ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատրաստվելով փոթորկի. Իրանի վրա հարձակումը և դրա հետևանքները Հարավային Կովկասի համար
18:45
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատրաստվելով փոթորկի. Իրանի վրա հարձակումը և դրա հետևանքները Հարավային Կովկասի համար
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ,  Հայաստանի քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը վերլուծական հոդվածով անդրադարձել է Իրանի վրա հնարավոր հարձակմանը եւ Հարավային Կովկասում դրա հետեւանքներին: «Արմենպրես»-ն ամբողջական ներկայացնում է կենտրոնի տրամադրած վերլուծությունը:

«Վերջին ժամանակներում տարբեր լրատվամիջոցներ շատ են արծարծում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից գրոհի հետեւանքները: Սակայն շատ լուսաբանումներում անտեսվում է այն, թե այս գրոհը ինչ հետեւանքեր կառաջացնի Կովկասում, որը եւ նպատակ է հանդիսացել այս կարճ վերլուծության: Այս առիթով` 2 կարեւորագույն խնդիրներ են առաջ գալիս. Խնդիրներից առաջինը դեպի Հայաստան եւ Ադրբեջան իրանցի փախստականների մեծ հոսքն է եւ փախստականներին աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կարողությունը:  Երկու երկրներն էլ փախստականների հարցում ունեն փորձ` ադրբեջանական ագրեսիայի և Արցախի ազատագրման համար ծավալված պատերազմի արդյունքում: Եթե Հայաստանը օգնում էր հայ փախստականներին` չնայած ֆինանսական ռեսուրսների բացակայությանը, Ադրբեջանում իրավիճակը հակառակն էր: Այստեղ իշխանությունները մինչ օրս շարունակում են ադրբեջանցի փախստականների իրավիճակն օգտագործել  որպես բանակցային լծակ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է Հայաստան եւ Ադրբեջան իրանցի փախստականների հոսքի հարցին` կարելի է ասել, որ երկու երկրներ փախստականների հոսքի հավանականությունը բարձր է, քանի որ արդեն վաղուց  իրանցիների համար շատ է հեշտացել մուտք գործել երկու երկիր`  շնորհիվ տիրող հարաբերական կայունության` համեմատած Իրանի մյուս հարեւանների հետ: Դժվար է կանխատեսել, թե որքան փախստական կժամանի, սակայն անգամ եթե փախստականների ցուցանիշը 10 հազարից ցածր լինի, անհրաժեշտություն է առաջանում` սահմանելու` թե երկու երկրներն ինչպես պետք է հաղթահարեն այդ` ելնելով տնտեսական իրավիճակից: Սա իր հերթին իր ազդեցությունը կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, քանի որ այն կառաջացնի  ազգային անվտանգության սպառնալիք:

Այս առումով, հայ պաշտոնյաները պետք է հաշվի առնեն, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել բացասական հետեւանքները մեղմելու, ավելին` խիստ անհրաժեշտ մարդասիրական օժանդակությունն ապահովելու համար:

Երկրորդ հարցը, որ Իրանի դեմ Արեւմուտքի գրոհը կարող է հանգեցնել Կովկասի համար,  Արցախի/Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի խախտման հավանականությունն է: Տարիներ շարունակ Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիեւը խոսել է բանակցությունների ձախողումների դեպքում Արցախը հետ վերադարձնելու իր վարչակազմի պատրաստակամության մասին: Ադրբեջանական բնական գազի եւ նավթարդյունաբերության շնորհիվ (ընդ որում պետական հսկողության ներքո), Ալիեւը 2011 թ-ին բարձրացրել է ռազմական ծախսերը 4.4 մլրդ դոլարի չափով` ավելի քան 6 անգամ շատ, քան Հայաստանը պաշտոնապես ծախսում է իր  զինված ուժերի համար:

Գուցե Բաքվում ռազմավարություն մշակողները, տեսնելով, որ ստատուս քվոն աշխատում է հօգուտ Հայաստանի եւ Ստեփանակերտի, Իրանի դեմ իրականացվող պատերազմը կփորձեն օգտագործել որպես շղարշ` հարձակվելու Արցախի եւ հայկական ուժերի վրա: Ոմանք վիճարկում են, որ Բաքուն դաս է առել Վրաստանի սխալից, որը 2008 թ-ի օգոստոսին  փորձում էր վերցնել Հարավային Օսիան, մյուսները նշում են, որ տարիներ տեւած պետական հովանավորչությունը  հակահայկական քարոզչության հարցում ազերիներին չեն հանգեցրել որեւէ կետի: Պետք է նշել, որ 2008 թ-ին Վրաստան-Ռուսաստան պատերազմի ժամանակ, Բաքուն հնարավոր է` նախապատրաստվում էր հարձակում իրականացնել Արցախի վրա: Հրապարակումներն այդ ժամանակ, այդ թվում եւ Stratfor ամերիկյան մասնավոր անվտանգության կազմակերպությունը նշում է, որ եթե Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը հաջողությամբ պսակվեր, Բաքուն  պլանավորել էր ներխուժել Արցախ: Այդ նույն ժամանակահատվոծում Երեւանում խոսակցություններ էին գնում, որ  հայկական զինուժը հարձակվել է ադրբեջանական զորքերի վրա եւ ազատագրել է մի քանի հազար հա տարածք: 2009 թ-ին մամուլի ասուլիսի ժամանակ սա հաստատել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամատար Մովսես Հակոբյանը: Եվ չնայած նա չի նշել, թե որքան տարածք է ազատագրվել կամ որտեղ են գտնվում այդ տարածքները, սակայն համաձայն որոշ աղբյուրների` այդ երկու տարածքները Ֆիզուլին եւ Մարտակերտն են:

Իսկ ինչ, եթե Արեւմուտքը Ադրբեջանին որոշակի խոստումներ է տվել` փոխարենը ստանալով Ադրբեջանի օդային տարածությունը կամ հողային տարածքներն օգտագործելու թույլտվությունը, եւ, արդյոք, Ռուսաստանն այս դեպքում օգնություն կցուցաբերի Հայաստանին:  Առաջինը դժվար է ասել, քանի որ ցանկացած այսպիսի խոստումները շատ գաղտնի են պահվում, իսկ երկրորդը հեշտ է կանխատեսել` համաձայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած վերջին հայտարարության, ով բացահայտ ակնարկել է, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում, Ռուսաստանն օգնություն կցուցաբերի: Դեռեւս դժվար է կանխատեսել` երբ եւ արդյոք Իրանի նկատմամբ գրոհ տեղի կունենա, սակայն մի բան պարզ է. այստեղ ներգրավված բոլոր կողմերի համար անակնկալներ են սպասվում` ուղղակի կամ անուղղակի, և գործողությունների լավագույն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները կարող ենք անել` բազմակի մայրցամաքային պլանների (multiple contingency plans ) մշակումն է»:

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 541 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024