ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 26.06.2017, 14:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տարածաշրջան
1 2 3 4 5 6 »

«Իսլամական պետության» ձեռքերն արդեն հասել են Իրան։ Ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում կատարված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը։ Երեկ մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ։ Հարձակումների հետեւանքով, ըստ Իրանի ՆԳՆ—ի, 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա։ Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները խորհրդարան են մտել կնոջ հագուստներով։
Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել է երկու զինյալ։ Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել։
Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը։
Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։
Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբն են ձերբակալել, որը եւս հարձակում էր նախապատրաստում։ Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չի նշվում։
Իրանի հետախուզության նախարարությունը Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։
ԻԻՀ—ում ՀՀ դեսպանությունն էլ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ եւ մարդաշատ վայրեր (մետրո, շուկա եւ այլն) այցելությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միացյալ Նահանգները շարունակում է զինել Սիրիայի քրդական կազմակերպություններին, մասնավորապես Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) եւ Ժողովրդի պաշտպան միավորումներին (YPG)։ Մայիսի 22—ին զենքի հերթական մեծ խմբաքանակն է Իրաքից Սիրիա տեղափոխվել, ինչը բնականաբար արժանացել է Թուրքիայի խիստ բացասական հակազդեցությանը։ Վաշինգտոնը քրդական խմբերին դիտելով որպես ԻՊ—ի դեմ պայքարող ուժ, որոշել է զինել այդ խմբերին, ինչը Անկարայի խիստ դժգոհության պատճառ է դարձել, որտեղից հնչեցին նախազգուշացումներ ու սպառնալիքներ։ 
Նախագահ Էրդողանը շեշտել է, որ ԱՄՆ—ն պետք է հստակեցնի արդյոք իրենք դաշնակիցնե՞ր են եւ առաջ են գնալու միասին, թե՞ յուրաքանչյուրը գնալու է իր ընտրած ճանապարհով։ Վարչապետ Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ եթե ԱՄՆ—ն նման որոշում ընդունի, այն ոչ միայն բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի, այլեւ ԱՄՆ—ի համար։ Անկարան նաեւ սպառնացել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ—ին համոզել, որ ռազմական աջակցությունը տրամադրի «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը, որը լիովին ղեկավարվում է իր կողմից։
Անկարան սարսափում է այն մտքից, որ քրդերը հզորանալով, շատ հավանական է՝ իր սահմաններին կից ձեւավորեն քրդական ինքնավարություն։ Նաեւ մեծ հույսեր էր կապում նախագահ Թրամփի հետ։ Դեռեւս հունվարին Էրդողանը  դիվանագետների համաժողովին հայտարարել էր, թե համոզված է, որ տարածաշրջանային հարցերի շուրջ Թրամփի հետ համաձայնության են գալու։ Իսկ ԱԳ նախարար Չաուշօղլուն շեշտել էր, թե հավատացած է, որ ԱՄՆ նոր վարչակազմը նախորդ կառավարության «սխալները» չի կրկնի։ Անկարան իր նպատակներին հասնելու ուղղությամբ այլ քայլեր էր կատարում՝ ընդհուպ խիստ հակաիրանական դիրքորոշումներ ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էրդողանի լիազորություններն ավելացնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջորդող շրջանն այնքան էլ հարթ չի անցնում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում արդյունքների հրապարակումից հետո սկսվել են հանրահավաքներ, որոնք չեն դադարել նաեւ ապրիլի 17—ի երեկոյան։ Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Էսքիշեհիրում։
«Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բեւեռացվածությունը,–նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։–Նախկինում նույնպես այդ բեւեռացվածությունը եղել է, սակայն ներկայումս այն խորացվեց։ Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսեւորումներ կստանա»։
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ Լեւոն Հովսեփյանի, միանշանակ է։ Կառավարման համակարգի փոփոխությունից զատ, պետք է դիտարկել նաեւ իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է։ Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը։ Դա էլ ծնում է անկանխատեսելիություն։
«Ինչ վերաբերում է ԵՄ—ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն։ Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,–ասել է նա։
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանն էլ նկատել է, որ Թուրքիան նպատակ է դրել մինչեւ 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը։ Հետեւաբար, կարեւոր է հարաբերությունների զարգացումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Թե այս համատեքստում առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 9 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԱՄՆ–ի մերձավորարեւելյան քաղաքականության շեշտադրումները փոխվել են՝ մտնելով ավելի ակտիվ փուլ։ Թրամփն իր այս քայլով ընդգծեց իր հակառուսական, հակապուտինյան տրամադրությունը»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայի տարածքում ԱՄՆ–ի իրականացրած հրթիռային հարձակման մասին։
Նրա խոսքով, Թրամփի, ում Վաշինգտոնում մեղադրում էին ռուսամետության մեջ, համարում են Մերձավոր Արեւելքում ՌԴ քաղաքականությունը ընդունող, հաջորդիվ հայտարարություններն ավելի կտրուկ էին, իսկ պետքարտուղար Թիլերսոնը, ով նույնպես համարվում էր Կրեմլի մարդը, մեղադրեց ՌԴ—ին, որ չի կարողացել վերահսկել ասադյան կողմից քիմիական զենքի կիրառումը։
«Այս ամենի պատրվակը քիմիական զենքի կիրառումն էր։ ԱՄՆ–ի կողմից հրթիռների կիրառման կամ պատասխանատուին պատժելու գործողությունն արդեն երկրորդական է դարձնում հարցը, թե ով է մեղավոր այդ զենքի կիրառման մեջ։ Այդ հարցը մնում է առկախված, որովհետեւ միջազգային փորձագիտական հանրության համար հասանելի չեն այդ տարածքները, որպեսզի կատարվեն համապատասխան չափումներ»,–ասել է արաբագետը։
Հարցին, թե արդյո՞ք քիմիական զենք գործածվել է, թե՞ ոչ, Հ. Քոչարյանը պատասխանել է. «Փաստը, որ այդ տարածքում աշխատել է սիրիական օդուժը, չի հերքվում։ Հաջորդը՝ ինչ է տեղի ունեցել, այդ փաստը պարզ չէ. մի կողմը մեղադրում է, որ կիրառվել է քիմիական զենք, եւ խնդիրը ծագում է հենց այդ պահին, որովհետեւ չենք կարողանում իդենտիֆիկացնել, թե ինչ բաղադրության էր։ Մյուս կողմը, որը ռմբահարել է, ասում է՝ ռմբահարել են պահեստները, որտեղ դա պահվել է։ Խնդիրն այն է, որ այդ տարածքները վերահսկում է մի խմբավորում, որը ոչ նեղություն է տալիս Ասադին, ոչ էլ հայտնի է իր շատ ակտիվ ռազմական գործողու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրան—Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման եւ հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային եւ անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39—ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան։ Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայաստան է ներկրվել եւ պահեստավորվել 384 հենարանի համար LSD—3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաեւ 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։ «Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի եւ ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ։ Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ—ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային եւ պետական, ինչպես նաեւ 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր։
Հիշեցնենք, որ Իրան—Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 23 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը եւ շնորհավորել հայոց բանակի կազմավորման 25—րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծելով հայ—իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ—իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։
Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։ 
Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում արդեն 6—րդ տարին է ինչ ներքին բախումները շարունակվում են, որոնց ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է 300—500 հազար մարդ եւ ավելի քան 10 միլիոնը հեռացել է իր մշտական բնակավայրից, դարձել փախստական։ Երկիրը փաստացի հայտնվել է կործանման եզրին։ 
Սիրիայի հիմնահարցին նվիրված միջազգային, տարածաշրջանային մակարդակով բազում համաժողովներն ու հավաքները որեւէ շոշափելի արդյունք չեն արձանագրել, ինչը պայմանավորված է ոչ միայն երկրում իշխող վարչակարգի եւ ընդդիմության միջեւ լուրջ տարաձայնություններով, այլեւ այստեղ տարածաշրջանային եւ դրանից դուրս գտնվող գերտերությունների շահերի բախումներով։
Ընդդիմադիր ուժերը, որոնք կազմված են, թերեւս, ավելի քան մեկ տասնյակ տարբեր խմբերից, ի սկզբանե աջակցություն են ստացել արաբական որոշ, հիմնականում Պարսից ծոցի երկրներից, ինչպես նաեւ Թուրքիայից։ Վերջիններիս նպատակը ցանկացած գնով, այդ թվում՝ ռազմական գործողություններով, Սիրիայում իշխող ալեվիական փոքրամասնությանն իշխանությունից հեռացնելն է։ Անկարան ձգտում էր այդ երկրում իշխանության բերել սուննի «չափավորական» թուրքամետ ուժերին, այն է՝ «Մուսուլման եղբայրներին», որոնց առ այսօր Թուրքիան հովանավորում է։ Անկարան այդ առնչությամբ լուրջ հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, սակայն վերջինս թեեւ չէր հրաժարվում աջակցել ընդդիմությանը, բայցեւ չէր ցանկանում ներքաշվել ռազմական բախումների մեջ, ուստի Թուրքիայի հորդորներն ու անգամ սպառնալիքները ցանկալի արդյունք չտվեցին։ Ավելին, Թուրքիայի դի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 14 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարվա վերջին կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը՝ նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը եւ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։
Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ 2015թ. դեկտեմբերի 23—ին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էին չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվեց եւ ստորագրվեց հյուսիս—հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը։ Ներկայացվեց նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 28 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազերիները, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հրետակոծում են խաղաղ բնակավայրերը ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրեր։
Մարտունու պաշտպանության ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղիկ Թաթուլի Գրիգորյանը։ Եվս երկու երեխաներ (11 եւ 12 տարեկան) ծանր վիրավորվել են եւ գտնվում են Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։ Ինչպես տեղեկացրել է բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, վիրավորները վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում ու արյան փոխներարկում են ստացել։ Սահմանամերձ բնակավայրերից հանրապետության բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 եւ ռազմաճակատից՝ 5 վիրավորներ։ Գործադիր տնօրեն Կարեն Բազիյանի խոսքով, նրանց վիճակը կայուն ծանր է, ստացել են հրազենային վնասվածքներ։ Վիրավորները բարեհաջող վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 
Իրենց ջերմ խոսքով ու մաղթանքներով այս օրերին կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինվորների կողքին են Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք մթերքներ, տաք ճաշ ու մրգեղեն են բերում տղաներին, քաջալերում, որ շուտ կազդուրվեն։ 
Ինչպես տեղեկացանք Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներից, թշնամու կողմից շարունակվող ինտենսիվ հրետակոծության պատճառով ժամանակին տարհանվել են սահմանամերձ բնակավայրերի (մասնավորապես՝ Թալիշի եւ Մատաղիսի) բնակիչները։ Մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 82 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հետ համագործակցության հարցը։ Տարբեր ոլորտներում նշմարվում են համագործակցության եզրեր։
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին կարծում է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է բավական հետաքրքիր հնարավորություններ բացել Հայաստանի համար։
Ըստ Բեյլիի՝ Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առեւտուրը. «Բացի այդ՝ այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եւ սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»։
Բացի այդ, Հայաստանը կարող է նաեւ միջնորդ դառնալ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ. «Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ եւ այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ։ Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առեւտուր անել Եվրասիական միության հետ, եւ Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար։ Այնպես որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե բոլոր այս հնարավորությունները ինչ զարգացում են ունենալու 2016—ին»։
«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կաշխուժացնի Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսությունները»,– նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 24 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ ինչպես է Անկարան փորձում օգտագործել նրանց

Թուրքիա—Սիրիա փոխհարաբերությունները Բաշար Ասադի իշխանության գալուց ի վեր աստիճանաբար սերտանալով, 2010թ. արդեն սերտ բարեկամական, անգամ ռազմավարական էին գնահատվում։ Անկարան գովեստով էր խոսում նախագահ Ասադի բարեփոխումների մասին, հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաեւ այն, որ 2011թ. մարտին, երբ Սիրիա ներթափանցեց «Արաբական գարունը», այդ երկրի իշխանությունների համար անհավատալի էր, որ Անկարան կարող է կանգնել ապստամբների կողքին։ 
Մինչդեռ Թուրքիան «Հայացք դեպի արեւելք» քաղաքականության շրջանակներում, Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում կարեւոր քայլ էր համարում Սիրիայում իշխանության բերել «չափավորական» «Մուսուլման եղբայրներին»։ Անկարան փաստորեն հանուն այդ նպատակի ջանք չխնայելով, կարելի է ասել, որդեգրեց «նպատակը արդարացնում է միջոցները» քաղաքականությունը։ Փաստորեն, Իրանի հետ բարեկամական փոխհարաբերությունները հարցականի տակ դնելով, ահաբեկչական խմբերի՝ դաիշականների ու «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյող համարվող «Ալ Նոսրայի» հետ համագործակցեց, կրեց նաեւ տնտեսական վնասներ։ 2010թ. դրությամբ Սիրիայի հետ տնտեսական փոխհարաբերությունների ծավալը՝ տարեկան շուրջ 50—60 միլիարդ դոլար, հօդս ցնդեց։ Երկրի ներսում քրդական հարցը սրվեց, իսկ այժմ էլ Թուրքիան սրեց փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքի եւ ԱՄՆ—ի հովանավորությամբ, ի վերջո, կհասնի իր նպատակներից գոնե մեկին՝ Սիրիայում Թուրքիայի հարեւանությամբ տարածքներում անվտանգության, թռիչքազեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 31 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում ռուսական «Սու—24» ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները մեղմանալու միտումներ չեն դրսեւորում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիան գիտակցաբար փակուղի է տանում ՌԴ—ի հետ հարաբերությունները։ Նա մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնում է ահաբեկիչներին եւ միլիոնավոր դոլարի գումարներ վաստակում։ Նախագահն ընդգծել է, որ «այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ բանականությանը եւ միջազգային իրավունքին»։
«Մինչեւ այժմ ոչ ներողություն են խնդրել «Սու—24»—ի համար, ոչ առաջարկություններ են արել վնասը հատուցելու վերաբերյալ, ոչ էլ խոստումներ են տվել՝ պատժելու մեղավորներին»,–հայտարարել է նա։
Սակայն Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք։ Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,–CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Այս իրավիճակը ոչ թե ռուս—թուրքական, այլ ՆԱՏՕ–Արեւելք հակամարտություն է»,–լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ է հայտնել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը. «Սրանում ներգրավված են ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, այնպես էլ ՆԱՏՕ—ի անդամ երկրները, նրանց ընդդիմանում են Իրանը, Չին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 88 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017