ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.10.2017, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [349]
Մշակույթ [14]
Հասարակություն [635]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [503]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Մարզային
1 2 »

Գյուղատնտեսության զարգացում, հակակարկտային հրթիռային համակարգի ներդրում, փոքր ու միջին ջրամբարաշինության խթանում.

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում: ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:
Մշակվել են մարզի 97 համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը, վերահսկվել են բյուջեների կազմման և կատարման աշխատանքները: 2017 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 1.3 մլրդ ՀՀ դրամի դիմաց համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ (84.9 տոկոս)։ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի և համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի հիմնավորվածության հարցին: Ներկայում վերլուծվում են մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 24 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 21—ը ամբողջ աշխարհի մարզասերների ուշադրությունը սեւեռված կլինի Բրազիլիայի վրա, որտեղ տեղի են ունենում 31—րդ ամառային օլիմպիական խաղերը։ Խաղերի բացումը կկայանա այսօր երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Օլիմպիական խաղերում նախատեսվում է ռեկորդային թվով՝ 206 երկրների մասնակցություն։
Ռիոյի օլիմպիական ավանում նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի պատվիրակության անդամներին, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ օլիմպիականներ,
Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5—ին մեկնարկելիք 31—րդ օլիմպիական խաղերում։
Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն եւ հավատ սեփական ունակությունների հանդեպ։ Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ եւ համարձակ մարդկանց։ Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը։ Դա արդեն մեծ պատիվ է։ Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում եւ Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին։
Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր։ Դուք կարող եք եւ պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը եւ տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին։ Դուք բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 33 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։
Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 86 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրվա կապակցությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հարապարակն ամբողջությամբ լցված էր տոնական տրամադրությամբ և հանդերձանքով. ամենուր հնչում էր ոգեշնչող երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակութային խմբերն ու անհատ կատարողները, իսկ 50-ից ավել համայնքների կողմից բացվել էին առատ սեղաններ՝ լի գյուղացու արդար քրտինքով ստեղծած բերք ու բարիքով, ավանդական հայկական ուտեստներով:
Տոնակատարությանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ, որոնք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:
Գնահատելով գյուղատնտեսական տարին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց. <<Թեպետ մեր գյուղացին այս տարի լուրջ խնդիրներ ունեցավ ցրտահարության և սակավաջրության հետ կապված, այնուամենայնիվ, նա չընկճվեց, կռիվ տվեց հողի հետ և շարունակեց բարիք ստեղծել: Այսօր մենք գյուղատնտեսական տարին ամփոփում ենք բարձր ցուցանիշներով՝ արձանագրելով գյուղմթերքի ավելի քան 15 տոկոս աճ:
Նա իր խոսքում ընդգծեց, որ վերջին 23 տարիների կտրվածքով այս տարի մարզում խաղողի տեխնիկական սորտի մթերման ռեկորդային ծավալ է գրանցվել: Ըստ մարզպետի՝ միայն նախորդ տարվա համեմատությամբ խաղողի մթերումն ավելացել է 18 հազար տոննայով՝ կազմելով 68 հազար տոննա:
Տոնակատարությանը մասնակցում էին նաև Մեծամորի քաղաքացիները, քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյանի գլխավորությամբ:

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսյան տոնակատարությունների շրջանակներում ԼՂՀ պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Արմավիրի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող թվով 84 զինծառայողներին և նրանց ծնողներին՝ կազմակերպելով հանդիպում մարզում և զինծառայողներին տրամադրելով 5-օրյա հանգստի իրավունք:

Սպասված հանդիպումը տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը, ուր զինծառայողների և նրանց հարազատների հետ օրվա ուրախությունը կիսեցին ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:

Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնավորապես նշեց.<<Այս օրը պատահական չէ ընտրված. երեկ հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանարապետության օրը, որը համընկնում է մեր ժողովրդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 153 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Արմավիրի մարզում՝ Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը սկսվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը ներկայացրեց մարզի 2013թ. հինգ ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ իր ղեկավարած մարզում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Մազպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ կառավարությանը մայիսի 12—ին տեղի ունեցած կարկտահարությունից հետո Արմավիրի մարզի բնակչությանը սատար կանգնելու համար։ 
«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ դժվար վիճակում կլինեինք։ Կանգնեցիք գյուղացու կողքին, եւ մենք կարողացանք ինչ—որ կերպ լուծում տալ առկա խնդիրներին»,– ասաց մարզպետը։
Ա. Ղահրամանյանը անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող եւ գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2013թ. ապրիլի 23—ի լույս 24—ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20—90%—ով։
Մայիսի 12—ին, 17—ին, ինչպես նաեւ մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը եւս լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը։ Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%—ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները։ 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 158 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6—ի ՆՀ—728 հրամանագրի 1.7—րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 172 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով:
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Լինելով Հայաստանի անկախ հանրապետության սերունդ` դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ ես վստահ եմ` դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր երիտասարդ ժողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները:
Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային առաջին զորակոչի մեկնարկն այսօր ևս ազդարարվեց այս խորհրդանշական վայրում, Սարդարապատի զանգերի ղողանջների ներքո: Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու և տոնական օրը նրանց և նրանց մերձավորների հետ կիսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների  տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր:
Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զինակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զինակոչիկներին` կոչ անելով պատվով կատարել իրենց պարտքն հայրենիքի հանդեպ: & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 139 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած եւ Աղավնատուն համայնքներ՝ ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ։ Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով։ Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ–ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող եւ 6 հազար 200 հեկտար հողատարածք։
Ներկայումս արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ։ Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք։ Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով։ Նախատեսված 6,361 կմ–ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ–ը։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30–ին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ՝ Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արեւադաշտ, Հացիկ, Նորավան հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 177 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ—ի երիտասարդ խորհրդարանականների «Համագործակցություն» խմբի անդամներն Արմավիրի մարզում հանդիպել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի երիտասարդների հետ, ներկայացրել իրենց գործունեությունը, քննարկել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծերը եւ լսել մարզի երիտասարդության առաջարկները։ Արմավիրի մարզում երիտասարդներին հուզում էին սահմանափակ աշխատատեղերի եւ աշխատանքի տեղավորման խնդիրները։
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մարզի ընդհանուր բնութագիրը, ուղղվածությունը, կարողությունները, առկա սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները։ «Մենք աշխատում ենք լինել երիտասարդների կողքին եւ լուծում տալ նրանց խնդիրներին, դուք մեր ապագան եք, եւ ձեր միջից է դուրս գալու մեր երկրի նախագահը, վարչապետը, եւ դուք եք մեր երկիրը պահողները»,— հանդիպման ընթացքում նշեց Արմավիրի մարզպետը։
Աննա Բարսեղյանը երիտասարդական խորհրդարանում ներկայացնում է Արմավիրի մարզը։ «Մենք փորձում ենք վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները, առաջարկել լուծման տարբերակները»,–ասաց նա։  hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 207 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

7 զավակ, 18 թոռ և 16 ծոռ ունեցող մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանը փետրվարի 15-ին բոլորեց ծննդյան 100-ամյակը:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արշալույս Մուրադյանին այցելեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց արդեն մեկ դար ապրած, բայց դեռ առույգ ու կյանքով լեցուն Արշալույս Մուրադյանին` նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ տոկունություն:
Օրվա առթիվ Արշալույս Մուրադյանը և իր ըտանիքը նվերներ ստացան  մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանից:
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 169 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-14
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017