ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 15:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Համայնք
1 2 3 4 »

          

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծամորի Կանանց խորհուրդը, հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00, Մշակույթի պալատի ընթերցասրահում կազմակերպում է հերթական միջոցառում ̀նվիրված Մեծամորի ստեղծագործող կանանց: Ցանկացողներին սիրով հրավիրում ենք:

Մեծամորի Կանանց խորհուրդ

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրողների ձայների մեծամասնությամբ Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավար ընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը: 
Պարոն Գրիգորյանը առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից, համայնքի բնակիչները իրենց վստահության քվեն գործող համայնքի ղեկավարին տվեցին երրորդ անգամ:
Մեր անկեղծ շնորհավորանքն ենք փոխանցում պարոն Ռոբերտ Գրիգորյանին ընտրություններում հաղթանակի և համայնքի բնակիչների կողմից նշանակալից վստահության քվեների ստացման համար և բարի երթ ենք մաղթում մեր հարգարժան քաղաքապետին իր ծրագրերի իրագործման ճանապարհին....
Շնորհավորում ենք նաև մեր համայնքի բոլոր քաղաքացիներին, ովքեր եղան առաջադիմության, քաղաքի բարգավաճման և բարեկեցիկ ու խաղաղ վաղվա օրվա կողքին...Հաղթանակը նաև մեր բոլորինն է, ուրախությունը համաքաղաքային և ամենակարևորը. արդար ու առանց կեղծիքների` բնակիչների վստահության քվեներով ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին:
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդունեք մեր ամենաջերմ երախտիքը Ձեր նվիրումի ու վաստակի հանդեպ:
Հարգարժան ծնողներ, դարերի խորքից մեր օրերը հասած հայոց ընտանիքի և սուրբ օջախի ավանդույթների պահպանման, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 948 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:
 
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 647 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն վաղ գարնանից շարունական բնույթ են կրում համայնքային ճանապարհների վերանորոգման, հարթեցման և փոսալցման աշխատանքները Մեծամոր քաղաքում: Զուգահեռ աշխատանքներ են կատարվում քաղաքամերձ անտառային պուրակի տարածքում ջրատար մաշված խողովակաշարերի փոփոխման, նոր ցցասյունների կառուցման ուղղությամբ:
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ նորացվում և թարմացվում է քաղաքային դիմագիծը: Անձրևաջրերի և եղանակային պայմանների պատճառով տարիների ընթացքում շարքից դուրս եկած ենթակառուցվածքները` մասնավորապես անհարթ ու փոսերով պատված ներքաղաքային ճանապարհները մեծ հոգս ու դժվարություններ էին պատճառում բնակիչներին: Թեպետ ամեն տարի այդ կարգի աշխատանքները եղել են քաղաքապետի նախաձեռնությունների շրջանակում և անընդհատական են եղել, բայց այս տարվա աշխատանքների ծավալը արդեն ընդգրկել է տաս կմ ճանապարհային հատված:
Բարեկարգման աշխատանքները կատարում են համայնքային ենթակայության` "Մեծամորի բարեկարգում" կազմակերպության  աշխատակիցները, հիմնարկի տնօրեն Վահրամ Հակոբյանի վերահսկողությամբ: Կազմակերպության աշխատակիցները իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարեկարգ տեսք են հաղորդում քաղաքին: Սանիտարական աշխատանքները պատշաճ մակարդակով են իրականացվում, աղբատար մեքենաները աշխատում են ամենօրյա ռեժիմով, փողոցները մաքրվում են վաղ առավոտյան: Կանաչապատ տարածքների ոռոգման աշխատանքները նույնպես կրում են ամենօրյա բնույթ, հնձվում և հեռացվում է գազոների և պուրակների չոր խոտն ու ճյուղերը, կանխելով հրդեհավտանգ իրավիճակները:
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 876 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ փորձագետները հրապարակել են «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» հաշվետվությունը

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է։ 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ—ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ—ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ—ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես—թեստերի իրականացման ուղությամբ։
2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, փորձագիտական գնահատումը կատարվեց հունիսի 21—ից 22—ը Հայաստանում։ 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ։
Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կայքէջում։
2011թ. հունիսի 23—ին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորականության սկզբունքով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Սիրելի մայրեր, քույրեր.
Շնորհավորում եմ եմ ձեզ բոլորիդ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Հրաշալի այս տոնը մեր նախնիք նշել են վաղեմի ժամանակներից` իբրև հարգանքի ու խոնարհման հավաստիք հայ մոր, հայ կնոջ հանդեպ:
Այսօր էլ, խմորումի ու արհավիրքի պահին մեծ է հայ կնոջ դերը մեր իրականության ու հասարակական կյանքում: Ձեր ազնվական ոգուց սնված զինվորի սխրանքի ականատեսն ենք, ձեր խրոխտ խոսքի ունկնդիրն ու ձեր հայրենասիրության ու անխոնջ աշխատանքի վկան ենք:
Մեծ է և անուրանալի հայ կնոջ դերը ընտանիքի, հայ օջախի կայացման ու երեխաների դաստիարակման գործում:
Կրթության, առողջապահության ու հասարակական ու քաղաքական տարբեր ոլորտնեում դուք շարո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 572 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին Մեծամորի քաղաքապետարանի, համայնքի ավագանու և քաղաքի բնակիչների կողմից կազմակերպվեց սննդամթերքի և անհրաժեշտ այլ ապրանքների ձեռքբերման գործընթաց, պատերազմական իրավիճակում Արցախ մեկնած ազատամարտիկներին աջակցություն ցուցաբերելու համար:
իրենց նախաձեռնությամբ հայրենանվեր գործին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Մ.Նիկողոսյանը, իր կոլեկտիվը և աշակերտները, որը արժանի է մեծ գնահատականի:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը իր շնորհակալությունն է հայտնում նախաձեռնության մասնակիցներին և Արցախ մեկնած կամավորներին ազգանվեր գործի համար:
Մեր հայրենիքը իր խիզախ զավակներով անպարտելի է… Փառք Մեր Հերոսներին
Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին Մեծամորի քաղաքապետարանի, համայնքի ավագանու և քաղաքի բնակիչների կողմից կազմակերպվեց սննդամթերքի և անհրաժեշտ այլ ապրանքների ձեռքբերման գործընթաց, պատերազմական իրավիճակում Արցախ մեկնած ազատամարտիկներին աջակցություն ցուցաբերելու համար:
իրենց նախաձեռնությամբ հայրենանվեր գործին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Մ.Նիկողոսյանը, իր կոլեկտիվը և աշակերտները, որը արժանի է մեծ գնահատականի:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը իր շնորհակալությունն է հայտնում նախաձեռնության մասնակիցներին և Արցախ մեկնած կամավորներին ազգանվեր գործի համար:
Մեր հայրենիքը իր խիզախ զավակներով անպարտելի է… Փառք Մեր Հերոսներին

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի համաքաղաքացիներ, Շննորհավորում եմ գալիք Նոր Տարին և Սուրբ Ծննդյան տոները, մաղթելով Ձեզ առողջություն, երջանկություն և ամենայն հաջողություններ ձեր նվիրական ծրագրերում: Մենք միասին ենք կերտում մեր ապագան, հաղթահարում դժվարություններն ու խոչնդոտները, աշխատանքով ու նվիրումով իմաստավորում մեր կյանքը: Ցանկանում եմ մեր համակարգի բոլոր աշխատակիցներին ու գործընկերներին բարօրություն ու նպատակ իղձերի կատարում, թող գալիք տարին լինի ձեզ համար առաջադիմության ու լավագույն երազանքների իրագործման տարի....
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

Մեծամորի քաղաքապետ`

Ռոբերտ Գրիգորյան

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

 









Ղեկավարվելով <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման գործունեության կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 4 նիստի N 22-Ն որոշման պահանջներով, հրավիրում եմ ձեզ անդամակցելու համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմիններին.
1. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին.
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին.
3. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում` երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմին.
Խորհրդակցական մարմինների ստեղծման նպատակն է` ապահովել բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Խորհրդակցական որևէ մարմին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին /դիմումի ձևը կարել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 605 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.   
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ: 
Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին: 
Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 672 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024