ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 17 » Լայնածավալ բարեկարգման աշխատանքները Մեծամորում շարունակական են
14:49
Լայնածավալ բարեկարգման աշխատանքները Մեծամորում շարունակական են

Արդեն վաղ գարնանից շարունական բնույթ են կրում համայնքային ճանապարհների վերանորոգման, հարթեցման և փոսալցման աշխատանքները Մեծամոր քաղաքում: Զուգահեռ աշխատանքներ են կատարվում քաղաքամերձ անտառային պուրակի տարածքում ջրատար մաշված խողովակաշարերի փոփոխման, նոր ցցասյունների կառուցման ուղղությամբ:
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ նորացվում և թարմացվում է քաղաքային դիմագիծը: Անձրևաջրերի և եղանակային պայմանների պատճառով տարիների ընթացքում շարքից դուրս եկած ենթակառուցվածքները` մասնավորապես անհարթ ու փոսերով պատված ներքաղաքային ճանապարհները մեծ հոգս ու դժվարություններ էին պատճառում բնակիչներին: Թեպետ ամեն տարի այդ կարգի աշխատանքները եղել են քաղաքապետի նախաձեռնությունների շրջանակում և անընդհատական են եղել, բայց այս տարվա աշխատանքների ծավալը արդեն ընդգրկել է տաս կմ ճանապարհային հատված:
Բարեկարգման աշխատանքները կատարում են համայնքային ենթակայության` "Մեծամորի բարեկարգում" կազմակերպության  աշխատակիցները, հիմնարկի տնօրեն Վահրամ Հակոբյանի վերահսկողությամբ: Կազմակերպության աշխատակիցները իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարեկարգ տեսք են հաղորդում քաղաքին: Սանիտարական աշխատանքները պատշաճ մակարդակով են իրականացվում, աղբատար մեքենաները աշխատում են ամենօրյա ռեժիմով, փողոցները մաքրվում են վաղ առավոտյան: Կանաչապատ տարածքների ոռոգման աշխատանքները նույնպես կրում են ամենօրյա բնույթ, հնձվում և հեռացվում է գազոների և պուրակների չոր խոտն ու ճյուղերը, կանխելով հրդեհավտանգ իրավիճակները:
Մեծամորի քաղաքացիների կողմից սիրված հարգարժան քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը իր շինարարական լայնածավալ աշխատանքներով ու նորարար քաղաքաշինական լուծումներով եղավ քաղաքի և նրա բնակիչների լավ ընկերն ու սրտացավ ղեկավարը: Անցած տարիների ընթացքում նրա նախաձեռնությամբ կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ քաղաքը ստացավ բարեկարգ տեսք, շարք մտավ հանգստի գոտին, գործարկվեց գունալուսային շատրվանները, բացօթյա համերգային բեմահարթակը, կարգավորվեց քաղաքային լուսավորությունը, կապիտալ վերանորոգման ենթարկվեցին քաղաքի շենքերի կտուրները, վերանորոգման աշխատանքներ ծավալվեցին համայնքային ենթակայության կրթական, մարզական և այլ հիմնարկություններում: Կառուցապատվեցին ու շարք մտան կենտրոնական փողոցների նոր մայթերը և գազոնները:
Անմնացորդ աշխատանքը և նվիրումը քաղաքին ու նրա մարդկանց, մշտապես եղավ նրա կրեդոն, անկեղծ բարությունը, հարգանքն ու սերը քաղաքի բնակիչների հանդեպ, աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը նրա մարդկային արժանիքների անբաժան մասն է: Հայրենասիրությունն ու առողջ հոգեկերտվածքը, լայն աշխարհայացքն ու ընտանեկան բարի արժեքները մշտապես նրա ուղեկիցն են ու առաջընթացի լավ ընկերը: Մեծամորցին բարձր է գնահատում իր քաղաքապետի աշխատանքն ու նվիրումը, մշտապես կարելի է լսել գովեստի ու գնահատանքի շատ խոսքեր կատարված աշխատանքների հանդեպ:
Մնում է բարի երթ մաղթենք իր աշխատանում մեր հարգարժան քաղաքապետին, ցանկանանք մշտապես նրան տեսնել իրեն բնորոշ անբաժան ժպիտով, մարդկային վսեմ ու մնայուն արժեքների մեջ, նորարար գաղափարներով օժտված, հայրենասիրական ու շինարարական աշխատանքներում ի շահ հայրենքի, համայնքի և նրա բնակիչների բարօրության:

Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 875 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024