ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 29 » Նոր ժամանակները նոր պահանջներ են բերում /Սերնդափոխության անհրաժեշտություն կա քաղաքական դաշտում/
12:38
Նոր ժամանակները նոր պահանջներ են բերում /Սերնդափոխության անհրաժեշտություն կա քաղաքական դաշտում/

Հայաստանում գրանցված յոթ տասնյակից ավելի կուսակցություններից ներկայումս ակտիվություն են ցուցաբերում 15—20—ը, իսկ քաղաքական դաշտում առավել մեծ դերակատարություն ունեն 8—10—ը։ Ենթադրվում է, որ կուսակցությունների մեծ թիվը պետք է ապահովեր քաղաքական դեմքերի բազմազանություն, որոնք հանդես կգային քաղաքական, գաղափարական բազմավեկտոր գաղափարներով եւ կներկայացնեին տարբեր սոցիալական խմբերի շահերը։
«Քաղաքական վերելակի» փոքրածավալ լինելը թույլ չի տալիս ունենալ քաղաքական դեմքերի մեծ բանակ։ Դրա համար մենք ընտրում ենք նրանց, ովքեր արդեն տասնյակ տարիներ գործում են քաղաքական դաշտում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով փորձագիտական հարցման արդյունքները, որն անցկացվել է շուրջ 100 փորձագետների՝ պատգամավորական խմբերի ղեկավարների, կուսակցության առաջնորդների, լրագրողների, իրավապաշտպանների, բիզնես դասի ներկայացուցիչների շրջանում։ 
Հարցման նպատակն է եղել պարզել քաղաքական գործընթացների վրա քաղաքական գործիչների ունեցած ազդեցությունը, կշիռը եւ հզորությունը։ Հաշվի է առնվել նաեւ վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանի մոտ 500 համայնքների ղեկավարների 70 տոկոսը հանրապետական են, 20 տոկոսը՝ անկախ, իսկ մնացածը՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ավագանու 3600 անդամներից հանրապետական են 25 տոկոսը, մի քանի տոկոսը տարբեր կուսակցություններից, իսկ մնացածը՝ անկախ, այսինքն՝ ՏԻՄ մակարդակում գերակշռում են անկախ գործիչները։
Անդրադառնալով երկու կարեւորագույն՝ ներքին տնտեսական եւ արտաքին քաղաքականության ոլորտներին, փորձագիտական հարցման վարկանիշային սանդղակում ներքին տնտեսական խնդիրներում ընտրողների մոտ 45 տոկոսը հույսը կապում է Կարեն Կարապետյանի, 35 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի, 20 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի, 10 տոկոսը՝ Արմեն Սարգսյանի, իսկ 15 տոկոսը՝ ՀՅԴ—ի հետ, որը հանդես է գալիս որպես մեկ միասնական մարմին։ Արտաքին քաղաքականության ոլորտում մեծ առավելություն ունի Սերժ Սարգսյանը՝ 60 տոկոս, Կարեն Կարապետյանը՝ 15, Արմեն Սարգսյանը՝ 30, ՀՅԴ—ն՝ 10, Գագիկ Ծառուկյանը՝ 5 տոկոս։ 
Այսպիսով, քաղաքական դաշտում ամենահզոր դեմքը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀԿ—ն պահպանում է ֆինանսական, թիմային հզորությունն ու կազմակերպչական մեծ ներուժը։ Դաշտից դուրս են եկել ՕԵԿ—ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ 
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այն լրիվ դատարկ է, որտեղ կան երրորդական դեմքեր։ Վերջիններս կենսագրական առումով կշիռ չեն ներկայացնում, չունեն թիմ եւ ֆինանսական կարողություններ որեւէ բան ձեռնարկելու։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարելի է համարել կենտրոնամետ, ինչը ցույց տվեց ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը։
Քաղաքական սերնդափոխություն գրեթե տեղի չի ունենում, ինչի արդյունքում ապագայում կարող ենք ունենալ կադրերի պակաս։ «Նոր սերունդ չի գալիս, որը կկարողանար փոխարինել իր առաջնորդներին։ Նման վիճակը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ աշխարհի տարբեր երկրների։ Մենք այնպիսի դարաշրջանում ենք ապրում, երբ հասարակությունը կարիք ունի նորույթի, թարմության, անկրկնելիության, երբ դասական քաղաքական գործիչի իմիջ ունեցողը կարող է հաջողություն չունենալ։ Ժամանակները փոխվում են, փոխվում են նաեւ քաղաքական դեմքերին ներկայացվող մեր մոտեցումները, նրանք պետք է լինեն խելացի, օրիգինալ, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, ինտելեկտուալ գործիչներ»,–նկատեց բանախոսը։
«Նոր ժամանակների» մյուս առանձնահատկությունը այն է, որ զանգվածային կուսակցությունների դարաշրջանը անցել է, ներկայումս թելադրող է օլիգարխիկ դեմոկրատիան։ Սոցիոլոգի կարծիքով, օլիգարխիայի ներկայացուցիչները պետք է աջակցեն երիտասարդ, կարող դեմքերի աճին։ Եթե նախկինում քաղաքական—պետական համակարգում աշխատում էին 50—60 տարեկանից բարձր անձինք, ապա այսօր 40 տարեկանին մոտ են։ Շատ հավանական է, որ առաջիկայում տարիքային այս շեմն ավելի կնվազի։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018