ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Տեսակետ

Կրկնում եմ, ոճրագործության հանգամանքների առաջին իսկ թռուցիկ հետաքննությունը ցույց է տալիս, որ խնդիրը դուրս է զուտ քրեական հանցագործության սահմաններից։ Այսպես պատահում է ցանկացած պատմության հետ, որ կրկնվելու համառ բնավորություն ունի, իսկ երբ կրկնվելու հնարավորությունը մեծ է, արդեն որպես սովորական պատմություն չի ընկալվում։ Ինքդ դատիր, ողբերգությանը հաջորդած դեպքերը այս կամ այն չափով լուսաբանված են մամուլում։ Տարիուկես տեւած հետաքննությունը, ապա՝ մեկ տարվա դատաքննությունը, կարելի է ասել, ոչինչ չավելացրին մեր գիտելիքներին, որ արդեն ունեինք դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28—ի առավոտյան։ Առաջին օրերի տասնյակ վարկածները ուժի մեջ մնալու հնարավորությունները պահպանում են առայսօր։ Թվում է, երբ վարկածները շատ են, ընտրության հնարավորությունը մեծ է, բայց դա ժողովրդավարական սկզբունք է, ոչ թե հետաքննական։ Որովհետեւ վարկածների առատությունը հենց սկզբից հարկադրական օրինականություն ստացավ «ում է ձեռնտու» հարցապնդմամբ, որ տրամաբանության չի դիմանում, թեկուզ այն պատճառով, որ հակառակ պնդումը՝ «իսկ ում չէր ձեռնտու», հավանական լինելու ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ վարկածների քանակը հասցնում է նվազագույնի։
Բացի այդ, առարկության չհանդիպելով շարունակում է նախկին ոստիկանը, մի շարք հանգամանքներ առհասարակ օրինաչափությունից, առողջ տրամաբանությունից դուրս են կամ ունեն զուտ իրենց օրինաչափությունը եւ մեզ ոչ հասու տրամաբանություն։ Դրանք մեկը մեկին կրկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գիտությունը, կրթությունը եւ մշակույթը քաղաքակիրթ աշխարհի հիմնաքարերն են։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ հենվել է այդ հասկացությունների վրա։
Պատահական չէ՝ երբ Մեսրոպ Մաշտոցը, ստեղծելով Հայոց գրերը, առաջին հայատառ նախադասության համար ընտրում է Սուրբ գրոց հանրահայտ խոսքը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հենվելով այս իմաստուն խոսքի վրա՝ դարեր շարունակ տարբեր ելեւէջներով զարգացել են Հայոց գիտությունը, կրթությունը եւ մշակույթը։
Չնայած այն հանգամանքին, որ մեր «բարեկամները» բարբարոսաբար ոչնչացնում են մեր պատմական հուշարձանները, կեղծում են մեր պատմությունը, ժխտում են մեր գիտական հաջողությունները եւ «անհայտ» ճանապարհներով տարբեր երկրներում գտնում են իրենց հովանավորողներին, դժբախտաբար որոշ դեպքերում նրանց ձայնակցում են նաեւ մեր «հայրենասեր» հայրենակիցները, որոնք դժգոհ են ամեն ինչից։
Առողջ մտածող հայ մտավորականները, արհամարհելով այդ բարբարոսներին, շարունակում են իրենց արգասավոր գործունեությունը ի փառս գիտության եւ քաղաքակիրթ մարդկության, ի շահ հայ ժողովրդի։
Հայաստանի գիտությունների ազգային ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 587 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենիքի համար անբավարար է արված, եթե արված չէ ամեն ինչ։
Մաքսիմիլիան Ռոբեսպիեր

 

Առաջին բանը, որ կուզենայի հայտնել ընթերցողին, դա այն է, ինչը ոչ մի կերպ չէի սպասի «Կոմսոմոլսկայա պրավդա»—ից։ Այդ իսկ պատճառով ես պարզապես պարտավոր եմ ներածական խոսքով նախորդել այդ թերթի հրապարակմանը նվիրված իմ նյութը, թերթ, որի նկատմամբ իմ, ավելի ճիշտ՝ իմ սերնդի մոտ ստեղծվել է մի ինչ—որ կենսագրական, թող թույլ տրվի ասել՝ պապիկական վերաբերմունք։ Առանձնապես եթե հաշվի առնենք, որ ինքը՝ երիտասարդական թերթը, ինչպես տեսնում ենք, բոլորովին չի ծերանում։ Բանն այն է, որ եթե հոդվածը, որի մասին գնում է խոսքը, լույս տեսներ ցանկացած այլ հրատարակությունում, ապա, իհարկե, այլ կլիներ նաեւ իմ վերաբերմունքը։ Ինձ համար այդ հարցը սկզբունքային է։ Կարծում եմ, դա կարեւոր է նաեւ հենց իր՝ «Կոմսոմոլկա»—ի համար …
Իմ հարազատ Ստեփանակերտում հետպատերազմյան տղա երեխաները պարզապես ֆանատիկոսաբար, նույնիսկ գլխովին, զբաղվում էին սպորտով։ Համարյա մեր բոլորի կրծքերը զարդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 675 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիլնյուսի հիասթափությունները եվրոպական կողմից էին, Ռիգայում երջանիկ չեն Վրաստանն ու Ուկրաինան

Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որ երեկ մեկնարկեց ու այսօր էլ շարունակվում է Եվրոպական խորհրդում նախագահող Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովից ու դրան հաջորդած հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո ավելի հավակնոտ օրակարգով ու ակնկալիքներով է փորձելու հասցեագրել այն խնդիրները, որ ԵՄ կողմից ընկալվում են որպես ռուսական ազդեցություն Արեւելյան գործընկերների վրա:

Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրն ավելի հավակնոտ դառնալու արդեն ոչ թե հիմքերն ունի, այլեւ դրսեւորումները: Նախապես ոչ այնքան խնդրահարույց ընկալվող տարածաշրջանն այժմ ԵՄ կողմից դիտարկվում է որպես ավելի բարդ, քանի որ արեւելյան գործընկերների վրա Ռուսաստանի ազդեցության արդյունքում եվրոպական ինտեգրման ուղղության համար պետք է բարձր վճարել, եթե ընդհանրապես այդ ուղղությամբ հնարավորություն կա նայելու:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 646 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրահայտ փաստ է՝ հայությունն իր պետականությունը կերտում է, հիրավի, բարդագույն պայմաններում։ Այդուհանդերձ, աշխարհում կա եւս մեկ պետություն, որ նույնպես գտնվում է մշտական արտաքին վտանգի պայմաններում, բայց հաջողությամբ զարգանում է. խոսքն Իսրայելի մասին է։ Ստորեւ մենք կանդրադառնանք Իսրայելում ստեղծված պատերազմի, ահաբեկչությունների արդյունքում տուժածներին առաջին հոգեբանական օգնության ցուցաբերման մեթոդիկային, որն արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում է այդ երկրում, եւ որի փորձը կարող է օգտակար լինել նաեւ մեզ համար։

Անվտանգության խնդիրն Իսրայելի հասարակության համար երբեք չի կորցնում իր արդիականությունը. Իսրայելն ապրում է ամենօրյա վտանգի պայմաններում։ Ընդ որում, այդ վտանգն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղորոշում։ Այն առնչվում է այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Նման պայմաններում Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի իր պաշտպանությունը տեսնում է հզոր բանակի եւ ուժային կառույցների մեջ։ Ավելին. Իսրայել պետության եւ նրա բանակի հզորության գրավականներից մեկը, թերեւս, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է երկրի պաշտպանության գործում իր անձնական պատասխանատվության չափը։ Հենց դրանով, ինչպես նաեւ երկրի մարդկային ռեսուրսները օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությամբ է պայմանավորված, օրինակ, աղջիկներին բանակ զորակոչելը։ ՈՒ թեեւ աղջիկների զինծառայությունը նախատեսված է ԶՈՒ օժանդակ ստորաբաժա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 576 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ—բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանին մերկացնող ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին բանավեճի ժամանակ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «Asbarez»—ը, Քոքսը նշել է, որ իր «ներդրումն» այդ քննարկմանը բացասական է լինելու, քանզի իր ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է։ «Սակայն այն, ինչ ասելու եմ, տեղեկություն եւ վկայություն է հենց առաջին ձեռքից։ Տարածաշրջան եմ այցելել 78 անգամ, այցերիցս շատերը եղել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ 
Ես այցելել եմ Ադրբեջան 1991—ին, որտեղ հանդիպեցի նախագահի եւ քաղաքական գործիչների հետ։ Ես զարմացած էի հայերի բացահայտ էթնիկ զտումների փաստով։ Ես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելեցի եւ հանդիպեցի ադրբեջանցիների, ովքեր ապրում էին տներում, որոնք պատկանել են այն հայերին, ովքեր վտարվել էին Ադրբեջանի լավ մշակված փաստաթղթային քաղաքականության արդյունքում։ «Օղակ» գործողության ծրագրի շրջանակներում հայ գյուղացիներին շրջապատել էր ադրբեջանական զորքը, որը սպանեց, խոշտանգեց եւ քշեց նրանց իրենց հողից»,–նշել է Քոքսը։
Բրիտանացի գործիչը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանում հայերը մշտապես զոհ են եղել եւ օրինակ է բերել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ «Ես եղել եմ ադրբեջանցիների կողմից նախապատրաստված պատերազմական հանցագործությունների վկան, որոնցից մեկը Մարաղայի գյուղացիների կոտորածն է։ Ես այնտեղ տեսել եմ կտրված գլուխներով դիակներ։ Այցելել եմ նաեւ Խոջալու եւ կվկայեմ, որ այնտեղ իրականացված դաժան եւ ողբերգական դեպքեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ,  Հայաստանի քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը վերլուծական հոդվածով անդրադարձել է Իրանի վրա հնարավոր հարձակմանը եւ Հարավային Կովկասում դրա հետեւանքներին: «Արմենպրես»-ն ամբողջական ներկայացնում է կենտրոնի տրամադրած վերլուծությունը:

«Վերջին ժամանակներում տարբեր լրատվամիջոցներ շատ են արծարծում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից գրոհի հետեւանքները: Սակայն շատ լուսաբանումներում անտեսվում է այն, թե այս գրոհը ինչ հետեւանքեր կառաջացնի Կովկասում, որը եւ նպատակ է հանդիսացել այս կարճ վերլուծության: Այս առիթով` 2 կարեւորագույն խնդիրներ են առաջ գալիս. Խնդիրներից առաջինը դեպի Հայաստան եւ Ադրբեջան իրանցի փախստականների մեծ հոսքն է եւ փախստականներին աջակցություն ցուցաբերելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 588 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արամ Աթեշյանը պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել բոլորին թուրք որակող կետը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք.
«Հին Սահմանադրության մեջ առկա այդ կետը սխալ է: Բնականաբար, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն բոլորը չէ, որ ազգությամբ թուրք են: Այո՛, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն մենք հայեր ենք:
Այս հարցում պետք է ուղղումներ մտցնել, այլապես ստացվում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Ստացվում է, որ ես անգամ չեմ կարող դառնալ ոստիկան, եթե ես ազգությամբ թուրք չեմ»:
Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները պետք է տևեն մինչև ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:
Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների Սահմանադրություն:
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 570 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:
Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:
Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:
Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 597 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024