Տեղեկատվություն
Մեծամորի մարզահամալիր
Մեծամորը
հիմնադրվել է 1969 թվականին: 1992 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ:
Գլխավոր
հատակագիծը և հասարակական շենքերը նախագիծվել են 1968 թվականին /ճարտարապետներ` Մ.
Միքայելյան, համահեղինակներ` Գ. Հովսեփյան, Կ. Տիրատուրյան/:
1968-1988
թթ. ՀԱԷԿ-ը և Մեծամոր քաղաքը կառուցող շինարարական կոլեկտիվը ղեկավարել է ՀՀ
վաստակավոր շինարար Ա. Մելիքսեթյանը:
Քաղաքի
բնակարանային և հասարակական շենքերի շինարարությունը սկսվել է 1970 թվականից:
1979-80 թթ. Շահագործման հանձնվեց մարզահամալիրը: Ընդհանուր մակերեսը 4623,8 մ2,
հողամասի մակերեսը 10600,0 մ2:
ՀՀ
կառավարության 2008 թ. Ապրիլի 4-ի N314-Ա
որոշման համաձայն "ՀԱԷԿ” ՓԲԸ գույքի կազմից օտարվեց և նվիրաբերվեց Մեծամորի
քաղաքային համայնքին:
Մարզահամալիրը
ունի չորս մասնաշենք և ադմինիստրատիվ բաժին. երկու լողավազան /մեծ և փոքր/,
բասկետբոլի, վոլեյբոլի և բռնցքամարտի, ըմբշամարտի դահլիճներ: Չի գործում մեծ
ջրավազանը:
Մարզահամալիրում
գործում է Մեծամորի մարզադպրոցը /տնօրեն` Ս. Քոչարյան/: Մարզադպրոցում գործում է
ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, հունա-հռոմեական ըմբշամարտի, ծանրամարտի և
ատլետիկայի խմբերը:
Կա
նաև քինգբոքսինգի, կարատեի և ակրոբատիկայի վարձակալական խմբեր: