ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 15.10.2018, 21:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 03

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ով Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ։
«Հարգելի՛ պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձություն է մեր ժողովրդի եւ պետության կյանքում եւ, իհարկե, շատ կարեւոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին։ Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։
Այս ընթացքում ուշադրությամբ հետեւելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մինչեւ Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր։ Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը եւ տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետեւ այդ դժվար եւ պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար։
«Պարո՛ն նախագահ, կրկին թույլ տվեք Ձեզ շնորհակալություն հայտնել Ձեր բարի եւ դեպի մեր հայրենիքի ապագան նպատակաուղղված խոսքերի համար։ Իհարկե, ինչպես Դուք նշեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 28 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018