ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 08:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0


Մեծամորի քաղաքապետարանի մասնագետների կողմից ստեղծվեց "Metsamor city" կայքը, որի գործարկման կապակցությամբ շնորհավորում եմ մեր աշխատակիցներին և Մեծամորի քաղաքացիներին այս գեղեցիկ և շատ կարևոր ձեռնարկի համար:Ժամանակակից տեխնոլոգիական նորամուծությունները մունիցիպալ կառավարման համակարգ և անցած տարիների գործունեությունը ցույց տվեց, որ համայնքի և քաղաքապետարանի ծառայության ոլորտի զարգացման առումով արդարացված է տեղեկատվական համակարգի ձևավորումը, որի առաջին դրսևորումը եղավ "Մեծամոր" շաբաթաթերթի լույս ընծայումը: Վերջինս ոչ միայն կրում է մունիցիպալ համակարգի թափանցիկության ու հրապարակայնության գաղափարը, ինչը մեզ համար էական նշանակություն ունի, այլև նպաստում է մեր աշխատանքային գործընթացներում ձեռքբերումների ու առկա հիմնահարցերի բացահայտմանը: Մեր հիմնարկությունների կողմից ներկայացված թղթակցությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող իրավական ակտերը, հոդվածներն ու այլ կարգի հրապարակումները ոչ միայն ուղղված էին տեղեկատվության աղբյուր ստեղծելուն, այլև քաղաքապետարանում կատարվող տեղաշարժերն ու նորությունները քաղաքացիների համար առավելագույնս մատչելի դարձնելուն և նրանց քննարկումներին ներկայացնելուն: Կայքում ստեղծված բաժիները հնարավորություն են տալիս կայքի հաճախորդներին գրանցվելու և մշտապես ունենալու իրենց էջը: Հնարավորություն է ընձեռնված ունենալու Բլոգ, Լուսանկարներ ալբոմ, մասնակցել Ֆորումի քննարկումներին, թողնել հայտարարություններ և հարցեր ուղղել քաղաքապետարանի ադմինիստրացիային, դիտել պաշտոնական և հասարակական կյանքին առնչվող նյութեր, մասնակցել վարկանիշային հարցումներին, ինչպես նաև օգտվել այլ ծառայություններից: Հուսով ենք, որ մեր համայնքի քաղաքացինները մեծ ակտիվություն կդրսևորեն և մուտք գործելով վիրտուալ աշխարհ, էլ ավելի կօգտագործեն իրենց քաղաքացիական մասնակցությունը մեր համայնքի առջև ծառացած խնդիրների բացահյտմանը, սակայն պետք է հուսալ, որ մեր աշխատակազմն ամեն ինչ կանի` Կայքում հրապարակվող նյութերի ու հոդվածների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիների առաջարկների ու անաչառ վերաբերմունքի արտահայտողը դառնալու ուղղությամբ: Դրական գնահատելով կայքի ստեղծումը` պետք է ընդունել, որ դեռևս շատ անելիքներ ունի աշխատակազմը և համոզված ենք, որ դրանց կմոտենա նույնպիսի պատասխանատվությամբ ու սրտացավությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ "Metsamor city" կայքի ծնունդը և հույս հայտնում, որ այն կկարողանա առաջիկայում լուծել իր առջև դրված խնդիրները:  

Ռոբերտ Գրիգորյան 

Մեծամորի քաղաքապետ

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024