ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 16:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 51 52 53 54 »

Փետրվարի 13—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը։
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթնաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը։
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ մասնավորապես Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս ենթատեքստում ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Ինչպես Բրյուսելից «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ԵԺԿ—ի ասամբլեայում կայացվել է որոշում եւ քննարկման արդյունքում երեք կուսակցությունները ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ, որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է։ «Սա նշանակում է ամբողջությամբ մասնակցել ԵԺԿ—ի քաղաքական կյանքին, եւ մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար։ Վստահ եմ, որ այս հնարավորությունը երկրի ապագա քաղաքական կյանքում նոր հնարավորություններ կարձանագրի»,–ասել է Զաքարյանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ընդդիմությունը գոհունակություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Սաակաշվիլին հունվարի 30-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանն ասել էր, որ 2013 թվականին Վրաստանը կունենա նոր նախագահ:
Ինչպես հաղորդում է ռուսական vz. ru-ն, «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության քաղաքական քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, որ «Սաակաշվիլին ամենաբարձր մակարդակով խոստովանել է, որ ավարտում է նախագահի քաղաքական կարիերան»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած կուսակցության համար այս հայտարարությունը նշանակում է, որ «Սաակաշվիլին իրեն համարում է անցյալի քաղաքական գործիչ»:
«Ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով իշխանության ղեկին պետք է գա նոր, այլընտրանքային քաղաքական ուժ»,- ասել է Պետրիաշվիլին:
Քաղաքական քարտուղարը նաև գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի հայտարարության առնչությամբ, ով այս տարվա խորհրդարանական ու հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Վրաստանի իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով փոխանցելու անհրաժեշտություն էր հայտնել:
Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
&nb ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Ֆրանսիայի ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն «հիասթափված» է, որ սենատորները և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:
Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից, գրում է Le Figaro պարբերականը:
«Ինձ համար օտարերկրյա պետության ճնշումը չի կարող աղդեցություն ունենալ Մարդու իրավունքների պաշտպանության և Ֆրանսիայի վեհության վրա: Սակայն առաքելությունը դեռ ավարտված չէ: Այժմ սահմանադրականները պետք է ներկայացնեն իրենց փաստերը և գիտեմ, որ նրանցից շատերը պաշտպանում են տեքստի սահմանադրականությունը », - ասել է նա:
Պարբերականը հավելում է նաև, որ սենատորները և պատգամավորները բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի երջանկություն Անկարայի և ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:
Tert.am
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31—ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին ուղեկցում էր ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Պատիվ է ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվան նվիրված արարողություններից ու միջոցառումներից անմիջապես հետո ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում հանդեպ հարգանքը մեծ է՝ որպես պատերազմի միջով անցած մարդու»,–նշեց համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը՝ հավելելով, որ միանում է հայ ժողովրդին՝ զինված ուժերի կազմավորման 20—ամյակի շնորհավորանքներին։ Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց դասախոսներին ու ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Վերջում Ժոել դը Մորզելեկը Սեյրան Օհանյանին շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի տասնամյակի շքանշան։ «Որպես զինվորական ես սովորություն ունեմ շքանշաններ ստանալիս արտասանել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը։ Այս դեպքում պետք է հավելեմ նաեւ, որ այսուհետեւ ծառայում եմ նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանին»,– ասաց նախարարը։ Նախարարության անունից որպես շնորհակալություն երիտասարդներին բարձր մակարդակով կրթություն տալու ու հայրենասիական ոգով դաստիարակելու համար՝ համալսարանին նվիրեց արծաթյա հուշապատկեր, իսկ համալսարանի դասախոսական կազմին՝ ռեկտոր Ժոել դը Մորզելեկի գլխավորությամբ, պարգեւատրեց ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալով։
Ֆրանսիայում Հայաստանը երբեւէ չի ունեցել ռազմական կցորդ, եւ արդեն որոշում է կայացվել, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է նաեւ ռազմական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



««Հանրապետական» կուսակցությունը պահել է կոռեկտությունը կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» հետ բանավեճում: Tert.am –ի հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
««Հանրապետական» կուսակցությանը ոչ ոք չի կարող պայթեցնել, որովհետև բոլորը հասկանում են, որ ՀՀԿ-ին պայթեցնելը վտանգավոր է»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ողջ օրը կոալիցիոն «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կենտրոնական դեմքերն ու մամուլի խոսնակները հանդես էին գալիս փոխադարձ հայտարարություններով, որոնք կարելի է պայմանականորեն անվանել. «ո՞վ ում կպայթեցնի»: Լրատվական կայքերում ծավալված հեռակա բանավեճի հիմնական հերոսներն էլ «քաղաքական փուչիկներն» ու ասեղներն էին, ինչի կապակցությամբ «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հումորով գրել էր ֆեյսբուքյան իր էջում. «Պարզվեց, որ Վինի Պուխը քաղաքական ենթատեքստով մուլտֆիլմ է, որ փուչիկով օդ բարձրացող Վինին ԲՀԿ-ից է, դավադիր եւ փուչիկը պայթացնող Պիտաչոկը` ՀՀԿ-ից: Պիտաչոկը երբ ուզի, Վինիին երկնքից կիջացնի երկիր: Երևի էն մեղուներն էլ Ժառանգությունը, ՀՅԴ-ն ու մնացածն են»:
Ամեն դեպքում, Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե նորմա՞լ է, օրինաչա՞փ է, որ կոալիցիոն գործընկերները փոխադարձաբար իրար պայթեցնելու մասին մտքեր են փոխանակում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կոռեկտության սահմաններում է եղել: Ինչ վերաբերում է երևույթին, ապա այն Շարմազանովը սովորական աշխատանքային է որակում:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Եվրամիությունը հետաքրքրված է համագործակցել Թբիլիսիի հետ` Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միասնական էնէրգետիկ համակարգ ստեղծելու նպատակով, հայտնում է apsny.ge-ն: Այդ մասին վրաց լրագրողներին Դավոսում հայտնել է էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը Վրաստանի վարչապետ Գիլաուրիի հետ հանդիպումից հետո:
Էտինգերի խոսքերով «էներգետիկան ԵվրոպաՅի և Վրաստանի համագործակցության հիմնական կողմերից է»: Եվ քանի որ Վրաստանը տարածաշրջանի ամենակարևոր տրանզիտային երկիրն է, ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Թբիլիսիի հետ` ստեղծելու միասնական էներգետիկ ցանց Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև, ինչը շահավետ կլինի բոլոր երկրներին:

Վրաստանի վարչապետը քննարկել է նաև ադրբեջանական գազը Վրաստանի սևծովյան ափ հասցնելու, այնտեղից էլ Ռումինիա և այլ եվրոպական երկրներ ուղարկելու մասին առաջարկը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տիգրան Թորոսյան

Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելուն։

Ակնհայտ է, որ որևէ օրենքում փոփոխություն հնարավոր է անել միայն խորհրդարանում անհրաժեշտ թվով աջակցող պատգամավորների առկայության դեպքում: Այսօր Ազգային ժողովում իշխանությունն ունի ձայների բացարձակ մեծամասնություն, և պարզ է, որ եթե որևէ առաջարկ չի ընդունվում, ապա միայն այն պատճառով, որ իշխանությունը դեմ է: Ընդ որում` չներկայացնելով որևէ ողջամիտ բացատրություն:

–Բացատրություն եղավ, թե բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը։

–Ոմանց անհեթեթ բացատրություններին` կապված սահմանադրական նորմերի ու այլ բաների հետ, որոնցից իրենք որևէ պատկերացում չունեն, չարժե անգամ անդրադառնալ:

–Այդ դեպքում դեմ լինելու պատճառը ո՞րն է։

–Պատճառը միանգամայն պարզ է. դեռևս ընտրությունը չսկսված, ըստ ձևավորված ավանդույթի, մեծամասնական ընտրություններում կատարվող մեծածավալ ծախսումների թելադրանքով, իշխանությունն ունենում է խորհրդարանի տեղերի 30 տոկոսը: Այսինքն՝ ակնհայտորեն աղճատվում է խորհրդարանում քաղաքական ու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 557 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 25—ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի նախագահին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին։
Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան—Լատվիա համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգայի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 533 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «France Press»—ը, նման հայտարարությամբ Լատվիայում երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,–հայտարարել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–նշել է նա։ Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»։ «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,–ավելացրել է նա։ Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով գտնվում է Լատվիայում եւ Լիտվայում։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:

«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :

«Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման տեղի կունենա»,- ասել է փորձագետը:

Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ «մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»:

«Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա:

Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024