ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 11:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
1 2 3 ... 38 39 »

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային ամենամյա համաժողովը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն։ ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր եւ ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների։ Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները։ 
Համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրի նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ։ Մասնավորապես, մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը եւ այլք։ Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ 2019 թ. Մյունխենի համաժողովին մասնակցե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 240 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԳԴՀ—ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Այնուհետեւ վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Գերմանիայի կանցլերը ողջունել եւ կարեւորել է ՀՀ վարչապետի այցը՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը։ Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով։ 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր։ Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի եւ կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ եւ գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ապրիլի 5—ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 228 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով։ 
Ստորեւ ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ։
«Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,
Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ—Բանդեին՝ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74—րդ նստաշրջանի ընթացքում։
Ցանկանում եմ նաեւ խորին շնորհակալություն հայտնել 73—րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության եւ մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար։
Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով։ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որեւէ քաղաքական կուսակցության կողմից։ Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար եւ թափանցիկ։ Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներից էր։
Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ—ները Հայաստանն անվանեցին համաշխարհային ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ—ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020—2030 տեսլական» խորագրով գագաթնաժողովի աշխատանքներին եւ հանդես եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի։ Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա։ Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների եւ ձեւերի մշակման գործընթացում։
Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ։ Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին, հետեւաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է։ Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին։ ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է։ Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում։
Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա։ Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որեւէ նշան ցույց չտվեց։ Ընդհակառակը, մեր ՀՆԱ—ն 2018—ին գրանցեց 5.2 տոկոս աճ։ Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել։ Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մասնավորապես՝ Լոս Անջելես աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 էր՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առեւտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։
Հայաստան—Լոս Անջելես գործարար համաժողովին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք փոխում ենք մեր երկրի եւ մեր տնտեսության կառավարման ձեւը։ Միեւնույն ժամանակ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի տնտեսությունը լինի առավել ճկուն եւ արագ արձագանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։
Անցյալ տարի հայ ժողովուրդն ընտրեց փոփոխությունների ուղին։ Մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը եւ ցույց տվեցինք, որ ոչինչ ավելի զորեղ չէ, քան ժողովրդի կամքը, հավատը եւ նախաձեռնությունը։ Այդուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են։ Մենք մեր ժողովրդի կամքն ու ձգտումները կվերածենք տնտեսական եւ սոցիալական զարգացման, եւ այժմ ընթանում է «Տնտեսական հեղափոխություն»։
Տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 283 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մեծ մամուլի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 20 րոպե։ Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շուրջ մի քանի տասնյակ հարց ուղղելու վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ԼՂ հարցի կարգավորմանը։
Ներածական խոսքում ՀՀ վարչապետն ասաց. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։
Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձեւաչափով, եթե չեմ սխալվում, եւ այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի։ Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել եւ կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել.
2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով։ Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ։ Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիպոթեկային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, եւ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է։ Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ։ Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարության ոլորտում, այլեւ շինանյութերի արտադրության ոլորտում եւ ընդհանրապես սպասարկման ոլորտում, եւ այդպես շարունակ։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկության կրճա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ԻԻՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ երեկ առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ—Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգեւոր եւ մշակութային տարբեր կառույցներ։
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում եւ «Քեսարիեհ Բազարի»—ում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգեւոր եւ մշակութային կառույցների պատմությանը։
Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարեւորել է Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը։
Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար եւ բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը։
ՀՀ վարչապետը եւ նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում՝ ծանոթացել վերջինիս պատմությանը։ Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Thales»—ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Thales»—ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները։ «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին։ Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,–ասել է հանրապետության նախագահը եւ հավելել. «Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք։ Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը։ Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր։ Մարդիկ ոգեւորված են, փորձում են գտնել լուծումներ։ Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ։ Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս—հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաեւ Եվրոպական համալսարանը։ Սա, անշուշտ, առավելություն է։ Երրորդ՝ մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի։ Պետք է հաշվի առնել նաեւ Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը։ Մենք նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ Փոլ Ռեմին մասնավորապես ասել է. «Thales»–ը ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է։ Մենք չենք կարող մոռանալ Կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին։
Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը եւ նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին։ Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ—իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին։ Նա առանձնակի կարեւորել է հայ—իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ։
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին եւ ժողովրդական հեղափոխությանը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել է Հայաստանում խաղաղ եւ ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների։ Նիկոլ Փաշինյանը եւ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով։

***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։
Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 309 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների շուրջ։
Հանդիպումներ Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի եւ Եգիպտոսի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատեւ հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի եւ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի։ 
Նրանք բարձր են գնահատել հայ—բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը եւ նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարեւորությունը։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Քսավյե Բեթելը կարեւորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջեւ հարաբերությունների ակտիվացման եւ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում՝ գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ Մուստաֆա Մադբուլին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա—Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի հյուրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Հաճելի է հանդիպել ձեզ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս ֆորումը եւ այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ։ Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին։
Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետեւյալն է. որտե՞ղ ենք մենք։ Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք եւ քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է, եւ ինքներս մեզ հարցնենք՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղիով։
Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում։ Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ։ Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին։
Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները։ Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։
Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում ներկայացված լինելու համար։
Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, նորընտիր պատգամավորները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար։
Նիստը վարողն այնուհետու տեղեկացրել է, որ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է։ Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ այս խորհրդարանում գոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024