ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 03:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 14 » Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի անդամության հրավեր
13:39
Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի անդամության հրավեր

 

 









Ղեկավարվելով <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման գործունեության կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 4 նիստի N 22-Ն որոշման պահանջներով, հրավիրում եմ ձեզ անդամակցելու համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմիններին.
1. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմին.
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին.
3. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական /այդ թվում` երեխաների պաշտպանության/ հարցերի խորհրդակցական մարմին.
Խորհրդակցական մարմինների ստեղծման նպատակն է` ապահովել բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
Խորհրդակցական որևէ մարմին անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին /դիմումի ձևը կարելի է վերցնել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարից/, կամ առցանց լրացնել համայնքի պաշտոնական կայքէջում տեղադրված դիմումի ձևը:
Դիմում կարող է ներկայացնել Մեծամոր քաղաքային համայնքի բնակիչ 16 տարին լրացած յուրաքանչյուր անձ` ինքնաառաջադրմամբ կամ որևէ կազմակերպության /խմբի/ ներկայացմամբ:
Խորհրդակցական մարմինների անդամներին նշանակում է համայնքի ղեկավարը` այդ նպատակով նրա կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից անցկացվող հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և հետագա գործունեության հարցում:

Հարգանքով` Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյան

Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 604 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024