատի հերոսամարտում զոհվածների հիշատակը ոգեկոչելու օր»։ Կոնդակով հրահանգվում էր, այսուհետեւ ամեն տարի՝ այդ օրը, հայկական բոլոր եկեղեցիներում կատարել «հոգեհանգստյան հանդիսավոր պաշտոններ եւ պանծացնել նրանց զոհաբերումը՝ վասն հավատո եւ վասն հայրենյաց»։
—Մայիսի 24 — Թուրքերը ձեռնարկեցին հարձակում, բայց կրելով զգալի կորուստներ հայկական հրետանու (20 հրանոթ) դիպուկ կրակից, ետ շպրտվեցին ելման դիրքերը. կողմերի դրությունը մնաց անփոփոխ։
Թաքցնելու համար մայիսի 22—ի եւ 24—ի ծանր պարտությունները եւ արդարացնելու համար դրանց հետեւանքով ունեցած մեծ կորուստները, թուրքական հրամանատարությունը հնարեց Աղին կայարանում թուրքական զինվորական գնացքաշարի խորտակման կեղծ պատմություն եւ այն տարածեց մամուլի միջոցով։
—Մայիսի 25 — Սարդարապատի ջոկատն անցավ հարձակման Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակորդի դեմ։ Գեներալ Սիլիկյանի N4 հրամանով ստեղծված ԱՋ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (գնդ. Կազիմիրսկի) գրոհային զորասյունը (հրամ. շտաբս—կապիտան Սարգսյանց) հարձակվում էր երկաթգծից հյուսիս՝ հիմնականում Թյուլքի Թափա բարձունքի ուղղությամբ։ Երկաթգծից հարավ հարձակվող ՁԱԽ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ (հրամ. գնդ. Պերեկրյոտով) գլխավոր նպատակակետը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սարդարապատի հերոսամարտը

—Մայիսի 5 — Սասունցիների գունդը (500 սուր, հրամանատարներ՝ Սասունցի Մուշեղ, Սասունցի Մանուկ, Մորուք Կարո, Չոլո) գրավեց Թուրքի Թալինի (Ն. Թալին) անառիկ համարվող բերդը։ Այդ չափազանց կարեւոր տակտիկական հաջողությունը ռազմական տեսակետից հետագայում մեծ դեր խաղաց Սարդարապատի ճակատամարտում. ե՛ւ նահանջի, ե՛ւ հակահարձակման ժամանակ՝ հայկական զորքերը հյուսիսային թեւից ապահովագրված էին թուրքի՝ Թալինի կողմից հասցվելիք հնարավոր հարվածներից։ Այդ մասին իր հիշողություններում գնդի հրամանատար Սասունցի Մուշեղը (Ավետիսյան) հայտնում է հետեւյալը. «Թալինի բերդը ռազմական բացառիկ նշանակություն ուներ մեր փոքր երկրին համար, անիկա ոչ միայն կիշխեր Էջմիածնի եւ Աշտարակի, այլ նաեւ տեւական սպառնալիք մըն էր Երեւանի համար։ Հետագային, երբ Սարտարապատի կռիվները տեղի ունեցան, այն ատեն միայն հասկցվեցավ մեր շարժման կարեւորությունը»։
Եռօրյա մարտերում թուրք—թաթարական տարրից մաքրվեց նաեւ Արագածի ամբողջ լեռնազանգվածը։ 1926—ին, Դաշնակցության դատի ժամանակ, հայ բոլշեւիկները սասունցիներին ներկայացվող մեղադրանքների շարքում հիշեցին նաեւ... Արագածի հայացման «մեղքը»։
—Մայիսի 17—19 — Թուրքերի առաջացումը Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով։ Ախուրյանի (Արփաչայ) ձախ ափը պաշտպանող հայկական զորքերի Արագածի ջոկատը (1—ին եւ 2—րդ հետեւակային հատուկ բրիգադներ, հայկական հատուկ հեծյալ գունդ, այլ զորամասեր—հրամ. գնդ. Կազիմիրսկի) սկզբում նահանջեց դեպի Ղարաղուլա կիսակայարան, իսկ այնուհետեւ՝ Դարաբուրուն կայարան։ Մայիսի 19—ին, թուրքերը հարվածեցին նաեւ Ախուրյանի արեւմտյան ափից՝ Կամբինսկի ծանծաղուտի հատվածում։
Թշնամու հայտնվելը Արարատյան դաշտում՝ առաջ բերեց նմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 27—ին թուրքերը պահեստային խոշոր ուժեր մտցրեցին ճակատամարտի մեջ եւ ամբողջ ճակատով մեկ ոչ միայն կասեցրին հայկական զորքերի հարձակումը, այլեւ իրենք անցան վճռական հակահարձակման։ Հաջորդ օրը, մայիսի 28—ին հակառակորդն էլ ավելի զարգացրեց ձեռք բերված հաջողությունները եւ վերջնական բեկում մտցրեց ճակատամարտում։ 
Կոտրելով հայկական աջ եւ ձախ թեւերի դիմադրությունը, թուրքական զորքերը կտրեցին երկաթուղին Մ. Ղարաքիլիսայից դեպի հյուսիս, ինչպես նաեւ՝ գրավեցին քաղաքից արեւելք ընկած Վարդանլու գյուղը։ Շրջապատման օղակը Մ. Ղարաքիլիսայի շուրջը փակվեց։ Սակայն մինչ այդ հայկական ուժերի մեծ մասին հաջողվեց նահանջել դեպի արեւելք՝ Դիլիջան եւ դեպի հյուսիս՝ Շահալի կայարան։ Շրջապատման մեջ մնացածները հերոսաբար դիմադրեցին մինչեւ վերջ եւ ընկան զենքը ձեռքներին, իսկ նրանք, ովքեր զինամթերքի սպառման պատճառով գերվեցին, թուրքերի կողմից տմարդորեն գնդակահարվեցին։ Մայիսի 28—ի երեկոյան թուրքական 11—րդ դիվիզիայի առաջապահը մտավ Մ. Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայի հերոսամարտում հայկական զորքերի կրած պարտությունը, սակայն, շատ թանկ նստեց թշնամու վրա։ Մեծ կորուստների հետեւանքով նա արդեն ռիսկ չարեց շարունակել հարձակումը Դիլիջանի ուղղությամբ, ուր այդ պահին գտնվում էին Ղարաքիլիսայի ջոկատի մնացորդները եւ Դսեղից այստեղ անցած Անդրանիկի բոլորովին թարմ բրիգադը (3—3,5 հազ. սվին եւ սուր)։ Այլ կերպ ասած, թուրքերը հաղթեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, բայց ի զորու չեղան կատարել իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը, այն է՝ ճեղքել դուրս գալ Ղազախ—Աղստաֆա։ Լիարժեք հաղթանակի եւ Դիլիջանի գրավման դեպքում, թուրքերը հնարավոր է՝ ոչ միայն դուրս գային Ղազախ, այլեւ փորձեին Սեմյոնովկայի լեռնանցքով եւ Ելենովկայի ու Ախտայի վրայով, շրջանց զորաշարժով հարվածել Երեւանին հյուսիս—արեւե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաշ Ապարանի հերոսամարտի 100—ամյակին նվիրված բուն միջոցառումներն Ապարանում թեեւ պաշտոնապես մեկնարկելու են մայիսի 1—ից, սակայն արժանահիշատակ այդ հոբելյանի պատշաճ կազմակերպման ու անցկացման նպատակով տեղի համայնքապետարանում այս օրերին տիրող աշխատանքային աշխույժ եռուզեռն սկսվել է դեռ ամիսներ առաջ։ 
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը, իրենց կողմից նախատեսված միջոցառումներն ու ձեռնարկումները կոչված են հնարավորինս արժանավայել նշելու տոնը եւ մեկ անգամ եւս իմաստավորելու ճակատամարտի մասնակիցների սխրանքն ու արիությունը։
Մասնավորապես, մայիսի 1—20—ը «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում անցկացվելու է «Մեր պապերի սխրանքները» խորագրով միջազգային սիմպոզիումը, որն ամենամյա է լինելու։ Այն ղեկավարելու է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման մասնակիցների թվում լինելու են Իտալիան, Հնդկաստանը, Բելգիան, Ճապոնիան, Բելառուսը, ինչպես նաեւ Արցախը եւ, բնականաբար, մեր երկիրը ներկայացնող քանդակի վարպետներ։ Սիմպոզիումի շրջանակներում անցկացվելու են վարպետության դասընթացներ, դասախոսություններ, տարբեր հանդիպումներ եւ այլն։
Մայիսի 8—ին մայիսյան հաղթանակները կնշանավորվեն մարզական միջոցառումով՝ մարաթոնյան վազքով, որը նույնպես կանցկացվի հուշահամալիրի տարածքում։ Հաջորդը մայիսի 13—ին է՝ ամենամյա ավանդական ուխտագնացություն դեպի Լուսագյուղի Վերի վանք (17—րդ դար), որը կրում է «Վերի վանքի կամ Թուխ Մանուկի տոն» խորագիրը։ Այն կիրականացվի Ապարանի հրապարակից եւ կուղեկցվի ապարանյան թաղալուներով։ 
Միջոցառման շրջանակում նշվելու է նաեւ ջանգյուլումի կամ գնարբուկի հոգեւոր—ծիսական տոնը, որը նվիրված ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր առաջնորդների, տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների կոչերին՝ երկխոսության հարթակ ձեւավորելու եւ հուզող հարցերը սեղանի շուրջ քննարկելու վերաբերյալ, մայրաքաղաքում շարունակվում են հավաքներն ու ցույցերը։
Երեկ վաղ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում հավաքների մասնակիցները երթեր են անցկացրել՝ ձգտելով փակել խաչմերուկները, երթեւեկելի հատվածները։ Ակցիան սկսվել է Վաղարշյան—Սունդուկյան փողոցների խաչմերուկից։ Նշված ճանապարհահատված են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ կարգավորել երթեւեկությունը։
Այս նույն սցենարը կրկնվել է ամբողջ ցերեկը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. ցուցարարները հասել են նաեւ Դավիթաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններ։
Հավաքների կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իրենց գործողությունները որակել է «թավշյա հեղափոխություն», վերստին հավաստիացնելով, որ իրենք դեմ են բռնությանը եւ շարունակելու են խաղաղ բողոքի ցույցերը՝ միաժամանակ հարգանքով վերաբերվելով ոստիկաններին։
Իսկ ՀՀ ոստիկանությունը օրվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել՝ շեշտելով, որ ցուցարարները անցել են խաղաղ հավաքների համար սահմանված օրինականության շեմը՝ կոչ անելով հավաքի կազմակերպիչներին «դադարեցնելու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»։
Զգուշացնելով հանդերձ, ոստիկանությունը օրվա ընթացքում բերման է ենթարկել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հավաքական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի եւ շարունակվող բողոքի ակցիաների ու հանրահավաքների վերաբերյալ։ 
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն եւ զսպվածություն։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելել է, որ միեւնույն ժամանակ իրենք այն կարծիքին են, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի ցույցի մասնակիցներից որեւէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ։ 
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ իշխանությունը դրական եւ զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը։ Ըստ նրա, ելքը իրավիճակից մեկն է՝ քաղաքական երկխոսությունը։ «Մենք մեր երկրում հակառակորդներ եւ թշնամիներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերը։ Նույնիսկ ցույց անող գործընկերը մեզ համար եղբայր է, ընկեր է, գործընկեր է՝ անկախ նրանից՝ նա մեզ գործընկեր ու եղբայր է համարում, թե հակառակորդ»,–ասել է Շարմազանովը։
Բացի այդ, նա նշել է, որ իշխանությունների զիջումների համար, պետք է քաղաքական օրակարգ լինի. «Մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն»։ Ուստի նա Փաշինյանին կոչ է արել վերադառնալ խորհրդարան։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եթե օրենքի սահմաններում է, ապա ողջունելի է 

Խաղաղ ցույցերով իրավունքի իրացումը բնորոշ են ժողովրդավարական երկրներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ հանրահավաքներ եւ երթեր են իրականացնում Երեւանում։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար։ Նա կարծում է, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է։ «Մեր քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը։ Պետք է ասեմ, որ դա նորմալ երեւութ է ժողովրդավարական երկրներում, որովհետեւ նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,–ասել է նա։
Մինասյանը նշել է, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում. «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում իր խոսքում նշած «հանգած հրաբուխներին»։ Նա «Tert.am»—ին ասել է, որ եթե Ս. Սարգսյանը նպատակահարմար գտներ անուններ տալ, թե ովքեր են, կաներ դա։ «Սերժ Սարգսյանը հատուկ անուններ չհնչեցրեց, բայց բոլորն էլ հասկացան, այդ թվում՝ հանգած հրաբուխները, որ իրենք ուշադրության կենտրոնում են։ Նրանք հասկացան, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններին թաքուն մասնակցել ու աննկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց մի քանի նպատակով, որոնցից են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի միասնական շուկա ձեւավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ի սկզբանե հանրության շրջանում առաջացան դժգոհություններ առ այն, որ ցանկացած ինտեգրում նախ մեծ ռիսկեր է պարունակում, ու, բացի այդ, ցանկացած ժամանակ ռուբլու արժեզրկումը կարող է ցավոտ հարված հասցնել նաեւ մեր երկրի տնտեսությանը։
Ընդհանուր առմամբ, տնտեսական տեսանկյունից ցանկացած միություն իր մեջ կրում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Հայաստանի համար, իհարկե, դա տնտեսական դիմացկունության փորձություն էր ենթադրում։ Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե հայ գործարարներից շատերը այնքան էլ լավ չեն գիտակցում ԵԱՏՄ միասնական տարածքում գործակցելու հնարավորությունները եւ ոչ ամբողջովին են օգտագործում տրամադրված արտոնությունները։ Ինչքանով էր ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն արդարացված, ինպիսին էին ակնկալիքները կամ ինչպիսին են կանխատեսումները։ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։
Նա հիմնավորեց՝ քանի որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը մինչ մաքսային միություն ստեղծելն արդեն իսկ 20&md ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեեւ նախօրեին հայտարարել էր, որ իրենց հիմնական նպատակը Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները, բոլոր մուտքերը փակելն է, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել հատուկ նիստին, սակայն երեկ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ծրագիրը փոխվում է։ 
Նա տեղեկացրել է, որ իրենց տակտիկան փոխվում է. «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը։ Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք։ Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց։ Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով։ Պայքարը շարունակվելու է եւ լինելու է «բաց ձեռքերի պայքար»։ Միաժամանակ նա նշել է, որ սա ցանցային պայքար է, յուրատեսակ թավշյա հեղափոխություն։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին է հանձնել ծանուցում հավաքները դադարեցնելու վերաբերյալ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պատռել է այն՝ հայտարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»։
Օրվա ընթացքում ցուցարարները շարունակել են փակել ճանապարհներ, խաչմերուկներ, կամուրջներ, հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, մի քանի նախարարությունների, քաղաքապետարանի շենքերի մոտ, իջեցրել են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը։ Նրանք մտադիր էին այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեին եւ մարդիկ կփորձեին դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018