ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 17.12.2018, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [445]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [162]
Քաղաքականություն [596]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տեսակետ
1 2 3 4 »

«New York Times»-ի անդրադարձը Հայաստանի հարուստ պատմությանը

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Արմենիա» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային եւ ապագայի հեռանկարներին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 21—ին բացված «Արմենիա» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4—17—րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը։ «Կատարյալ գեղեցկություն. «Մետրոպոլիտեն» թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը։
Այնուհետեւ պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները։ Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից եւ նաեւ իրենց սմարթֆոններով հետեւում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում։ Երբ նա ժամանեց Երեւան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում։ Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,– գրում է պարբերականը։
Հեղինակավոր պարբերականն այնուհետեւ անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է։ «Այս տար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 12 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ստացած բավական բարձր տոկոսով քվեն խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն ունեն բարձր լեգիտիմություն։
«Ընդհանուր առմամբ, արդյունքները կանխատեսելի էին, սակայն ես գնահատում էի, որ «Իմ քայլը» դաշինքի ձայները կլինեն 70 տոկոսի շրջանակում ու մի փոքր ավելի, բայց ոչ 81 տոկոս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լեգիտիմության բարձր լինելն ամուր կերպով հաստատվեց։ Ակնհայտ էր, որ այս ընտրությունները պարզապես քաղաքային չէին, այլ քաղաքական։ Հռետորաբանությունն այդ համատեքստում էր։ Երեւանցիներն իրենց մասնակցությամբ վստահության քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին ու իր կողմնակիցներին»,–«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Խոսելով քվեարկությանը քաղաքացիների մասնակցության մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ սպասելի էր, քանի որ ի վերջո քաղաքային ընտրություններ են, իսկ նման դեպքերում սովորաբար քաղաքացիների մասնակցության ցուցանիշը բարձր չի լինում։
Քաղաքագետի կարծիքով, այս ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ֆինանսական մեծ ռեսուրսներ չեն կիրառվել, քաղաքացիներին չեն վճարել, քաղաքացիները չեն բերվել։ Ըստ նրա՝ հաղթած քաղաքական ուժի կողմից այսքան բարձր ցուցանիշ ստանալը հիշեցնում է 90–ական թվականների առաջին ընտրությունը։
«Այս ընտրություններն այլ հարցեր էլ բացահայտեցին։ Մնացած քաղաքական ուժերի ստացած ցածր ցուցանիշը խոսում է կուսակցական համակարգի կոլապսի մասին»,–հավելել է քաղաքագետը։ Ըստ այդմ՝ Հայաստանում որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը շատ տրամաբանական քայլ է։
Երեւանի ավագանու ընտրությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 12 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ 
Նման հայտարարություն պաշտոնյան արել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ՀԷԿ—ը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին։
«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում։ Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ—ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,–ըստ «Արմենպրեսի» ասել է Լեւոն Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին, որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լեւոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ. «Մեր զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաեւ նշանառու կրակի հնարավորություն»։
Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ եւս ԱՀ ՊԲ դիրքերում կահավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ «Միգուցե այդ աշխատանքները բավարար չեն եղել, բայց ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում եւ շարունակվելու են։ 
2015 թվականից սկսած՝ այն պահից, երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար՝դիրքերի կահավորման աշխատանքներ են տարվում»,—ընդգծել է Լեւոն Մնաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 11 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ոչ քաղաքական թեւի մի քանի ներկայացուցիչներ լքել են խմբակցությունը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ—ից հեռացած գործարար պատգամավորներին հարգանքով է վերաբերվում։ ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նա չի մեկնաբանել, թե արդյո՞ք վերջինները շահ ունեին, երբ անդամակցել էին իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ ՀՀԿ խմբակցության անդամների թվի կրճատումը կարող է օրենսդիր իշխանության ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ, սակայն դա պարտադիր հետեւանք չի կարող լինել։
«Ընդդիմությունը մեկ փոխնախագահի պաշտոն ունի, բայց դա չի նշանակում, որ եթե ընդդիմություն ես, ուրեմն մեկ փոխնախագահի պաշտոն կարող ես ունենալ, այլ սա ընդդիմության այն երաշխիքն է, որ եթե դու ընդդիմություն ես, առնվազն այդ մեկ պաշտոնը քոնը պետք է լինի։ Բայց մենք, օրինակ, երբ մեկ տարի առաջ ընտրում էինք Ազգային ժողովի նախագահ, կարող էինք ընդդիմությունից որեւէ մեկին ընտրել, ոչ մի խնդիր չկար, եւ այն ժամանակ Ազգային ժողովի նախագահը կարող էր լինել ընդդիմությունից»,–ասել է Կոստանյանը՝ նշելով, որ այս պահին նման փոփոխության հիմք չի տեսնում։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում կարող է նման փոփոխություն տեղի ունենալ՝ Կոստանյանն ասել է, որ դա հնարավոր կլինի, եթե պատգամավորները կամ քաղաքական ուժերը համապատասխան հիմքերի առկայության դեպքում առաջարկեն պաշտոնանկ անել գործող ԱԺ նախագահին եւ տեղակալներին ու առաջարկեն իրենց տարբերակները։
Իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կորցնելու հեռանկարը չի վախեցնում Շարմազանովին։ «Եթե իրենք կորոշեն, որ ես չպիտի լինեմ ԱԺ փոխնախագահ, աշխարհը շուռ չի գա, ես չեմ լինի։ Ինձ ընտրել են պատգամավորները, այս անգամ էլ որոշողները պա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 15 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 103—րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ անդրադարձ են կատարում ռուսական հայտնի լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը «Ապրիլի 24—ին հայերը հարգում են 1915թ. օսմանյան Թուրքիայում ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը» խորագիրը կրող հոդվածում նշում է, որ այս տարի միջոցառումներն անցնում են բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ «Սպասվում էր, որ երեքշաբթի բողոքի ակցիաները կանցկացվեն ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց ակցիաները տեղավորվելու են օրվա խորհրդի շրջանակներում»,– ասված է հոդվածում։
Գործակալությունը հիշեցնում է, որ ավանդույթի համաձայն, ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում երկրի ղեկավարները, մշակույթի գործիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
«ՏԱՍՍ» գործակալությունը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր հոդվածն այսպես է վերնագրել՝ «Երեւանի հազարավոր բնակիչներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ «Երեւանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում։ Մարդիկ, որոնցից շատերը իրենց երեխաների հետ, գնում են կարմիր եւ սպիտակ մեխակներ, ծաղկեպսակներ դնելու հուշահամալիրի կենտրոնի հավերժական կրակի մոտ։ Միմյանց անծանոթ մարդիկ միասին հուշահամալիր են տարել 100—մետրանոց ազգային դրոշը»,–ասված է հոդվածում։
«ՏԱՍՍ» գործակալությունը եւս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 19 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսին պատասխանել է միջազգային լրատվամիջոցների հարցերին։
«Որեւէ թեկնածու հանրապետական կուսակցությունից չի լինելու վարչապետ, Հայաստանում հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը վերջացել է»,–լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հետաքրքրվել են, թե պատրա՞ստ է դառնալ վարչապետ, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Բազմիցս եմ ասել՝ եթե ժողովուրդն իմ վրա դնի այդ պարտականությունը, ես, իհարկե, կստանձնեմ այն։ Հասկանում եմ, որ կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի»։
Շարունակող հարցին՝ թե հենց ինքն այդպիսի ծրագիր ունի՞, նա պատասխանել է. «Խոսքը գնում է մեր հայտարարած կետերից երրորդի մասին, մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում։ Սա ամենակարեւորն է, եւ առաջին բանը, որ պետք է անենք՝ բարեփոխենք ընտրական օրենսգիրքը եւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Ես այսօր չեմ տեսնում որեւէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ցանկությանը»։
Լրագրողներից մեկը հարցրել է. «Դուք առաջնորդել եք ժողովրդին, բայց արդյոք պատրա՞ստ եք առաջնորդել կառավարությանը»։ «Մենք պատրաստ ենք մեր երկիրն առաջնորդել դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում։ Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, կարծում եմ՝ ամենակարեւոր եւ միակ պատասխանատվությունը, որ այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա՝ արդար եւ ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ունի եւ մեծ թիմ ունի այդ ամենին հասնելու համար, բայց մենք նաեւ կներառենք գուցե մի քանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 21 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Շուտով Ազգային Ժողովը վարչապետ կընտրի։ 
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում։ Որեւէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է»։
Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն առաջին փոխվարչապետի պաշտոնում։
Լրագրողները նշեցին, թե Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, ինչին Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները, արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։
«Կարծես թե վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես Կարեն Կարապետյանի խոսքից հասկացա, որ կարծես թե նրան են առաջադրելու»,—ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
Նա, սակայն, նշեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի դեռ նրան պաշտոնապես չեն առաջադրել. «Դա լուրջ չի լինի։ Քաղաքական որոշումներ պետք է կայացվեն փաստացի իրողությունների վրա, ոչ թե ենթադրությունների։ Մենք այս պահի դրությամբ որեւէ քննարկում չենք ունեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 17 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գրանցված յոթ տասնյակից ավելի կուսակցություններից ներկայումս ակտիվություն են ցուցաբերում 15—20—ը, իսկ քաղաքական դաշտում առավել մեծ դերակատարություն ունեն 8—10—ը։ Ենթադրվում է, որ կուսակցությունների մեծ թիվը պետք է ապահովեր քաղաքական դեմքերի բազմազանություն, որոնք հանդես կգային քաղաքական, գաղափարական բազմավեկտոր գաղափարներով եւ կներկայացնեին տարբեր սոցիալական խմբերի շահերը։
«Քաղաքական վերելակի» փոքրածավալ լինելը թույլ չի տալիս ունենալ քաղաքական դեմքերի մեծ բանակ։ Դրա համար մենք ընտրում ենք նրանց, ովքեր արդեն տասնյակ տարիներ գործում են քաղաքական դաշտում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով փորձագիտական հարցման արդյունքները, որն անցկացվել է շուրջ 100 փորձագետների՝ պատգամավորական խմբերի ղեկավարների, կուսակցության առաջնորդների, լրագրողների, իրավապաշտպանների, բիզնես դասի ներկայացուցիչների շրջանում։ 
Հարցման նպատակն է եղել պարզել քաղաքական գործընթացների վրա քաղաքական գործիչների ունեցած ազդեցությունը, կշիռը եւ հզորությունը։ Հաշվի է առնվել նաեւ վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանի մոտ 500 համայնքների ղեկավարների 70 տոկոսը հանրապետական են, 20 տոկոսը՝ անկախ, իսկ մնացածը՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ավագանու 3600 անդամներից հանրապետական են 25 տոկոսը, մի քանի տոկոսը տարբեր կուսակցություններից, իսկ մնացածը՝ անկախ, այսինքն՝ ՏԻՄ մակարդակում գերակշռում են անկախ գործիչները։
Անդրադառնալով երկու կարեւորագույն՝ ներքին տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, փորձագիտական հարցման վարկանիշային սանդղակում ներքին տնտեսական խնդիրներում ընտրողների մոտ 45 տոկոսը հույսը կապու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 31 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեկտեմբերի 12—ին ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ նշեց, որ առաջարկվում է հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում փոփոխություններ ու լրացումներ կատարել։
«Այդ փոփոխությունները կարելի է խմբավորել հետեւյալ կերպ՝ բովանդակային, որոնք 33—ն են, տերմինաբանական, որը ներառում է 80 փոփոխություն, եւ երրորդ՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ճշգրտող նշանակություն ունեն»,–ընդգծեց փոխնախարարը։
Բովանդակային լրացումներով եւ փոփոխություններով նախատեսվել է հստակեցնել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը՝ խուսափելու հետագա տարընթերցումներից եւ սուբյեկտիվ մեկնաբանություններից։ Միեւնույն ժամանակ որոշ հոդվածներով առաջարկվել է այլ կարգավորումներ (քան ներկայումս ամրագրված է հարկային օրենսգրքում)՝ պահպանելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման արդարացիության սկզբունքը։
Այսպիսով, հարկային նոր օրենսգրքով նախ առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը, մասնավորապես այն նախատեսում է երեք փոփոխություն, որոնք վերաբերում են օտարերկրյա ֆիզիկական անձանց, ՀՀ քաղաքացիներին, որոնք որպես բաժնետերեր ստանում են շահաբաժիններ։
2016թ. ընդունված օրենսգրքով առաջարկվում էր հարկել ֆիզիկական անձանց շահաբաժինները, մասնավորապես, 2017թ. հունվարի 1—ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները, իսկ 2018թ. հունվարի 1—ից՝ ՀՀ քաղաքացիների ստացած շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 29 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաձայնագիրը երկու կողմերի համար էլ կարող է օգտակար ու շահեկան լինել

Նոյեմբերի 24—ին ՀՀ—ն պատրաստվում է ստորագրել ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Թեեւ արդեն փաստաթուղթը բանակցված է եւ նախաստորագրված, սակայն դրա շուրջ քննարկումները չեն դադարում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստան—Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը երկրին մեծ օգուտներ կբերի։ Ըստ նրա, Հայաստանի՝ ԵՄ—ի հետ առավել մերձենալու նպատակադրվածությունը բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ «Համաձայնագրի կնքվելու դեպքում Հայաստանը կդառնա յուրահատուկ կամուրջ ԵՄ—ի եւ ԵԱՏՄ—ի միջեւ։ Երկուսն էլ կարծես թե ուղիներ են փնտրում առաջ գնալու»,–նշել է տնտեսագետը եւ նկատել է, որ ԵԱՏՄ—ն տնտեսական նախագիծ է քաղաքական համատեքստով, իսկ ԵՄ—ն՝ երկարաժամկետ աշխարհաքաղաքական միություն։
Մարգարյանի կարծիքով՝ ՀՀ—ԵՄ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանի տեխնոլոգիական հատվածի համար ներդրումներ բերել, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ էներգետիկայի։
«Իրականացման դեպքում կարող են մեծ օգուտներ լինել։ Թերեւս դա բխում է ավելի ճկուն արտաքին քաղաքականության հնարավորությունից, նաեւ մանեւրելու, բայց եթե համաձայնագիր կնքվեց, ՀՀ—ն յուրահատուկ կամուրջ կդառնա ԵՄ—ԵԱՏՄ—ի միջեւ, երկուսն էլ ուղիներ են փնտրում ընդառաջ գնալու»,–ասաց նա եւ նշեց, որ համաձայնագիրը համարում է զիջում, հետքայլ որդեգրած կոշտ դիրքից։
«Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են», ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 23 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախատեսվող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա է կետ նաեւ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման վերաբերյալ, որը վերջին շրջանում բազում շահարկումների առիթ էր դարձել՝ ընդհուպ ատոմակայանի փակման մասին խոսակցությունները։ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15—րդ նիստի ընթացքում Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց։ Նրա խոսքով՝ համաձայնագրով խոսվում է ոչ թե ՀԱԷԿ—ի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկը շահագործումից դուրս բերելու մասին։ 
«Ատոմակայանի փակման ու նոր հզորությամբ փոխարինելու մասին ինֆորմացիան, որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը ոչ թե ատոմակայանի փակման, այլ 1976թ. շահագործման հանձնված առաջին էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու մասին է, այսինքն՝ այն այլեւս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու։ Ընդհակառակը, աշխատանքներ են տարվում 1980թ. շահագործման հանձնված երկրորդ էներգաբլոկի կյանքի տեւողությունը երկարացնելու ուղղությամբ, որի նախագծային ժամկետը լրացել է։ Գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ»,–ասաց Վ. Պետրոսյանը։
ԱԷԱԽ գործադիր քարտուղարը տեղեկացրեց, որ միջոցառումների արդյունքում նախատեսվում է երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել առայժմ տասը տարով, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է. «Ինչ վերաբերում է արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակն ապահովելն է։

Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները՝ մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ—իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը։ Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12—ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009—2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը։
Սույն ծրագիրն ուղղված էր հանրակրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։
Ավագ դպրոցների ստեղծման հիմնական նպատակն էր նաեւ ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում՝ նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը։
Ինչպիսի՞ն էր բարեփոխման ընթացքը, արդյո՞ք մեր կրթական համակարգին համահունչ էր ավագ դպրոցների կայացումը. կարծիքներն իրարամերժ են։ Կան հիմնախնդիրներ, որոնք այդուհանդերձ չեն նպաստում անհրաժեշտ գաղափարի ստեղծմանը։ Մասնավորապես, առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների փոքրաքանակ լինելու պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ՝ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետեւաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալու մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 39 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018