ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 25 » «Մեր բարեփոխումները երկարաժամկետ եւ ռազմավարական են»
15:20
«Մեր բարեփոխումները երկարաժամկետ եւ ռազմավարական են»

Վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մասնավորապես՝ Լոս Անջելես աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 էր՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առեւտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։
Հայաստան—Լոս Անջելես գործարար համաժողովին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք փոխում ենք մեր երկրի եւ մեր տնտեսության կառավարման ձեւը։ Միեւնույն ժամանակ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի տնտեսությունը լինի առավել ճկուն եւ արագ արձագանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։
Անցյալ տարի հայ ժողովուրդն ընտրեց փոփոխությունների ուղին։ Մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը եւ ցույց տվեցինք, որ ոչինչ ավելի զորեղ չէ, քան ժողովրդի կամքը, հավատը եւ նախաձեռնությունը։ Այդուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են։ Մենք մեր ժողովրդի կամքն ու ձգտումները կվերածենք տնտեսական եւ սոցիալական զարգացման, եւ այժմ ընթանում է «Տնտեսական հեղափոխություն»։
Տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, հավասար միջավայրի եւ բոլորի հանդեպ անաչառ վերաբերմունքի վրա։ Դա նշանակում է, որ կառավարությունն ասում է ՈՉ կոռուպցիային, ՈՉ մենաշնորհներին, որպեսզի խրախուսի մեր ժողովրդի ստեղծագործ ձիրքն ու տաղանդը եւ հայկական տնտեսությունը մրցունակ դարձնի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։
Ես կարծում եմ, որ մեր բարեփոխումները երկարաժամկետ եւ ռազմավարական են։ Եվ, հետեւաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատեւ ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման եւ մարդկանց կյանքի վրա»։
Հաջորդիվ ելույթներով են հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին, եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։ Արտերկրյա մասնավոր ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բրայան Չըրչհիլն էլ իր խոսքում անդրադարձել է հայ—ամերիկյան ներդրումային համագործակցության զարգացման հնարավորություններին։
Հայաստան—Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ու Լոս Անջելեսի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առեւտրի կենտրոնի միջեւ։ Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը եւ Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը եւ փորձի փոխանակում կիրականացնեն, մասնավորապես, տեխնոլոգիաների եւ տնտեսության ոլորտներում։
Համաժողովի ավարտից հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024