ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.07.2018, 04:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [523]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [718]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [563]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
1 2 3 ... 46 47 »

Աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները հուլիսի 11—12—ը հավաքվել էին Բրյուսելում, որտեղ տեղի էր ունենում միջազգային կարեւոր իրադարձություն՝ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը։ Այս օրերին Բելգիայի Թագավորության մայրաքաղաքում էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերհագեցած օրակարգ ունեցող այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ—ի, եվրոպական կառույցների ղեկավարների, մի շարք երկրների առաջնորդների հետ (տե՛ս «ՀՀ»—ի նախորդ համարը)։
Ուշագրավ է, որ Բրյուսելում Փաշինյանին մոտեցավ նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ շնորհավորելով նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը պատմեց, որ Չավուշօղլուն նախ սրընթաց անցել է իրենց կողքով, ապա մի քանի րոպեից վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն. «Նա ծանոթացավ ինձ հետ եւ ասաց, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին եւ տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ»։
Այցի ավարտին, ամփոփելով հանդիպումների արդյունքները, Փաշինյանն ասաց, որ Բրյուսել կատարած աշխատանքային այցը ծանոթությունների ու անձնական կոնտակտների հաստատման այց էր, որի նպատակը կարելի է իրագործված համարել։


Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի
 

Վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու եւ այս համատեքստում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությանը։ Այցի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 0 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում ունեցած ելույթում

Հարգարժա՛ն վարչապետ Միշել,
Հարգարժա՛ն նախագահ Գանի,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար։ Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է։
Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով։
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին։
Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության՝ պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը։ Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության։ Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա։
Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։
Խաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները.

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ եւ ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձեւավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,–ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների եւ գործատուների բիզնես ֆորում եւ այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ, եւ համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաեւ հայ—ֆրանսիական տնտեսական հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան եւ մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարեւոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի եւ թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար 
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 1 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում։
ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցելության եւ շնորհավորանքի համար։ «Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը։ Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, եւ ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ»,–ասել է Ռիչարդ Միլսը։
Հանրապետության վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ–ի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը։ «ՀՀ կառավարությունը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով»,–նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար։
Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, իրավական համակարգի զարգացման ոլորտներում։ Այս առումով, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25—27—ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7—րդ լիագումար նիստին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Ինչպես հուլիսի 2—ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձեւ։ Դրան որպես համահեղինակ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը։
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որեւէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար։ Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչեւ Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի։
Վեհաժողովում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հավատարիմ մնալը։
Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ—դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված հերթական ճեպազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կարեւոր արտաքին քաղաքական միջոցառում ունենք. հուլիսի 11—12—ը նախատեսված է վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել։
Այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձեւի եւ ՀՀ—ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձեւի նախագծերը, որոնք մայիսին հավանության էին արժանացել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ գործարկվել է ԱԳՆ նոր կայքը, այն բավականին դինամիկ է, համապատասխանում է ներկայացվող ամենախիստ պահանջներին։
Պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված հարցին, նա նշել է, որ ըստ ունեցած տեղեկատվության՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում ամերիկյան լիցենզիայով, եւ դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար։
Առաջիկայում Բրյուսելում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում Հայաստանն ինչ—որ ձեւաչափով մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակը ասել է, որ Հայաստանն ընդհանրապես ՆԱՏՕ—ի բուն գագաթնաժողովին չի մասնակցում։ «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում այդ օրերին նաեւ անցկացվում են նախկինում «ISAF»—ի՝ Աֆղանստանում խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթնաժողով, հիմա դա կոչվում է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողով։ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձեւաչափով՝ որպես Աֆղանստանում «Վճռական աջակցություն&raqu ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին։
«Ձե՛րդ գերազանցություններ,
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երեւանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպմանը։ Սա կազմակերպությունում Հայաստանի 5—րդ նախագահությունն է՝ ՍԾՏՀԿ կազմավորումից ի վեր։ Այս նախագահությունը հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20—ամյակը։ Այս հոբելյանը պատեհ հիշեցում է կազմակերպության ուղենշային սկզբունքներին եւ նպատակներին մեր հանձնառության մասին։ Ես վերահաստատում եմ Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով։
Այս նպատակներն ընկած էին նաեւ մեր նախագահության հիմքում։ Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում եւ կրթության եւ զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում։ Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է կանաչ էներգիայի ռազմավարությունը։ Սեւծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 2 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ—ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին։ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։
Կողմերը հատուկ ընդգծեցին, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը եւ նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները եւ համագործակցության շրջանակները։
Երկուստեք ընդգծվեց համաձայնագրի կարեւորությունը Հայաստանում բարեփոխումների եւ զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում։
Զրուցակիցները շեշտեցին այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից ներկայացրեց նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով նախարար Մնացականյանին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշեց. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ այժմ արդեն անձամբ շնորհավորելու Ձեզ ԱԳ նախարարի բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ, եւ հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, եւ բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվայում։ «Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացողությունը, որ ես անձամբ տածում եմ Ռուսաստանի, Մոսկվայի հանդեպ։ Լինելով ՄԳԻՄՕ—ի շրջանավարտ՝ պետք է ասեմ, որ դրանք իմ կյանքի ամենահրաշալի տարիներից էին։ Ես երախտապարտ եմ այն մեծ, մասնագիտական ուսուցման համար, որը ստացել եմ այդ կառույցում։
Մեր փոխհարաբերություններն, իսկապես, բավականին ամուր հիմք ունեն։ Հայաստանի կառավարության հանձնառությունը խորացնելու եւ ամրապնդելու մեր դաշնակցային փոխհարաբերությունները, մեր համագործակցությունը փոխադարձ ըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա եղել եւ մնում են մեր առաջնահերթությունների հիմքում։ Այն արտահայտված է նաեւ կառավարության ծրագրում, որն, ի դեպ, այսօր ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը։ Եվ հենց այդ ոգով, այդ տրամադրությամբ եմ ես ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25—28—ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։
Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել կարեւոր հարցեր եւ զեկույցների նախագծեր, որոնց քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ հայ պատվիրակները։ Հարցերը, որոնք նախապես քննարկվել են հինգ հանձնաժողովներում, վերաբերել են ՆԱՏՕ—ի եւ արեւելյան, եւ հարավային ուղղություններին, փախստականների հոսքերի կառավարմանը, հատուկ ծառայությունների գործողությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացման կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ ոլորտների։
Լիագումար նիստում ելույթներ են ունեցել Լեհաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները։ Հայկական պատվիրակության ղեկավարն առանձնացրել է ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթն ու նշել, որ հարցերի փուլում հետաքրքրվել է ՆԱՏՕ—ի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությամբ, որը վերաբերում է Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական, ռազմական, ճգնաժամային կառավարման գործողություններին պետությունների մասնակցությանը։ Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում լրագրողներին հիշեցրել է, որ ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում համագործակցություն է նախատեսված հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման գործողությունների հարցում։
Յենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել մեր երկրի հետ համագործակցությունն ու աջակցության տրամադրումն այս ձեւաչափում։
Քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում։ Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաեւ «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում։
«Մենք վկա եղանք ԵՄ—Հայաստան հարաբերությունների եւ հենց Հայաստանի համար շատ կարեւոր մի ժամանակաշրջանի։ Մեծ ջանք եւ վճռականություն է ներդրվել մեր նոր երկկողմ համաձայնագրում, որն ակնկալվում է՝ մեր քաղաքացիներին կտա տեսանելի օգուտներ, այդ թվում ամրապնդելով թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ընդլայնելով առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության հնարավորությունները։ Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչենք համաձայնագիրը եւ մեր «Գործընկերության առաջնահերթությունները», որպեսզի թղթին հանձնած հսկա աշխատանքը վերածենք կոնկրետ արդյունքների»,–նշել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
«Նոր համաձայնագրից բացի, որը միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից եւ ներկայում անցել է պայմանական կիրարկման, տեսնում ենք նաեւ հորդորող առաջընթաց ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման ու տրանս եվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մեր քաղաքացիներին ավելի մոտ դարձնելու առնչությամբ։ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ անցյալ տարի նոյեմբերին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին օրերի լարված իրադրությունից հետո Արցախում երեկ հնչեցին հրաժարականներ, եղան նշանակումներ։
Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։
Արթուր Հարությունյանը նշանակվեց Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Գեներալ—լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր դիմումի համաձայն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց գնդապետ Սամվել Շահրամանյանը։
Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ—պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ—մայոր Կամո Աղաջանյանն ազատվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նրա փոխարեն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվեց գնդապետ Իգոր Գրիգորյանը։
Երեկ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մեկնաբանելու պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու իր քայլը։
Նրա համոզմամբ, նման քայլի դիմելու համար հիմք են հանդիսացել «հայաստանյան դեպքերին» հաջորդած գործողությունները, ինչպես նաեւ Ստեփանակերտում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Միեւնույն ժամանակ Ա. Հարությունյանը, պարզաբանման կարգով հավելեց, թե ուղիղ մեկ ամիս առաջ նախագահի հետ կայացած հանդիպմանը լուրջ խոսակցություն է տեղի ունեցել երկրում արմատական բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018